Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Լինելով պրոֆեսիոնալ դեմագոգ և մանիպուլյատոր՝ Փաշինյանը փորձում է էժան թեզերով հիմնավորել խաղաղության պայմանագրի հետաձգումը. Ստեփան Դանիելյան

29/01/2024
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նիկոլ Փաշինյանը երեկվա իր հայտարարությունը ճիշտ տեղից չի կառուցել, որովհետև մենք թեև մտնում ենք բովանդակության մեջ, բայց չենք հասկանում, թե ինչի համար է այդ հայտարարությունն արվել, հայտարարություն անողի նպատակը որն է կամ ինչ խնդիր է այն փորձում լուծել։  Azg.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց վերլուծաբան Ստեփան Դանիելյանը՝ անդրադառնալով Փաշինյանի այն հայտարարությանը, որ Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է սպառազինությունների փոխադարձ վերահսկման մեխանիզմ, նաև չհարձակման մասին պայմանագրի ստորագրում, եթե կպարզվի, որ խաղաղության պայմանագրի ստորագումը սպասվածից ավելի երկար ժամանակ է պահանջելու:

«Ինձ թվում է՝ այդ հայտարարության հիմնական իմաստը նախադասության վերջում է երևում։ Խաղաղության պայմանագրի ձգձգման հատվածը հայտարարության հիմնական միտքն է։ Կարելի է ենթադրել, որ Ադրբեջանի պահանջները չափազանց շատ և մեծ են, և խաղաղության պայմանագրի հավանական տարբերակում միայն Ադրբեջանի դիրքորոշումն է արտահայտված։

Վարչապետ կոչվածի խոսույթից կարելի է հասկանալ, որ հիմնական նպատակն այն է, որ Ադրբեջանը ճանաչի ՀՀ 29 800 ք/կմ անձեռնմխելիությունը։

Նրա մյուս պահանջները դեմագոգիայի և մանիպուլյացիաների դաշտում են։ Քանի որ խաղաղության պայմանագիրը ձգձգվում է, Փաշինյանը պետք է ինչ-որ թեզեր առաջ քաշի։ Լինելով պրոֆեսիոնալ դեմագոգ և մանիպուլյատոր՝ նա ինչ-որ նոր թեզեր է հրապարակ նետում, որոնք շուրջ խոսակցություններ կծավալվեն։ Այդ թեզերն, իհարկե, աբսուրդ և անհեթեթ են՝ մի շարք պատճառներով»,- նշեց Ստեփան Դանիելյանը։

Վերլուծաբանի խոսքով՝ սպառազինությունների փոխադարձ վերահսկումը Հայաստանի և Ադրբեջանի պարագայում պարզ մանիպուլյացիա է. նման հասկացություն գոյություն է ունեցել միայն ԽՍՀՄ-ի և ԱՄՆ-ի միջև՝ որպես բալանսի պահպանում։

«Եթե հավասարազոր ուժեր են, և մրցավազք է տեղի ունենում, սպառազինությունների աճը կանգնեցնելու և խաղաղության հաստատման համար երկու բլոկները սկսում են սպառազինությունների փոխադարձ վերահսկումը։ Սա հասկանալի է։

Հիմա Փաշինյանն ասում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է բալանսավորեն միմյանց. և սա թույլ կողմն է պահանջում ուժեղ կողմից։ Սա առաջին աբսուրդն է, երկրորդն այն է, որ Ադրբեջանի սպառազինությունների մրցավազքն առաջին հերթին կապված է ոչ թե Հայաստանի, այլ Իրանի հետ։ Ադրբեջանական սպառազինության 70 տոկոսի մատակարարն Իսրայելն է, և այդ մատակարարումները կան՝ Իրանով պայմանավորված։ Այսինքն՝ Ադրբեջանում կյանքը չի սկսվում և ավարտվում Հայաստանի հետ հարաբերություններով։ Նա խնդիր ունի Իրանի հետ։ Ադրբեջանին  զինում են՝ այլ երկրի դեմ։

Հիմա, եթե Հայաստանը սպառազինության հավասարակշռության պայմանագիր է կնքում, ապահովվելո՞ւ է Ադրբեջանի անվտանգությունն Իրանից։ Այդ մարդու խոսույթը, կրկնում եմ, աբսուրդ է»,-նշեց մեր զրուցակիցը։

Ինչ վերաբերում է չհարձակման մասին պայմանագրի ստորագրմանը, ըստ Ստեփան Դանիելյանի՝ Փաշինյանն այսկերպ Ադրբեջանից չհարձակման երաշխիք է պահանջում, այն դեպքում, երբ այդ երկիրն ամեն հարմար առիթով հայտարարում է, որ իր և Թուրքիայի նպատակը թյուրքական աշխարհ ստեղծելն է, միմյանց միջև Հայաստանի տարածքով կապ հաստատելը։

«Եթե Ադրբեջանն այս մտքից հրաժարվի, ապա միայն՝ իր կամքով։ Եթե նա Սյունիքը չի գրավում, դա Հայաստանով պայմանավորված չէ, այլ Իրանով։ Եթե նման պայմանագիր կնքվի, Ադրբեջանն այն Իրանի հետ պետք է կնքի, որովհետև Հայաստանն իր համար խոչընդոտ չէ»,- ամփոփեց վերլուծաբանը՝ կրկին շեշտելով, որ Փաշինյանն էժան մանիպուլյացիաներով փորձում է հիմնավորել խաղաղության պայմանագրի հետաձգումը, որն իրականում ՀՀ պետականության ավարտի սկիզբն է լինելու։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Աբսուրդ է, երբ Փաշինյաննն Ադրբեջանին ուզում է արտոնել՝ վերահսկելու ՀՀ սպառազինությունը. Արմեն Բաղդասարյան

Հաջորդ գրառումը

«Հայոց պատմություն» դասագրքի սխալները մատնանշելու համար Արման Մալոյանի ղեկավարած բաժինը ԿԳՄՍՆ-ը լուծարում է

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ստամբուլում կայացել է Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի երկկողմ հանդիպումը

17/04/2026
Նորություններ

Ճոռոմաբանության վերելքն ու իրականության վայրէջքը. Հակոբ Բադալյան

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
Հաջորդ գրառումը

«Հայոց պատմություն» դասագրքի սխալները մատնանշելու համար Արման Մալոյանի ղեկավարած բաժինը ԿԳՄՍՆ-ը լուծարում է

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
Նորություններ

«Սահմանազատումը» Տավուշի Բաղանիս-Ոսկեպար հատվածում. Դավիթ Գալստյան

17/04/2026

Google-ի քարտեզի վրա նշել եմ, թե ինչպես է անցել նոր սահմանը։ Դեղինով Google-ի սահմանն է, կարմիրով՝ «սահմանազատման/սահմանագծման» շրջանակներում հաստատված նոր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական