Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Բայրամովը Կոլոմինային բողոքել է Հայաստանի Սահմանադրությունից

Հուլիսի 9-ին Ադրբեջանի  արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում հանդիպել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինային։

 Բայրամովը, խոսելով հետկոնֆլիկտային շրջանում տարածաշրջանում անվտանգության ներկա իրավիճակի մասին, Կոլոմինային բողոքել է, թե կան ականապատված տարածքները, և Հայաստանը զինվում է։

Նշվել է, որ Ադրբեջանը շահագրգռված է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմամբ։

Բայրամովը նաև բողոքել է. «Չնայած խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ զգալի առաջընթացին, Հայաստանի Սահմանադրությունը դեռևս հավակնություններ է պարունակում մեր երկրի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ»։