Կիրակի, Մայիսի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մոսկվայի հետ հարաբերությունները եղել են և կլինեն այն մակարդակի վրա, որը կհամադրվի Հայաստանի Հանրապետության շահերի հետ. Ալեն Սիմոնյան

15/02/2026
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մենք նպատակահարմար գտանք խնդրել ռուս գործընկերներին՝ հեռանալ օդանավակայանից, հեռանալ մի քանի վայրերից, որտեղ նրանք հսկում էին հայ-ադրբեջանական սահմանը։ Եթե նպատակահարմար համարենք, կսկսենք խոսել Գյումրիի ռուսական ռազմաբազայի մասին, բայց այս պահին մենք դա չենք քննարկում։ Այս մասին ռուսական ընդդիմադիր Дождь հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցազրուցավարի հարցին այն մասին, որ Երևանից հավաստիացումներ են հնչում, թե Գյումրիում գտնվող 102-րդ ռազմաբազան չի փակվի. արդյոք այն ծառայու՞մ է Հայաստանի շահերին։

«Եկեք նայենք քարտեզին, թե որտեղ է գտնվում Հայաստանը և ինչ մարտահրավերներ ունի։ Ենթադրենք` ես չեմ ասում, որ ռուսական ռազմաբազան հարյուր տոկոսանոց երաշխիք է այն ամենի, ինչ հնարավոր է, բայց, միևնույն ժամանակ, մեր տարածաշրջանում, առավել ևս՝ ներկայիս իրավիճակում, սրել և շատ կտրուկ քայլեր անելը սխալ է։ Գուցե դա լավ հնչի, բայց ռեալ քաղաքականության մեջ, իրականում դա այդպես չէ»,-նշել է Սիմոնյանը

Հարցին՝ բացառո՞ւմ է, որ ռազմաբազան Գյումրիից հանելու դեպքում Ռուսաստանը կարող է ներխուժել Հայաստան, ինչպես եղավ Ուկրաինայի դեպքում, Ալեն Սիմոնյանը պատասխանել է, որ չգիտի, հակառակի երաշխիք չկա։ 

Ինչ վերաբերում է Մոսկվայի հետ հարաբերություններին, ըստ խորհրդարանի խոսնակի, դրանք եղել են և կլինեն այն մակարդակի վրա, որը կհամադրվի Հայաստանի Հանրապետության շահերի հետ։

«Ուզում եմ՝ հստակ լինի. այն, ինչ ասել եմ Մոսկվայում, այն քաղաքականությունն է, որն ընտրել է Հայաստանը։ Մենք չենք պատրաստվում թռչել մի բևեռից մյուսը։ Եվ մեզ համար (Դուք խոսեցիք կախվածության մասին) կախվածությունից դուրս գալու առաջին փուլն այն էր, որ Հայաստանում 2018 թվականից անցկացվում են արդար և թափանցիկ ընտրություններ, որոնք կասկած չեն հարուցում ոչ մեկի, նույնիսկ ընդդիմության համար, որը պարտվում է կամ որոշ քաղաքներում հաղթում է այդ ընտրություններում։ Այսինքն՝ սա կախվածությունից հեռանալու առաջին քայլն է»,- ասել է Ալեն Սիմոնյանը։

Միաժամանակ, ըստ նրա, 2018 թվականից հետո «մեզ այլևս այնտեղից չեն նշանակում, որովհետև մինչև հեղափոխությունը կասկածներ ունեմ, որ այդ ամենը մշտապես համաձայնեցվել է»։

«Արտաքին քաղաքականությունն իրականացվում է «այն, ինչ ձեռնտու է Հայաստանին, այդպես էլ կվարվենք» սկզբունքով։ Բնականաբար, կան պայմանավորվածություններ, կա փոխգործակցություն բոլոր երկրների հետ, և Ռուսաստանի հետ քաղաքականությունը մենք նույնպես հավասարակշռելու ենք՝ լինի դա Վենսը, լինի դա Միացյալ Նահանգները, թե Ֆրանսիան, Եվրամիությունը. սկզբունքն այսպիսին է»,- նշել է Ազգային ժողովի նախագահը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հիմա հասկացա՞ք, թե ինչու Փաշինյանը Մյունխեն չէր գնացել ու այս անգամ չէր ցանկացել բանավիճել Ալիևի հետ

Հաջորդ գրառումը

Ալիևի «Նյուրնբերգը». խաղաղության դիմակով կապիտուլյացիա. Սուրեն Սուրենյանց

Համանման Հոդվածներ

Նորություններ

Թուրքերի հարձակման դեպքում կդիմանանք ընդամենը 2 ժամ. Արթուր Խաչիկյան

16/05/2026
Նորություններ

ՀՀ-ն հիանալի հասկանում է ԵՄ-ում և ԵԱՏՄ-ում միաժամանակյա գտնվելու անհնարինությունը. համապատասխան որոշումը կկայացվի ՀՀ քաղաքացիների կողմից․ Մհեր Գրիգորյան

16/05/2026
15 Մայիսի, 2026

«Իքիբիր», փրկիչ, փողահոտ վիճակներ

15/05/2026
15 Մայիսի, 2026

Գաղտնի այցեր եւ հարվածներ. ինչպես ԱՄԷ-ն ու Սաուդյան Արաբիան ներգրավվեցին Իրանի դեմ պատերազմում

15/05/2026
Հաջորդ գրառումը

Ալիևի «Նյուրնբերգը». խաղաղության դիմակով կապիտուլյացիա. Սուրեն Սուրենյանց

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Չհասկանալ արցախահայերի իրավունքները՝ նշանակում է չհասկանալ, թե ինչպես պետք է առաջ մղել ճշմարտությունը. Սարգիս Շահինյան

14/05/2026

Azg.am-ի զրուցակիցն է Շվեյցարիայի հայկական և հայամետ միությունների նախագահ, Շվեյցարիա-Հայաստան ընկերակցության պատվո նախագահ Սարգիս Շահինյանը։ -Պարո՛ն Շահինյան, Շվեյցարիան այն եզակի...

ԿարդալDetails
15 Մայիսի, 2026

«Մենք այսօր իսկ գտնվում ենք ցեղասպանական գործընթացի մեջ», ահազանգում է Գառնիկ Քերքոնյանը    

15/05/2026

«Մեր մոտեցման ամենամեծ սխալն այն է, որ մենք առանձին դեպքերը քննում ենք առանձին կերպով եւ չենք հասկանում, որ մենք ցեղասպանության...

ԿարդալDetails
Նորություններ

Թուրքերի հարձակման դեպքում կդիմանանք ընդամենը 2 ժամ. Արթուր Խաչիկյան

16/05/2026

Արևմուտքը մեզ կօգտագործի ՌԴ-ի ու Իրանի դեմ, իսկ թուրքերի հարձակման դեպքում կդիմանանք ընդամենը 2 ժամ: Արթուր Խաչիկյան, ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

ՀՀ ԱԳՆ-ն տեղյակ չէ՝ ինչի վրա է ծախսվել Եվրամիության տրամադրած 12 միլիոն եվրոն․ Արթուր Խաչատրյան

16/05/2026

ԱՆՏԵՂՅԱԿ, ԲԵԽԱԲԱՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ Սիրելի հայրենակիցներ, Ապրիլի 30-ին հարցում էի ուղարկել կառավարություն՝ մարնամասն տեղեկություններ ստանալու համար, թե Հայաստանի դեմ մղվող «հիբրիդային»...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական