Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Բաղրամյան պողոտայից ձերբակալվել է նաև «Աշոտ երկաթը». փաստաբան

Երեկ՝ հունիսի 12-ին, Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած բախումների ժամանակ ոստիկանները ձերբակալել են նաև ազատամարտիկ Աշոտ Մինասյանին՝ «Աշոտ երկաթին»։ Այս մասին հայտնեց փաստաբան Ռուբեն Մելիքյանը:

Փաստաբանի խոսքով երեկ ձերբակալված բոլոր քաղաքացիները զանգվածային անկարգություների կասկածանքով են ձերբակալվել:

«Երեկ՝ նախքան ձերբակալման որոշում կայացնելը ոստիկանական բաժիններում մենք այցելել ենք քաղաքացիներին: Աշոտ երկաթը Ոստիկանության Էրեբունու բաժանմունքում էր»,- ասեց Ռուբեն Մելիքյանը: