Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Հայաստանը շահում է՝ անդամակցելով Եվրասիական տնտեսական միությանը. Պեսկով

Հայաստանն իր արտաքին քաղաքականության մեջ պետք է հաշվի առնի Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության առավելությունները. հայտարարել է Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նրա խոսքով, Հայաստանը շահում է՝ անդամակցելով Եվրասիական տնտեսական միությանը. «Մենք հույս ունենք, որ Երևանը դա հաշվի կառնի իր արտաքին քաղաքականության մեջ»:

Կրեմլի խոսնակն ասել է, որ Ռուսաստանը քաղաքական կամք ունի բարելավելու հարաբերությունները Հայաստանի հետ, և որ դժվարությունները կանցնեն։