Հայաստանի պաշտպանության նախարարությունում ներկայացուցիչ նշանակելով՝ Միացյալ Նահանգները կաջակցի Հայաստանի անվտանգությանը. հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։
Նշվել է, որ այս ուղղությամբ համագործակցության զարգացումը օգտակար կլինի նաեւ երկկողմ կապերի ամրապնդման տեսանկյունից։
Դեսպանատունը նաև նշել է, որ իրենց ներկայացուցչի գործունեությունը կֆինանսավորվի ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից, և նա աշխատանքի կանցնի այս տարի։
Հրապարակված հայտարարությունում ասվում է, որ արդեն հայտնի է այն անձի անունը, ով կզբաղեցնի այս պաշտոնը։