Հինգշաբթի, Ապրիլի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իրանը Հայաստանի նկատմամբ պակաս նախաձեռնողական կլինի. պետք է ռազմական և ռազմավարական հարաբերություններ կառուցել նրա հետ . փորձագետ

09/07/2024
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանը ներկայացնում է ազգային փոքրամասնություններին՝ հատկապես ադրբեջանցիներին և նաև իրանական խորհրդարանում ներկայացնում է իրանաթուրքական հանձնաժողովը։ Այսպիսով, պետք է գիտակցել, որ նա ամեն ինչ անելու է՝ բարելավելու Իրանի, Թուրքիայի ևԱդրբեջանի հարաբերությունները։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Կովկաս ինստիտուտի փորձագետ Հրանտ Միքայելյանը։

«Պահպանողական կուրսի պարագայում Իրանը վերջին տարիների ընթացքում սկսել է աջակցել Հայաստանին։ Այստեղ փոփոխություններ կլինեն, բայց համոզված չեմ, որ դրանք կլինեն արմատական. գոնե սկզբնական փուլում դրանք լինելու են մակերեսային, այսինքն՝ հաստատվելու է ավելի տեղեկատվական և քաղաքական ֆոն, ինչն ինքնին բավականին կարևոր է և կարող է չեզոքացնել Իրանի հնարավոր աջակցությունը Հայաստանին։
Մինչդեռ բազմաթիվ անգամներ նույն Իրանի ղեկավարությունից լսել ենք, որ եթե Ադրբեջանը «միջանցքի» հաստատմամբ խախտի ՀՀ տարածքային ամբողջականությունը և փորձի խզել Հայաստանի և Իրանի միջև կապը, ապա Իրանը կգործի ռազմական ձևաչափով»,- նշեց մեր զրուցակիցը։

Հրանտ Միքայելյանի խոսքով՝ այն մարդիկ, որոնք համոզված են, որ Արևմուտքն իր հայտարարություններով զսպում է Ադրբեջանին, այժմ կիմանան, թե այսքան տարի իրական ինչ ուժ է Բաքվին զսպել։

«Որովհետև իրականում Իրանն է զսպում Ադրբեջանին, ոչ թե Արևմուտքն՝ իր հայտարարություններով»,- ասաց Հրանտ Միքայելյանը։

Ինչ վերաբերում է Իրանի նորընտիր նախագահի՝ այլ ուղղություններով աշխատանքներին, ըստ փորձագետի՝ վերջինս փորձելու է մեղմացնել վերջին տարիներին Իրանում հաստատված բավականին կոշտ պահպանողական կուրսը։

«Նա, իհարկե, որոշ հոգևորականների հետ հակասության մեջ է մտնելու, բայց քանի որ փոփոխություններրի լայն պահանջ կա, կարծում եմ՝ այստեղ Մասուդ Փեզեշքիանը հաջողելու է։ Նա նաև փորձելու է բարելավել Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները։ Բայց այստեղ ամեն ինչ նրանից կախված չէ. շատ բան կախված է լինելու ԱՄՆ-ից։ Մասնավորապես, եթե ԱՄՆ նախագահ ընտրվի Թրամփը, ապա նա բավական լրջորեն աջակցելու է Իսրայելին, և այսպիսով համոզված չեմ, որ այստեղ հաջողություն հնարավոր է։ Թեև գուցե նա փորձելու է տարանջատել ԱՄՆ-ի և Եվրամիության հետ հարաբերությունները. Թրամփի օրոք դա գուցե ստացվի»,- ասաց փորձագետը։

 Հրանտ Միքայելյանն ընդգծեց՝ Իրանը որքան քիչ հակամարտությունների մեջ ներգրավված լինի, այնքան Հայաստանի համար անվտանգային ֆոնը կաճի։ Եվ հակառակը՝ որքան Իրանը շահագրգռված չէ չեզոքացնել արտաքին վտանգները, այդքան ավելի թեթև է նայելու թուրքական վտանգին։

«Փեզեշքիանը փորձում է բարձրացնել ադրբեջանցիների, բելուջների կարգավիճակը, ինչը կարող է նպաստել ադրբեջանական սեպարատիզմին։

Ինչ վերաբերում է Հայաստանի հետ հարաբերություններին, չեմ կարծում, որ Հայաստանի նկատմամբ Իրանն այնքան նախաձեռնողական կլինի, որքան անցյալում։ Պահպանողական ուժերը, որոնք ավելի կողմնակից էին Հայաստանի հետ երկխոսությանը, նրանք փորձելու են պահպանել ազդեցությունը։

Հայաստանն իր հերթին պետք է շատ ավելի ադեկվատ և նախաձեռնող լինի, որպեսզի որևէ բանի հասնի։ Իրանի հետ հարաբերություններում Հայաստանը պետք է օրակարգ ձևակերպի, գիտակցի անվտանգային լրջագույն մարտահրավերները և կառուցի ռազմական ու ռազմավարական հարաբերություններ այդ երկրի հետ»,- ամփոփեց Հրանտ Միքայելյանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մյասնիկյան պողոտան մեկ ամսով միակողմանի փակվելու է

Հաջորդ գրառումը

Անվճար խորհուրդներ՝ բժշկից

Համանման Հոդվածներ

Քաղաքականություն

 Մենք ՌԴ-ի հետ չենք վիճել, չենք վիճում և վիճելու. Փաշինյան

15/04/2026
Նորություններ

Ինչ է մատուցվում Հայաստանի հանրությանը. Հակոբ Բադալյան

15/04/2026
Հրապարակախոսություն

«Ո՜չ Արևմտյան Ադրբեջանին!» շարժման դիմումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գրասենյակին. Սուրեն Սուրենյանց

14/04/2026
U.S. Vice President JD Vance shakes hands with Hungarian Prime Minister Viktor Orban as they meet in Budapest, Hungary, Tuesday, April 7, 2026. (AP Photo/Denes Erdos)
Նորություններ

Վենսին գցեցին փո՞սը, թե՞ նա դուրս կգա մյուս կողմից. Հակոբ Բադալյան

13/04/2026
Հաջորդ գրառումը

Անվճար խորհուրդներ՝ բժշկից

Ամենաշատ ընթերցվածը

Պաշտոնական

Ես չունեմ Հայաստանի Հանրապետությունում արդարության և արդարադատության զգացում. Փաշինյան

15/04/2026

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հայաստան–ԵՄ քաղհասարակության պլատֆորմի 8-րդ հերթական հանդիպմանը: Միջոցառմանը մասնակցել են նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
Նորություններ

Ինչ է մատուցվում Հայաստանի հանրությանը. Հակոբ Բադալյան

15/04/2026

Ուրեմն, ի՞նչ են մատուցում Հայաստանի հանրությանը: Թե իբրե, Օրբանը որ գնաց, լավ է, որովհետեւ Ալիեւի ընկերն էր: Իհարկե, Օրբանի խայտառակ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

ԵՄ-ն երկրորդ առաքելությունը կունենա Հայաստանում. «Ազատություն»

15/04/2026

Եվրամիության երկրների դեսպաններն այսօր Բրյուսելում ընդունեցին Հայաստան նոր՝ քաղաքացիական առաքելություն գործուղելու որոշումը՝ ճանապարհ հարթելով վերջնական հաստատման համար, որը ակնկալվում է՝...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական