Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Հույս ունենք, որ Ռուսաստանը կաջակցի Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը. Փաշինյան

Վլադիվոստոկում ընթացող Արևելյան տնտեսական ֆորումում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ ՌԴ-ի հետ սերտ համակարգմամբ կհաջողվի վերահսկել  իրավիճակը Հարավային Կովկասում, որտեղ, ըստ նրա՝ ապակայունացման վտանգ կա։

Փաշինյանը նաև հայտարարել Է Ռուսաստանի աջակցությամբ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման մասին:

«Արդեն մեկնարկել են Թուրքիայի հետ բանակցությունները: Մենք հույս ունենք, որ Ռուսաստանը կաջակցի Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը»,- ասել է Փաշինյանը: