Շաբաթ, 15 Օգոստոս, 2026

Մենք էլ ենք շատ բաներից զարմանում, ռուսական կողմն էլ է զարմանում. Միրզոյան

Հայ- ռուսական հարաբերություններում կան որոշ խնդիրներ, մենք շատ բաներով բավարարված չենք, շատ բաներից զարմանում ենք։ Ռուսական կողմն էլ է զարմանում։ Բայց այն, ինչից ՌԴ գործընկերներն են զարմանում, հետևանք է այն քաղաքականության, որը մենք տեսել ենք զանազան մեդիա եթերներում և այլ տեղերում.  ԱԺ-ում 2024 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«Մենք այստեղ որևէ այլ դիրքորոշում չունենք, քան  կառուցողական խնդիրները քննարկել հասկանալ և հարթել և բարեկամաբար առաջ ենք շարժվում։ Սա է մեր դիրքորոշումը»,- ասաց նախարարը։

 Արարատ Միրզոյանը լավատեսություն է հայտնում, որ մոտ ապագայում կարող են լավ նորություններ լինել՝ դիվանագիտական ​​անձնագրեր ունեցողների և երրորդ երկրների քաղաքացիների համար Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը բացելու առումով։

Նախարարը վստահեցրեց, որ Հայաստանը շահագրգռված է իր չորս հարեւանների հետ գոնե կանոնավոր հարաբերություններ ունենալ։

Նա ասել է, որ Հայաստանը դիվանագիտական ​​ներկայացուցչություններ է բացելու Լյուքսեմբուրգում և Հարավային Կորեայում։