Երեքշաբթի, Մայիսի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մի՛ հավատացեք. այդպիսի խոսակցություններ չկան, սուտ է. Արտակ Զեյնալյանը՝ Փաշինյանի հնարավոր պարտադրանքի մասին

31/01/2024
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Հանրապետություն» կուսակցության անդամ Արտակ Զեյնալյանը կտրականապես հերքում է շրջանառվող տեղեկությունները, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրեն պարտադրել է ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացման պարագայում վարչեպետի պաշտոնում առաջադրել սեփական թեկնածությունը, սակայն մեկ պայմանով՝ Երևանի ավագանու ընտրությունների օրինակով՝ անհրաժեշտ պահին, հավաքված ձայները փոխանցել իրեն։

Հիշեցնենք, որ թեև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 2023 թվականի սեպտեմբերի 17-ի ավագանու ընտրություններում քվեների անգամ մեկ երրորդը չէր ստացել, սակայն հոկտեմբերի 10-ին կայացած ավագանու նիստում իշխող կուսակցության թեկնածու Տիգրան Ավինյանը ձայների 32 կողմ, 5 դեմ հարաբերակցությամբ ընտրվել էր Երևանի քաղաքապետ։ Ավագանու նիստում անհրաժեշտ քվորումն այն ժամանակ իրենց 13 մանդատով ապահովել էին «Հանրապետություն» և «Հանրային ձայն» կուսակցությունները։

Քաղաքապետ ընտրվելու համար Ավինյանին պակասող 3 ձայնը լրացրել էր Արամ Սարգսյանի հիմնադրած «Հանրապետություն» կուսակցությունը, ինչից հետո էլ իշխանության հետ կոալիցիոն հուշագիր էր ստորագրվել։

«Որտեղի՞ց եք վերցրել, որ նման լուրեր են շրջանառվում։ Մի՛ հավատացեք, այդպիսի խոսակցություններ չկան, սուտ է», -Azg.am-ի թղթակցի հետ զրույցումասաց ասաց Արտակ Զեյնալյանը։

Դիտարկմանը, որ առանց կրակ ծուխ չի լինում, քաղաքական գործիչը պատասխանեց.

«Լրատվություն-լրատվության սպառող ժամանակակից հարաբերություններում լինում է. ծուխն ստեղծում են, որպեսզի կրակ առաջանա»,- ասաց Զեյնալյանը։

Ճշգրտող հարցին՝ պատրաստվում  է արդյոք «Հանրապետություն» կուսակցությունը մասնակցել  ԱԺ հնարավոր արտահերթ ընտրություններին, մեր զրուցակիցը պատասխանեց՝ իրենց հայտնի չէ, որ առաջիկայում Հայաստանում արտահերթ ընտրություններ են սպասվում։

Եթե, այնուամենայնիվ, առաջիկա ամիսներին արտահերթ խորհրդարանական ընտրություններ կայանան, իրենք կմասնակցե՞ն, հետաքրքրվեցինք     ։

 «Որպես քաղաքական ուժ՝ «Հանրապետություն» կուսակցությունը, իհարկե, բոլոր տեսակի ընտրություններին մասնակցելու է՝ անկախ նրանից՝ դրանք երբ կլինեն։ Ցանկացած քաղաքական ուժի առաքելությունն է ընտրություններին մասնակցել։ Դա վերացական պատասխանն է վերացական հարցին։ Կոնկրետ ոչինչ չկա, հետևաբար պատասխանը կոնկրետ լինել չի կարող»,- ամփոփեց «Հանրապետություն» կուսակցության անդամը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայկական կողմը հերքում է ադրբեջանական կողմին ականապատ դաշտի քարտեզներ տրամադրելու մասին լուրը

Հաջորդ գրառումը

ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի դիրքորոշումը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Շատ հստակ քաղաքական, ընտրական շեշտադրում. Վլադիմիր Մարտիրոսյան

18/05/2026
Նորություններ

Տիգրանաշենի հանձնումը կնշանակի Սյունիքի շրջափակում. Արթուր Խաչիկյան

18/05/2026
Նորություններ

Նիկոլ պատերազմաբերի նոր SMS-ը. Սուրեն Սուրենյանց

17/05/2026
Soldiers of the Wehrmacht, probably from a film.
Նորություններ

Տոն, քեֆ, պար, սրտիկ շապիտոն հենց դաժանության կոծկման համար է. Վլադիմիր Մարտիրոսյան

17/05/2026
Հաջորդ գրառումը

ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի դիրքորոշումը

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Մարդ առնվազն պետք է ուղեղի հետ խնդիրներ ունենա, որպեսզի այսպիսի բան անի. Արա Պողոսյան

18/05/2026

Իսկ իրականում սա նման է «ամուսանական բաժանում» օպերացիային։ Նիկոլը սիրում է զոհի դերում իրենց ներկայացնել, թե ինչքա՜ն դժվար կյանք ունի,...

ԿարդալDetails
Նորություններ

Կոնկրետ այս կենդանին սպառնում է քաջարանցիներին և Քաջարանին. Մհեր Հակոբյան

18/05/2026

էդ որ ասում են, թե ադրբեջանցիների հետ խաղաղ ապրել ենք և կապրենք... ...Էդ որ գալու են, սրա պես չէ, սա...

ԿարդալDetails
Նորություններ

Հայաստանը ներկայացրեց իր առաջին AI -ը՝ «Zeyro»-ն

10/05/2026

Մայիսի 8-ին Երևանում կայացավ հայկական տեխնոլոգիական ոլորտի կարևոր իրադարձություններից մեկը՝ «Zeyro»-ի պաշտոնական շնորհանդեսը։ Միջոցառմանը ներկա էին ոլորտի ներկայացուցիչներ, արհեստական բանականությամբ...

ԿարդալDetails
Հրապարակախոսություն

Մակրոնի և Զելենսկու այցը Երևան անհետևանք չմնաց. «եվրոպական արժեքները» ակնհայտ են. Զախարովա

18/05/2026

Մակրոնի և Զելենսկու այցը Երևան անհետևանք չմնաց. «եվրոպական արժեքները» ակնհայտ են։ Կամ առնվազն՝ նրանց դեմքին. գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական