Երկուշաբթի, Հուլիսի 6, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կոնդը ևս մեկ յուղոտ պատառ է, որը կդառնա բիզնես ծրագիր, և քաղաքացիներն այնտեղից կվտարվեն. Երևանի ավագանու անդամ

06/03/2024
- Հասարակություն

Երևանի պատմական ժառանգությունը վտանգված է, և այս անգամ քաղաքապետն ընկել է Կոնդ թաղամասի հետևից։ Այս գործընթացը նոր չի սկսվել, բացի այդ ՝ թեմայի շուրջ որևէ հանրային քննարկում  չի եղել. կոնդեցիները տեղյակ չեն՝ ինչ օտարման մասին է խոսքը։ Կոնդ թաղամասի օտարման խնդիրներին նվիրված քննարկման ժամանակ այս մասին ասաց Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Գրիգորի Երիցյանը։

«Սա միանձնյա որոշում է՝ ևս մեկ յուղոտ պատառ քաղաքում, որը կդառնա բիզնես ծրագիր, որտեղից քաղաքացիները կվտարվեն։ Իսկ վտարումներ տեսել ենք տարիներ շարունակ՝ կլինի Հյուսիսային պողոտայից, 33-րդ թաղամասից և այլն։ Սա, իհարկե, անընդունելի է։

Մենք տեսնում ենք, որ այս փուլում մարդիկ վտարվում են ոչ միայն Կոնդից, այլ նաև Լվովյան փողոցից։ 21-րդ դարում ՀՀ մայրաքաղաքում մարդիկ տեղահանվում են իրենց տներից, ինչն անընդունելի է։ Փաստացիորեն մարդիկ ունեզրկվում են, և  մարդիկ, որոնք տարիներ շարունակ պայքարել են ունեզրկման դեմ, այսօր իշխանության գալով՝ պատրաստվում են ունեզրկել այլ մարդկանց»,- ասաց Գրիգորի Երիցյանը։

Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանն իր հերթին նկատեց, որ կորցնելով Կոնդը՝ կորցնելու ենք Երևանի կոլորիտը։

«2018-ից ի վեր՝ այս իշխանությունը փորձում է վերացնել ազգայինը՝ գործնականում ապացուցելով, որ հակազգայինի կրողն է։ Ինչ վորաբերում է բնիկ կոնդեցիներին, ապա նրանք իրավուքն ունեն ապրելու այն թաղամասում, որտեղ ծնվել են և հիմա էլ մեծացնում են իրենց թոռներին։

Շատ տարօրինակ է, որ վերջերս փակվեց Կոնդի դպրոցը, և աշակերտները տեղափոխվեցին այլ դպրոցներ։ Օրերս ես դպրոցի տարածքում տեսել եմ շահագրգիռ այլազգիների, որոնք տեսալուսանկարահանումներ էին անում՝ հասկանալու, թե ինչ ծրագիր կարող են իրականացնել՝գնելով Կոնդի դպրոցը։

Կոնդեցիներն անհանգստացած են, նրանք մտադիր են պայքարել մինչև վերջ, չեն թողնելու, որ իրենց տները քանդեն»,- ասաց Սոնա Աղեկյանը։

Ասուլիսի մյուս բանախոս, ճարտարապետ Սևադա Պետրոսյանն էլ նշեց՝քաղաքային իշխանությունները Կոնդի մասով գնում են ոչ թե կոնդեցիների խնդիրները լուծելու, այլ որոշակի խավի հարստացման ճանապարհով։

«Կոնդի ամենամեծ արժեքն իր պատմականությունն է՝ շուրջ 200 տարվա ճարտարապետական կոթողների տեսքով։ Մարդիկ այդտեղ ապրել են հարյուրամյակներով։ Կոնդն ունի յուրահատուկ դեմք և ինքնություն, և այդ դեմքն ու ինքնությունը կորցնելն աղետալի կլինի ոչ միայն Կոնդի, այլ նաև Երևանի համար»,- ասաց ճարտարապետը։

Անդրադառնալով պետության կողմից կոնդեցիներին առաջարկվող փոխհատուցման թեմային՝ Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Գրիգորի Երիցյանը նկատեց՝ ոչ որևէ մարզում, ոչ էլ հատկապես Երևանում հնարավոր չէ 139 հազար դրամով 1 ք/մ տարածք գենլ, գին, որն, ըստ մամուլի հրապարակումների առաջարկվում է կոնդեցիներին։

«Սա որևէ տրամաբանություն չունեցող քայլ է, և կոնդեցիները չպետք է սխալ գործեն։ Նրանք չպետք է համաձայնվեն փոխհատուցումներին, քանի որ դրանից հետո իրենց դուրս են հանելու սեփական տներից և գցելու են աղքատության ճիրանները»,- ասաց ավագանու անդամը։

Սոնա Աղեկյանն էլ հավելեց՝ կոնդեցիներին տրվող փոխահուցումները պետք է հավասարեցվեն Հայաստանում գործող շուկայական արժեքներին։

«Տիգրան Ավինյանն իրավունք չունի վրեժ լուծելու կոնդեցիներից, որովհետև վերջիններս նրան են ընտրել, որպեսզի չքանդի իրենց տները»,- նշեց նա։

Վերջում ճարտարապետ Սևադա Պետրոսյանը հիշեցրեց՝ մինչև 80-ականների վերջը՝ Կոնդում կար մոտ 40 ցուցակագրված հուշարձան, սակայն 2000-ականների սկզբին վերանայումների արդյունքում դրանց թիվը հասավ մեկ-երկուսի։

Նախորդ գրառումը

Հայաստանը շահում է՝ անդամակցելով Եվրասիական տնտեսական միությանը. Պեսկով

Հաջորդ գրառումը

«Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը». ծրագիր՝ արցախցիների ձայնը լսելի դարձնելու համար

Համանման Հոդվածներ

Հասարակություն

Ս.Խ.-ն Վ.Գ.-ին տարել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժին, որտեղ պատժելու նպատակով խոշտանգել է նրան

26/06/2026
Հասարակություն

Ո՞ր փողոցներն են փակ լինելու մայիսի 27-ին և 28-ին

26/05/2026
Հասարակություն

ՔՊ-ի պաստառն ամրացրել է մեքենային ու վարել առանց վկայականի. կա 1 զոհ

25/05/2026
Հասարակություն

37 միլիոն շիշ «Ջերմուկ» հանքային ջրի վաճառքն արգելվել է Ռուսաստանում

23/05/2026
Հաջորդ գրառումը

«Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը». ծրագիր՝ արցախցիների ձայնը լսելի դարձնելու համար

Լրահոս

Մանիլայի միայնակ հայը եւ իր հայախօս թութակը. ամէն տեղ հայ փնտռող Վահրամ Մաւեանի յիշատակին

05/07/2026

Հանդիպումներ 1983-ի Սեպտեմբերն էր: Կը վերադառնայի Սիտնիէն, ուր գացեր էի մեր աննման ղեկավարներ Փրոֆ. Բարունակ Թովմասեանի հրահանգով եւ Հայկաշէն Ուզունեանի...

Թող Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահի ուղերձը

05/07/2026

Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության և պետական խորհրդանիշների օրվա առթիվ: Ուղերձում ասվում է. «Սիրելի՛ հայրենակիցներ,...

Մինչև 100 մլն դրամ վարկ՝ յուրաքանչյուր 1 հա ջերմատան համար

05/07/2026

Պետությունը կսուբսիդավորի վարկերի տոկոսադրույքը՝ աջակցելով բանջարեղենի, հատապտուղների և ծաղիկների արտադրության շարունակականությանը։ Հիմնական պայմաններն են. Մինչև 100 մլն դրամ վարկ՝ յուրաքանչյուր...

Ճիշտը մեր կողմից մանդատները վերցնելն է. Նարեկ Կարապետյան

05/07/2026

Ճիշտը մեր կողմից մանդատները վերցնելն է, որպեսզի ապահովվի այն ներկայությունը, որը վաղը կաջակցի փողոցային պայքարին։ Այս մասին հայտնել է «Ուժեղ...

Հայաստանի Ինքնավար Հանրապետության կառավարիչը կատարեց Ալիևի և Էրդողանի հերթական պահանջը՝ չեզոքացնել հայկական Սփյուռքը. Արուր Խաչիկյան

05/07/2026

Պաշտոնական Անկարայի դարավոր երազանքն իրականանում է։ Արարատից հրաժարվելուց և Ցեղասպանության ճանաչումից հրաժարվելուց հետո՝ հաջորդ փուլն է։ Մենք հիմա նոր թշնամի...

Երրորդ երկրի կուսակցական մարմնի 105-ամյա ապօրինի որոշումը Լեռնային Արցախի վերաբերյալ. Ստեփան Հասան-Ջալալյան

05/07/2026

1921թ. հուլիսի 4-ին Խորհրդային Ռուսաստանի կոմունիստական (բոլշևիկյան) կուսակցության կենտրոնական կոմիտեի կովկասյան բյուրոյի պլենումը քվեարկությամբ որոշել է Խորհրդային Ադրբեջանի գրավոր և...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական