Երկուշաբթի, Մայիսի 11, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նիկոլ Փաշինյանը, որպես ՀՀ վարչապետ, երբևէ որևէ գրառում չի կատարել Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պատվավոր հյուրերի հուշամատյանում. պարզաբանում

26/04/2023
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նիկոլ Փաշինյանը, որպես ՀՀ վարչապետ, այս և նախորդ տարիներին որևէ գրառում չի կատարել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պատվավոր հյուրերի հուշամատյանում։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց թանգարան-ինստիտուտի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Սերինե Մուրադյանը՝ պատասխանելով մեր այն հարցին, թե ապրիլքսանչորսյան ինչ գրառում է Փաշինյանն այս կամ նախորդ տարիներին կատարել պատվավոր հյուրերի հուշամատյանում կատարել ։

«Որպես ՀՀ վարչապետ՝ Նիկոլ Փաշինյանը երկու անգամ է մտել թանգարան, բայց միշտ ժամանակավոր թեմատիկ ցուցադրություն է դիտել։

Մեզ մոտ Ապրիլի 24-ին ընդառաջ՝ միշտ ժամանակավոր ցուցադրություն է բացվում։ Նիկոլ Փաշինյանը, երբ Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը մտել է թանգարան, հենց այդ ժամանակավոր ցուցադրության սրահում է նյութերի ծանոթացել, սակայն գրառում չի կատարել. ժամանակավոր ցուցադրությունների ժամանակ մատյան չի լինում»,- ասաց Սերինե Մուրադյանը։

Մանրամասնելով՝ մեր զրուցակիցը նշեց՝ Նիկոլ Փաշինյանը, որպես երկրի ղեկավար, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում առաջին անգամ եղել է 2019 թվականի ապրիլի 24-ին։ 2020 թվականին, կորոնավիրուսային վարակով պայմանավորված, թանգարան-ինստիտուտը չի աշխատել, հետևաբար որևէ անձի կողմից այցելություն չի եղել։

«2021 թվականի ապրիլի 24-ին, ենթադրում եմ, երկրի առաջին դեմքը թանգարան-ինստիտուտ չի այցելել. այդ օրվա լուսանկարներ, ճիշտն ասած, մեզ մոտ չկան։

2022 թվականի ապրիլի 24-ին Նիկոլ Փաշինյանը եղել է թանգարան-ինստիտուտում, իսկ ահա այս տարի, Ցեղասպանության զոհերի հիշատակի օրն այցելել է միայն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր,  թանգարան մուտք չի գործել»,- ասաց Սերինե Մուրադյանը։

Հ. Գ. Հատկանշական է, որ ՀՀ կառավարության թվիթերյան էջում այս տարի առաջին ագամ ապրիլքսանչորսյան պաշտոնական գրառման տեքստում «Հայոց ցեղասպանություն» եզրույթը չի օգտագործվել. փոխարենը Նիկոլ Փաշինյանը կիրառել է լատինատառ «Մեծ եղեռն» եզրույթը։

Սա նշանակում է, որ հայերենին չտիրապետող անձինք մեծ հավանականությամբ չեն հասկանա՝ ինչ է դա նշանակում։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Փաշինյանն ու Պուտինը քննարկվել են Լաչինի միջանցքին վերաբերող հարցեր

Հաջորդ գրառումը

Երեւանի կայազորային հոսպիտալի պետը կալանավորվել է

Համանման Հոդվածներ

Նորություններ

Վարժ հայերենով վարժանքները Հայաստանի ու Արցախի նկատմամբ. Հակոբ Բադալյան

09/05/2026
Նորություններ

Երբ լսում եք քաղհասարակություն բառը, ստուգեք ձեր գրպանները. Արման Գրիգորյան

08/05/2026
Նորություններ

Ռուսաստանի ԱԳՆ հերթական նվերը հայ «հիբրիդոլոգներին» եւ Նիկոլ Փաշինյանին. Հակոբ Բադալյան

08/05/2026
08 Մայիսի, 2026

Եվրահայաստանն ու մեր քաղաքական ուժերի մաքսիմալիզմը

08/05/2026
Հաջորդ գրառումը

Երեւանի կայազորային հոսպիտալի պետը կալանավորվել է

Ամենաշատ ընթերցվածը

08 Մայիսի, 2026

«Ղրիմի հայերը» ցուցահանդեսը Բելոգորսկում

08/05/2026

Ապրիլի 22-ին Բելոգորսկի շրջանի պատմաերկրագիտական թանգարանում տեղի ունեցավ «Ղրիմի հայերը» խորագրով ցուցահանդեսի բացումը՝ նվիրված Օսմանյան կայսրությունում 1915 թ. Հայոց ցեղասպանության...

ԿարդալDetails
Նորություններ

Գյումրին օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ Դերենիկ Մալխասյան

10/05/2026

Լենինականը (Գյումրին) օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ 1930-ականների վերջ Գաղտնիք չէ, որ Թուրքիան վերջին 200 տարվա ընթացքում միշտ սպասել է...

ԿարդալDetails
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
Հրապարակախոսություն

Շատ արագ կհայտնվենք ոչ թե ԵՄ-ում, այլ «արևմտյան ադրբեջանում». Արման Աբովյան

10/05/2026

Ինչպես ասում են՝ ուրբաթը շաբաթից շուտ եկավ։ Պուտինը պահանջել է, որ Հայաստանը արագ որոշի՝ ԵՄ, թե ԵԱՏՄ։ Եվ հիմա պետք...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Եթե Հայաստանն ուզում է միանալ Եվրամիությանը, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի» գործընթացը». Պուտին

09/05/2026

«ՀՀ իշխանությունները կարող են հանրաքվե անցկացնել Եվրամիությանը միանալու վերաբերյալ, և եթե ժողովուրդը աջակցի դրան, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի»...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական