Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Գերիների հարցը ներառված չէ խաղաղության պայմանագրի մեջ. Ալեն Սիմոնյան

Գերիների հետ կապված բանակցություններն ու խոսակցությունները կան բոլոր ֆորմատներում, բոլոր հնարավոր տեղերում: Լրագրողների հետ զրույցում այսօր այս մասին նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Հարցին՝ գերիների հարցը ներառվա՞ծ է խաղաղության պայմանագրում, Սիմոնյանը բացասական պատասխան տվեց։

«Այդ հարցը ներառված է  նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ, որտեղ Ռուսաստանը և Ադրբեջանը պարտավորվում են կազմակերպել այլ անձանց և գերիների վերադարձը, որը ՌԴ-ն և Ադրբեջանը այս փուլում չեն կատարում. արդյոք սա նշանակում է, որ ՌԴ-ն և Ադրբեջանը նոյեմբերի 9-ի պայամանագրից իրենց ստորագրությունը հետ են կանչել, թե չէ։ Այս հարցը շատ կարևոր է»,-ասաց նա:

Հարցին՝ հնարավո՞ր է, որ գերիների հարցը որպես նախապայման դիտարկվի Հայաստանի՝ COP29-ին մասնակցության համատեքստում, Ալեն Սիմոնյանն արձագանքեց.

«Նախ մի բան ֆիքսենք՝ Ադրբեջանը չի, որ COP29-ի հրավիրող կողմն է, դա ՄԱԿ-ի միջոցառումն է, հրավիրում է ՄԱԿ-ը, որովհետև դա այդ շրջանակներում է:

Երկրորդը պետք է հասկանանք արդյոք մեր մասնակցությունը տեղին է, և արդյոք դա տեղի կունենա խաղաղաության պայամնաագրի հնարավոր կնքման պարագայում, կամ գերիների վերադարձի, լավ կլինի որ ամբողջը միասին տրամաբանության մեջ լինի»: