Շաբաթ, 25 Հուլիս, 2026

«Մայր Հայաստան» շարժումը մասնակցելու է Երևանի ավագանու ընտրություններին

«Մայր Հայաստան» շարժումը որոշել է մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին։ Այն մենք դիտարկում ենք որպես ամբողջական իշխանափոխության և մեր երկիրն այս վիճակից դուրս բերելու հնարավորություն։

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Միացյալ Հայաստան» շարժման համակարգող, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը և գրառմանը կից տեղադրել տեսաուղերձ:

«Մեզ համար անընդունելի է Նիկոլ Փաշինյանի վարած ոչ լեգիտիմ քաղաքականությունը, որը սպառնալիք է Հայաստանի ու Արցախի անվտանգության համար:

Մենք չենք ընդունում Արցախն Ադրբեջանի կազմում և ուզում ենք կանխել Հայաստանի գահավիժումը»,- իր ուղերձում նշել է Անդրանիկ Թևանյանը։