Երկուշաբթի, Հունիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀՀ իշխանությունների կողմից հնչող հայտարարություններն աբսուրդային են, և դրանք ցույց են տալիս, որ այդ մարդիկ լավ չեն հասկանում՝ ինչ է կատարվում. վերլուծաբան

29/03/2023
- Քաղաքականություն

ՀՀ իշխանություններին ինչ-որ կերպ հասկանալը շատ դժվար է. նույնիսկ իրենք իրենց չեն հասկանում, և այս պայմաններում շատ դժվար է հասկանալ, թե ինչ նկատի ունի ՀՀ ազգային ժողովի նախագահը, երբ հայտարարում է, որ «հայաստանյան իշխանություններն ուզում են փոխել հարաբերությունների որակը մի տարածաշրջանում, ուր մեզ համար այլևս անվտանգ չէ»։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց վերլուծաբան Ստեփան Դանիելյանը՝ հավելելով, որ նույնը կարելի է ասել նաև ՔՊ պատգամավոր Գագիկ Մելքոնյանի՝ ՌԴ նախագահին Հայաստանում կալանավորելու վերաբերյալ աղմկահարույց հայտարարության մասին։

«Այդ պատգամավորը բավականին թերուս անձնավորություն է, և նմանների քանակը գործող իշխանության պատգամավորների կազմում չափազանց շատ է։ Թեկուզ, հաշվի առնենք          իրենց ֆրակցիայի նախկին ղեկավարին, որը հիմա ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանն է։ Պատերազմից շաբաթներ առաջ նա ասում էր, որ Թուրքիան հայ-ադրբեջանական պատերազմում որևէ դերակատարություն չի կարող ունենալ»,- հիշեցրեց վերլուծաբանը։

Ստեփան Դանիելյանի խոսքով՝ փաստ է, որ այսօր հայ հասարակությունը գործ ունի նման որակի պատգամավորների հետ, և իշխանության ներկայացուցիչների տեսակետները փորձել հասկանալ չափազանց դժվար է։

«Այն, որ Հայաստանն իրոք վտանգի մեջ է, փաստ է։ Այդ վտանգն ունի շատ լուրջ պատճառներ՝ երկու ճամբարի միջև ամբողջ աշխարհում տեղի ունեցող մրցակցության ֆոնին։ Այդ մրցակցությունը պատերազմական գործողությունների է վերածվել Ուկրաինայում և սպառնում է պատերազմի վերածվել նաև մեր տարածաշրջանում։

Պետք է հաշվի առնել Իրանի գործոնը, ադրբեջանաիսրայելական ստրատեգիական դաշինքը, երբ Իսրայելն Ադրբնեջանին ուզում է օգտագործել Իրանի դեմ։ Հիմա ՀՀ ազգային ժողովի նախագահն այդ հարաբերություններում ի՞նչ որակ կարող է փոխել։ Նա ի՞նչ պետք է անի՝ Արևմուտքի, Չինաստանի և Ռուսաստանի հարաբերությունները դրակա՞ն դարձնի կամ իսրայելաիրանական հակամարտությա՞նն ինչ-որ լուծում տա։

Աբսուրդի ժանրից է կարծել, որ Հայաստանից է կախված նման հարցերում իրավիճակ փոխելը։ ՀՀ իշխանությունների կողմից հնչող հայտարարություններն, իհարկե, աբսուրդային հայտարարություններ են, և դրանք ցույց են տալիս, որ այդ մարդիկ լավ չեն հասկանում՝ ինչ է կատարվում, և ինչ քաղաքականություն պետք է վարեն։

Իսկ իրենք պետք է ոչ թե ակտիվ, այլ հնարավորինս պասիվ քաղաքականություն վարեն։ Եթե կարծում են, որ Հռոմի ստատուտն ընդունելով՝ այն կարող են Ադրբեջանի դեմ օգտագործել, սխալվում են։

Դա, ըստ էության, դա քաղաքականացված կառույց է, և Ադրբեջանը հանդես է գալիս որպես Արևմուտքի հնարավոր ապագա դաշնակից։ ԵՄ-ից հիմա էլ հայտարարում են, որ Ադրբեջանն իրենց համար շատ կարևոր է։ Այս պարագայում ինչպե՞ս են պատկերացնում փաստաթուղթն օգտագործել՝ առանց հասկանալու, որ այն կարող է ճիշտ հակառակ ազդեցությունն ունենալ Հայաստանի համար»,- ամփոփեց Ստեփան Դանիելյանը։

Նախորդ գրառումը

Հայաստանի անվտանգության ապահովման շահերից ելնելով՝ հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ առաքելություն տեղակայելու ծրագրերը վերահաստատում ենք. Գալուզին

Հաջորդ գրառումը

Սարդարապատով հպարտացեք, ոչ թե Սարդարապատից վախեցեք

Համանման Հոդվածներ

19 Հունիսի, 2026

Կարոտ մնացինք հանրային համերաշխության

19/06/2026
19 Հունիսի, 2026

«Առանց արտաքին ճնշման ՀՀ-ն կապերը չի խզի որեւէ մեկի, այդ թվում՝ ՌԴ-ի հետ»

19/06/2026
19 Հունիսի, 2026

Վե՛րջ պատերազմի՞ն. Ի՞նչ կշահի Իրանը, ի՞նչ կստանա ԱՄՆ-ը

19/06/2026
19 Հունիսի, 2026

«Թուրքիան օգտագործում է Հայաստանը՝ Կենտրոնական Ասիա թափանցելու համար». Ալ Մայադին

19/06/2026
Հաջորդ գրառումը

Սարդարապատով հպարտացեք, ոչ թե Սարդարապատից վախեցեք

Լրահոս

Ռուս դիվանագետները ծաղիկներ են խոնարհել Հաղթանակի զբուսայգու Անմար կրակի մոտ

22/06/2026

Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը և ռուսական դեսպանության ներկայացուցիչները ծաղիկներ են խոնարհել Երևանի Հաղթանակի զբոսայգու Անմար կրակի մոտ՝ ի հիշատակ...

Ընտրությունների արդյունքները բողոքարկող 7 կուսակցությունների դիմումները ՍԴ-ը կքննի հունիսի 26-ին

22/06/2026

Սահմանադրական դատարանը 2026 թ. հունիսի 21-ի աշխատակարգային նիստում քննության է ընդունել ««Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի, «Միասնության թևեր» կուսակցության, «Դեմոկրատիա Օրենք...

Համախմբման առաջարկ. Լևոն Զուրաբյան

22/06/2026

21 հունիս 2026թ. Ադրբեջանի հետ շուտափույթ խաղաղության հաստատման համար իբր անհրաժեշտ սահմանադրական մեծամասնության ստեղծման պատրվակով Նիկոլ Փաշինյանի ռեժիմը սկսել է...

Իրանական պատվիրակությունը, ի նշան Թրամփի սպառնալիքների դեմ բողոքի, լքել է հանդիպման վայրը

21/06/2026

Բանակցություններին մասնակցող իրանական պատվիրակությունը լքել է հանդիպման վայրը՝ ի նշան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքների դեմ բողոքի։ Ինչպես հաղորդում է Tasnim լրատվական...

ԵՄ-ն 34 միլիոն եվրո է փոխանցել Հայաստանին ռուսական շուկաներից  վերադարձրած հայկական ապրանքի համար

21/06/2026

Եվրոպական հանձնաժողովը 34 միլիոն եվրո է փոխանցել Հայաստանին՝ Ռուսաստանի առևտրային սահմանափակումներից տուժած մասնավոր հատվածին աջակցելու համար։ Այս մասին հաղորդվել է...

Բագրատ Սրբազանը 1 տարի հետո Մայր Աթոռում է. այստեղից նա կվերադառնա տնային կալանքի

21/06/2026

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական