Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ

Հեռախոսազրույց է տեղի ունեցել ԱՀ արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) նորանշանակ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Հադի Սինիրլիօղլուի միջև։

Ադրբեջանի ԱԳՆ-ն գրել է, որ  հեռախոսազրույցի ընթացքում նախարար Ջեյհուն Բայրամովը շնորհավորել է Ֆերիդուն Սինիրլիօղլուին ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։

Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Նշենք, որ Թուրքիայի կառավարությունում մի շարք բարձր պաշտոններ զբաղեցրած Ֆերիդուն Սինիրլիօղլուն առաջին թուրք գործիչն է, որը կղեկավարի ԵԱՀԿ-ն։