Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Թագուհի Թովմասյանից ազատվելու փորձ է արվում

Իշխանական պատգամավորներն ուզում են Թագուհի Թոմասյանին հեռացնել հանձնաժաղովի նախագահի պաշտոնից։

ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը և քարտուղար Արթուր Հովհաննիսյանը շրջանառության մեջ են դրել ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ ԱԺ նախագիծ:

Որոշման նախագծի հիմնական զեկուցողը Հովիկ Աղազարյանն է:

Որոշման նախագծում նշվում է.

«Թագուհի Թովմասյանը, լինելով Մարդու իրավուքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, որի գործունեության առանցքը մարդու իրավունքների պաշտպանությունն է, տարբեր իրավիճակներում, այդ թվում, իր իսկ նախաձեռնությամբ ընթացող հանձնաժողովի նիստի ընթացքում, ՀՀ հարյուր հազարավոր քաղաքացիների արժանապատվության վիրավորման և ատելության խոսքի նկատմամբ ցուցաբերել է անտարբեր վերաբերմունք՝ իր անգործությամբ նպաստելով դրանց կրկնությանը»: