Երկուշաբթի, Ապրիլի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իրանն իր անվտանգության հետ կապված կոնկրետ շահեր ունի, և Հայաստանն  այդ առումով նրա համար շատ կարևոր է. Դանիելյան

12/01/2024
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Իրանը հարաբերություններ ունի Հայաստանի հետ, մինչդեռ Հայաստանը չի հասկանում՝ ինչ հարաբերություններ ունի Իրանի հետ։ Պատճառն այն է, որ Հայաստանի Հանրապետությունն արտաքին քաղաքականություն, որպես այդպիսին, չի վարում։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց վերլուծաբան Ստեփան Դանիելյանը՝ անդրադառնալով Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի այն հայտարարությանը, որ Իրանը ցանկանում է Հայաստանի հետ երկարաժամկետ ռազմավարական հարաբերություններ ունենալ։

Ըստ մեր զրուցակցի՝ Հայաստանն առհասարակ արտաքին քաղաքականություն չունի՝ ո՛չ երկարաժամկետ, ո՛չ կարճաժամկետ, և ՀՀ իշխանություններն զուտ պահի քաղաքականություն են վարում՝ ելնելով այս կամ այն իրավիճակից, մեկ-երկու օրվա կտրվածքով։

«Իսկ Իրանն իր անվտանգության հետ կապված շատ կոնկրետ շահեր ունի, և Հայաստանն  այդ առումով նրա համար շատ կարևոր է։ Ընդ որում՝ Իրանն արդեն չի նայում այն բանին, թե Հայաստանում ովքեր են եկել իշխանության, ինչ են նրանք անում։ Իրանը Հայաստանին ուղղակի դիտում է որպես տարածք, որն իր անվտանգության համար կարևոր է։ Սա է ամբողջը»,- ասաց Ստեփան Դանիելյանը։

Վերլուծաբանը շեշտեց՝ Հայաստանում չկա կառավարություն, որը հասկանալի քաղաքականություն կվարի կամ կհասկանա՝ ինչպիսին է լինելու Հայաստանի ապագան։

«Իրանն, իր շահերից ելնելով,  գոնե այս պահին թույլ չի տալիս, որ Թուրքիան և Ադրբեջանը հարձակում գործեն Հայաստանի տարածքի վրա։ Իհարկե, ես չեմ կարող ասել, թե այս իրավիճակը որքան կձգվի, որովհետև ամեն օր աշխարհում մի նոր բան է խառնվում, նոր պատերազմ է սկսվում։

Բայց որ Իրանը զսպիչ գործոն է, որը  Թուրքիային և Ադրբեջանին հետ է պահում Հայաստանի վրա հարձակվելուց, ակնհայտ է»,- ասաց մեր զրուցակիցը։

Հիշեցնենք, որ Հայաստանում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին այսօր խորհրդարանում ասել է՝ Հայաստանն այսօր գտնվում է պատմության զգայուն ոլորաններում։

Նա ընդգծել է նաև տնտեսական համագործակցության առաջնահերթությունը՝ նշելով, որ քաղաքական հարաբերությունները պետք է հարթեն տնտեսական հարաբերությունների ճանապարհը: Դեսպանը կարևորել է ենթակառուցվածքների ճիշտ գործարկումը:

«Մենք ցանկանում ենք Հայաստանի հետ ունենալ երկարաժամկետ ռազմավարական հարաբերություններ»,- նշել է դեսպան Մեհդի Սոբհանին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արմեն Աբազյանը ազատվել ու նորից նշանակվել է ԱԱԾ տնօրեն

Հաջորդ գրառումը

Իրանը զսպող ուժ է Թուրքիայի և Ադրբեջանի համար՝ թույլ չտալու ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգություններ կատարել. իրանագետ

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ստամբուլում կայացել է Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի երկկողմ հանդիպումը

17/04/2026
Նորություններ

Ճոռոմաբանության վերելքն ու իրականության վայրէջքը. Հակոբ Բադալյան

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
Հաջորդ գրառումը

Իրանը զսպող ուժ է Թուրքիայի և Ադրբեջանի համար՝ թույլ չտալու ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգություններ կատարել. իրանագետ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական