Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Աբսուրդ է, երբ Փաշինյաննն Ադրբեջանին ուզում է արտոնել՝ վերահսկելու ՀՀ սպառազինությունը. Արմեն Բաղդասարյան

29/01/2024
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նիկոլ Փաշինյանի առաջարկները ոչ միայն իրատեսական չեն,  այլև լրջագույն խնդիրներ են պարունակում ինչպես ՀՀ օրենսդրության, այպես էլ միջազգային օրենքների տեսանկյունից, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը՝ անդրադառնալով Փաշինյանի՝ երեկ հնչեցրած այն հայտարարությանը, որ Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է սպառազինությունների փոխադարձ վերահսկման մեխանիզմ, նաև չհարձակման մասին պայմանագրի ստորագրում։

«Խոսքն առաջին հերթին սպառազինությունների վերահսկման մասին է։ Նախևառաջ աբսուրդ է, երբ  ՀԱՊԿ անդամ երկիրը՝ այս դեպքում Հայաստանը, ՆԱՏՕ-ի բլոկի դաշնակից Ադրբեջանին պետք է արտոնի վերահսկել իր սպառազինությունը՝ այսինքն՝ ՀԱՊԿ անդամ երկրի սպառազինությունը։ Այստեղ շատ լուրջ խնդիր կա։

Արգելք կա նաև ներքին օրենսդության տեսանկյունից, որովհետև մեր սպառազինության վերաբերյալ գրեթե բոլոր տեղեկությունները ռազմական և պետական գաղտնիք են համարվում։ Իսկ մենք Պետական գաղտնիքի մասին օրենք, որտեղ յուրաքանչյուր դետալ մանրամասն նշված է, և հիմա, փաստորեն, ՀՀ վարաչապետը, շրջանցելով այդ օրենքը, մտադիր է Ադրբեջանին թույլ տալ, որպեսզի վերջինս գա և վերահսկի մեր սպառազինությունը։ Սա ուղղակի աբսուրդ է»,- ասաց Արմեն Բաղդասարյանը։
Քաղաքագետի համոզմամբ՝ Ադրբեջանը, մեծ հավանականությամբ, կօգտվի Նիկոլ Փաշինյանի առաջարկից, սակայն հայկական կողմին նույն իրավունքը չի տա, հետևաբար այստեղ քննարկելու հարց անգամ չկա։

«Ինչ վերաբերում է չհարձակման մասին պայմանագրի ստորագրմանը, կարծում եմ՝ անիմաստ է, քանի դեռ ընդհանուր համաձայնագիրը չկա, և ամենակարևորը՝ չկա սահմանազատման գործընթաց։ Որովհետև, եթե սահմանը հստակ չէ, Ադրբեջանն ամեն անգամ կարող է ասել՝ «Ես հարձակվելու եմ, բայց որտե՞ղ է ֆիքսված, որ դա ՀՀ տարածքն է, որտե՞ղ է ֆիքսված, որ  Ադրբեջանը ՀՀ տարածքի վրա է հարձակվել»։

Չհարձակման մասին պայմանագիրը հնարավոր կլինի միայն սահմանազատման աշխատանքների ավարտից հետո, երբ այդ սահմանը փոխադարձաբար ճանաչելի կլինի։ Հակառակ դեպքում գործընթացը պարզապես անիմաստ է»,- նշեց մեր զրուցակիցը։

Արմեն Բաղդասարյանը շեշտեց՝ սահմանազատման և սահմանների հստակեցման աշխատանքները պետք է զուգահեռաբար կատարվի և խաղաղության համաձայնագրում անպայմանորեն ֆիքսվի։

Հիշեցնենք, որ հայկական բանակի կազմավորման 32-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառմանը Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր՝ Հայաստանը սահմանի դեմիլիտարիզացիա, այսինքն՝ ապառազմականացում է առաջարկել Ադրբեջանին: Նաև սպառազինությունների փոխադարձ վերահսկման մեխանիզմ, նաև չհարձակման մասին պայմանագրի ստորագրում, եթե կպարզվի, որ խաղաղության պայմանագրի ստորագումը սպասվածից ավելի երկար ժամանակ է պահանջելու:

Հայաստանի Հանրապետությունը հավատարիմ է խաղաղության օրակարգին և չի շեղվելու այդ օրակարգից»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Միզապարկի քաղցկեղի բուժումը կարող է պարզեցվել եւ հեշտանալ. հետազոտություն

Հաջորդ գրառումը

Լինելով պրոֆեսիոնալ դեմագոգ և մանիպուլյատոր՝ Փաշինյանը փորձում է էժան թեզերով հիմնավորել խաղաղության պայմանագրի հետաձգումը. Ստեփան Դանիելյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ստամբուլում կայացել է Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի երկկողմ հանդիպումը

17/04/2026
Նորություններ

Ճոռոմաբանության վերելքն ու իրականության վայրէջքը. Հակոբ Բադալյան

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
Հաջորդ գրառումը

Լինելով պրոֆեսիոնալ դեմագոգ և մանիպուլյատոր՝ Փաշինյանը փորձում է էժան թեզերով հիմնավորել խաղաղության պայմանագրի հետաձգումը. Ստեփան Դանիելյան

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
Նորություններ

«Սահմանազատումը» Տավուշի Բաղանիս-Ոսկեպար հատվածում. Դավիթ Գալստյան

17/04/2026

Google-ի քարտեզի վրա նշել եմ, թե ինչպես է անցել նոր սահմանը։ Դեղինով Google-ի սահմանն է, կարմիրով՝ «սահմանազատման/սահմանագծման» շրջանակներում հաստատված նոր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական