Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ոստիկանությանը տեղեկացրել ենք, որ որոշակի սպառնալիքներ կան, խնդրել ենք՝ ապահովեն, որպեսզի մեզ չներքաշեն սադրանքի մեջ. Մարտունիում «ՀայաՔվե» նախաձեռնության համակարգող

10/07/2023
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այս պահին ստորագրահավաքն ընթանում է բնականոն հունով, սադրանքներ հրահրող քաղաքացիները մոտ մեկ ժամ առաջ հեռացել են ստորագրահավաքի տարածքից։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց լրագրող, Մարտունիում «ՀայաՔվե» նախաձեռնության համակարգող Նաիրի Հոխիկյանը՝ անդրադառնալով լրատվամիջոցներում տարածված այն տեղեկություններին, որ այսօր առավոտյան Մարտունիում մի խումբ տղամարդիկ «ՀայաՔվեի» ստորագրահավաքի վայրի մոտակայքում սադրել և քաշքշել են իրեն։

«Արդեն երրորդ օրն է, որ Մարտունիում ստորագրահավաք է իրականացվում։ Առաջին երկու օրը բավական ակտիվություն կար, ինչը, բնականաբար, անհանգստացրեց որոշ անձանց։ Այսօր առավոտյան արդեն սկսեցին սադրանքներ հրահրել. մարդիկ էին մոտենում, կռիվ անում, սպառնում, որ հեռանանք այստեղից։ Իշխանության ներկայացուցիչները կամ նրանց հետ փոխկապակցված անձինք արդեն իսկ ստորագրած որոշ քաղաքացիների համոզել էին գալ և հետ վերցնել իրենց ստորագրությունները, որովհետև «ՀայաՔվեն», իբրև թե, խաբեություն է և կազմակերպված է ոչ թե Արցախի փրկության, այլ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի համար»,- ասաց Նաիրի Հոխիկյանը՝ հավելելով, որ քաղաքացիներին բացատրել է՝ նման պնդումներն ուղղակի անտրամաբանական են։

Մեր զրուցակիցը միաժամանակ ընդգծեց, որ Մարտունու համայնքապետ Հովհաննես Հովիկյանն իրեն շատ ադեկվատ և զուսպ է դրսևորում, համագործակցում ստորագրահավաքի կազմակերպիչների հետ։

«Այս պահին իրավիճակը հանգիստ է, ավելին՝ քաղաքապետարանի դիմաց ինֆորմացիոն կենտրոն ենք տեղադրել և մարդկանց տեղեկացնում ենք «ՀայաՔվե»-ի բնույթի մասին։ Ոստիկանությունը պարբերաբար տարածքում շրջայց է կատարում, տեղեկացրել ենք, որ որոշակի սպառնալիքներ կան, խնդրել ենք՝ ապահովեն, որպեսզի մեզ չներքաշեն սադրանքի մեջ։ Մենք ոստիկանությունից խնդրել ենք ապահովել օրենսդրական այս նախաձեռնության օրինական ընթացքը։

Ինչ վերաբերում է մասնակցությանը, ապա ստորագրահավաքը առաջին երկու օրերի  նման է, տեմպը գրեթե չի փոխվել։ Ուղղակի տարբեր պետական կառույցների աշխատակիցներից տեղեկություններ, զանգեր եմ ստանում,  երբ մարդիկ ներողություն են խնդրում, որ չեն կարող գալ, ստորագրել, քանի որ վերևներից զգուշացրել են չմասնակցել, որովհետև աշխատանքից կհեռացվեն»,- ասաց Նաիրի Հոխիկյանը։

Մեր զրուցակիցը նշեց, որ թեև այս պահին արդեն ֆիքսել են՝ կոնկրետ իրենց մոտ ընդհանուր թվով քանի ստորագրություն է հավաքվել, սակայն առաժմ թվեր չեն բարձրաձայնի։

«Համենայն դեպս, ՀՀ մարզերի մեջ ամենաբարձր թվերից մեկն է»,- ասաց Հոխիկյանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ադրբեջանցիները կարծում են, որ սահմանամերձ գոտում գործարանի կառուցումը հետագայում կբարդացնի Երասխի՝ որպես բնակավայրի ռազմակալումը, այդ պատճառով էլ փորձում են խոչընդոտել. քաղաքագետ

Հաջորդ գրառումը

Պուտինն ու Պրիգոժինը հանդիպել են հունիսի 25-ին. Պեսկովն այդ մասին պատմել է 15 օր անց

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ստամբուլում կայացել է Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի երկկողմ հանդիպումը

17/04/2026
Նորություններ

Ճոռոմաբանության վերելքն ու իրականության վայրէջքը. Հակոբ Բադալյան

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
Հաջորդ գրառումը

Պուտինն ու Պրիգոժինը հանդիպել են հունիսի 25-ին. Պեսկովն այդ մասին պատմել է 15 օր անց

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական