Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Խաղաղության փաստաթղթի արևմտյան տարբերակ չկա, կա տեքստի երկու տարբերակ՝ ռուսական և այն տեքստը, որի վրա աշխատում ենք. ԱԽ քարտուղար

«Արևմուտքը փորձել է միջավայր ստեղծել բանակցությունների համար, Մոսկվան ևս այսպիսի միջավայր փորձում է ստեղծել, ու այստեղ կարևոր է, որ մենք խաղաղության հասնենք: Հայաստանն ու Ադրբեջանն են այս ուղղությամբ հիմնական շահառուն»,- լրագրողներին ասաց ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Նա հավելեց, որ Խաղաղության պայմանագրի տեքստի երկու տարբերակ կա, դրանցից մեկն առաջարկել է Ռուսաստանի Դաշնությունը, մյուսն այն տեքստն է, որի վրա հիմա աշխատում է հայաստանյան կողմը։

Արևմուտքը որևէ տեքստ չի առաջարկել Հայաստանին. հավաստիացրեց ԱԽ քարտուղարը։

«Մենք Բրյուսելից, Վաշինգտոնից կամ որևէ այլ մայրաքաղաքից թուղթ չենք ստացել խաղաղության պայմանագրի վերաբերյալ»,-ասաց Արմեն Գրիգորյանը։

Բոլորս հիշում ենք, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե կա Խաղաղության պայմանագրի երկու տարբերակ՝ ռուսական և արևմտյան։