Ուրբաթ, 7 Օգոստոս, 2026

Եվրամիության հետ սիրախաղ անելով՝ Փաշինյանը կկործանի Հայաստանը. Լուկաշենկո

«Փաշինյանը երկիրը կործանելու է». լրագրողների հետ զրույցում հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

 Լուկաշենկոն այսպես է  պատասխանել դեպի Արևմուտք Հայաստանի կողմնորոշման վերաբերյալ հարցերին։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրամիության հետ սիրախաղով կործանում է իր երկիրը. ասել է Լուկաշենկոն։

«Նրանք հիմա սկսել են սիրախաղ անել Եվրամիության հետ: Լսեք, սա վտանգավոր խաղ է։ Փաշինյանը կկործանի Հայաստանը, այդ սիրախաղը կհանգեցնի դրան»,- ասել է Բելառուսի նախագահը։