Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Սարդարապատով հպարտացեք, ոչ թե Սարդարապատից վախեցեք

29/03/2023
- ԿԱՐԵՎՈՐԸ

Հանրային կյանքում վերջին ամիսներին առաջ է եկել մի  նոր ֆենոմեն։

Azg.am-ը հրապարակում է «Համախմբում» շարժման աջակից, վերլուծաբան Հրայր Կամենդատյանի նոր հոդվածը։

Սարդարապատ. ի՞նչ նշանակություն է ունեցել Հերոսամարտը մեզ համար, ինչպե՞ս է փոխել պատմության ընթացքը, ինչո՞ւ է հաղթանակով պսակված ճակատամարտի նկատմամբ հիմա հանկարծ  հանրային խուսափողական կարծիք ձևավորվել։

Հրայր Կամենդատյանը գրում է.

Պարտվողական, զիջողական տրամադրություններով խաղաղություն մուրողները հիմա էլ փորձում են արժեզրկել Սարդարապատի հերոսամարտը՝   նոր Սարդարապատով վախեցնելով  խեղճի ու տկարի հոգեբությանը վարժված հանրությանը։

Ընդ որում, դրանց բերանից արտաթորված խոսույթը հանգում է մեկ հանգրվանի՝  նոր Սարդարապա՞տ եք ուզում, կամ նոր զոհեր ու տառապա՞նք  եք ուզում։

Պատմության անցքերին, դեպքերին սակավ ծանոթ մարդուն կարող է թվալ, որ Սարդարապատը ոչ թէ հաղթանակի, այլ պարտության և մեծաթիվ զոհերի խորհրդանիշ է։

Մոլորվածներին, պարտվողի հոգեբանությունը սկզբունք դարձրածներին, ազգային ինքնապաշտպանական բնազդը բթացրածներին ու իշխանությունների ջրաղացին ջուր լցնողներին առարկելու, նրանց հակադարձելու համար որոշեցի ներկայացնել փաստեր՝ Սարդարապատի հերոսամարտի վերաբերյալ։

1.Ճակատամարտը տեղի ունեցավ թուրքական բանակի և քրդական աշխարհազորի՝ Արարատյան դաշտի վրա  հարձակումը կասեցնելու համար։

Հարձակվող կողմը որոշել էր գրավել Երեւանը, ի չիք դարձնել անկախ պետություն դառնալու հայկական գավառների կամքը եև սրի քաշել Էջմիածնում և Երեւանում ապաստանած մոտ 100 հազար հայ գաղթականների։

2.Ակտիվ ռազմական գործողությունները շարունակվեցին 1918 թ. մայիսի 21-28, որոնց ընթացքում հայկական կանոնավոր բանակը, եզդի հեծելազորը՝ Ջհանգիր աղայի գլխավորությամբ, և ռուսական կադրային սպաները տարան փառավոր հաղթանակ։

Մուշից, Վանից, Երզնկայից անընդհատ նահանջող հայ զինվորականությունը շտաբային ճշգրիտ պլանավորման, դաշտային հրամանատարների կարգապահության, զինվորների անձնազոհության արդյունքում  ռազմավարական հաղթանակ տարավ։

3. Թուրքական կողմը մոտ 3500 մարդու կորուստ ունեցավ։ Հայկական  կողմից գրանցվեց մոտ 700 զոհ։

 Տարիներ անց թուրքական հրամանատարը գրեց, որ հայերը ջախջախիչ հաղթանակ տարան։

4.Առանձնապես ցանկանում եմ հիշատակել, որ հայկական զորքի հետ թուրք ելուզակների և քուրդ դահիճների դեմ կռվում էին ռուսական ծագումով սպաներ, որոնցից գնդապետ Կորոլկովի, Կազիմիրսկու, Սիլինի, Պերեկրեստովի, կապիտան Շնեուրի, Ավագ Զոլոտարյովի անունները մշտապես կհիշի երախտապարտ հայ ժողովուրդը։

Մեր հայրենիքի համար ճակատագրական հերոսամարտին խիզախությամբ, քաջությամբ աչքի ընկան եղբայրական  եզդի ժողովրդի զավակները՝ Ջհանգիր աղայի և Ուսուբ Բեկի առաջնորդությամբ։

5. Հայկական զորքի շարքերում էին հոգեւորականները, որոնք մարտիկներին բերեցին Էջմիածինը լքելու առաջարկից հրաժարված կաթողիկոս Գևորգ 5-րդի կոչը՝ պաշտպանել հայոց երկիրն ու հավատը թուրք մարդասպաններից։

6. Հայկական զորական հավաքական ուժի մեջ էին արդեն իսկ սրի քաշված արևմտյան Հայաստանի զինավառ ֆիդայիները՝ թռուցիկ Հովսեփի, Մակեդոնի, Մուրադի առաջնորդությամբ, որոնք իրենց կյանքը դրեցին Արևելյան Հայաստանի փրկության համար։

7.Սարդարապատի հերոսամարտի պատմական նշանակությունն աննկարագրելի է։ Այդ հաղթանակը հնարավոր դարձրեց Բաթումի զինադադարի և պայմանագրի կնքումը ՀՀ-ի և Թուրքիայի միջև, որով ազդարարվեց նոր հայկական պետության ծնունդը՝ հայկական  հողերի վրա։

Եթե Սարդարապատի հերոսամարտը հանրությանը վախեցնելու և թրքահաճո որոշումների, հոգեբանական ճնշման գործիք է, ապա դուք կարող եք տարբեր մեդիա հարթակներում հետագայում զառանցել միայն Մանազկերտի 1071թ. ճակատամարտի մասին, որտեղ տարած հաղթանակը թուրքերին բերեց Անդրկովկաս՝ սկիզբ դնելով բնիկ ազգերի տառապանքներին ու անվերջանալի սպառնալիքներին։

Նախորդ գրառումը

ՀՀ իշխանությունների կողմից հնչող հայտարարություններն աբսուրդային են, և դրանք ցույց են տալիս, որ այդ մարդիկ լավ չեն հասկանում՝ ինչ է կատարվում. վերլուծաբան

Հաջորդ գրառումը

Արցախում, մարտի 30-ին քամու ուժգնացում է սպասվում

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Սուտը՝ որպես քաղաքական հաշվեհարդարի գործիք. Սուրեն Սուրենյանց

21/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Մեր թիմը զրպարտության վերաբերյալ հայցեր է պատրաստում․ Տոնոյան

21/07/2026
Ազգային

Ֆրեզնոյում տեղի ունեցավ Մոնթե Մելքոնյանի հուշարձանի հիմնարկեքի արարողությունը

21/07/2026
Հաջորդ գրառումը

Արցախում, մարտի 30-ին քամու ուժգնացում է սպասվում

Լրահոս

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Այսօր Ադրբեջանի կողմից Հայաստանին մատակարարվող բենզինն ու դիզելային վառելիքը մեծ ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ. Ալիև

21/07/2026

Ադրբեջանից Հայաստան մատակարարվող նավթն ու նավթամթերքը շատ կարևոր ներդրում են ունենում Հայաստանի էներգետիկ անվտանգության գործում. Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ...

23-րդ «Ոսկե ծիրանի» պատկերառատ շաբաթն ավարտվեց

21/07/2026

Զգացմունքային, բազմաշերտ, խառնիխուռն, աշխարհի տարբեր ծայրերից, տարբեր թեմաներով, տարբեր ձեւերով պատմված ֆիլմերը մեկշաբաթյա խիտ ծրագրով հանդիսատեսին տարան այսուայնկողմ, հուզեցին, մեծացրին,...

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026

Ընդդիմադիր ուժերին, որոնք կայացրել են խորհրդարանի մանդատը վերցնելու որոշում, հաճախ «ուղեկցում» են հետեւյալ արտահայտությամբ, թե՝ գնալու եք խորհրդարանում «ծեծ ուտելու»։Առերեւույթ...

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Սամվել Կարապետյանին տուգանել է 200 հազար դրամով

21/07/2026

ԿԿՀ-ն նշել է, որ Սամվել Կարապետյանը, որպես «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ և ղեկավար մարմնի անդամ, պարտավոր էր պաշտոնը ստանձնելու պահին...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական