Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Պուտինն ու Պրիգոժինը հանդիպել են հունիսի 25-ին. Պեսկովն այդ մասին պատմել է 15 օր անց

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ապստամբության փորձից հինգ օր անց Կրեմլում հանդիպել է «Վագների» ղեկավարության հետ. հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Իսկապես, նախագահը նման հանդիպում է ունեցել։ Նա հրավիրել է 35 հոգու՝ ջոկատների բոլոր հրամանատարներին և վաշտի ղեկավարությանը, այդ թվում՝ անձամբ Պրիգոժինին։ Այս հանդիպումը տեղի է ունեցել Կրեմլում, հունիսի 29-ին։ Այն տևել է գրեթե երեք ժամ»,- «Ռիա նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասել է Պեսկովը։

Հանդիպման ժամանակ Պուտինը «գնահատել է «Վագների» գործողությունները ռազմաճակատում, ինչպես նաև տվել է իր գնահատականը հունիսի 24-ի իրադարձություններին, լսել հրամանատարների բացատրությունները։

«Նրանք ընդգծել են, որ իրենք պետության ղեկավարի և գերագույն գլխավոր հրամանատարի հավատարիմ կողմնակիցներն ու զինվորներն են»,- հավելել է Կրեմլի խոսնակը։