Երեքշաբթի, Հուլիսի 14, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արցախի լինելիությունն ինքնին թույլ չի տալիս, որպեսզի տարածաշրջանը վերաֆորմատավորվի. իրենց նպատակը մեզ վերացնելն է. Դավիթ Բաբայան

17/07/2023
- Քաղաքականություն

Azg.am-ի զրուցակիցն է ԱՀ նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։

-Պարո՛ն Բաբայան, վերջին օրերին գրեթե բոլոր՝ անգամ ռուսամետ շրջանակներում են խոսում, որ Ռուսաստանն Արցախի հարցում լրիվ հետ է քաշվել իր պարտականություններից՝ ամեն ինչ գցելով Հայաստանի վրա։ Կիսո՞ւմ եք տեսակետը, որ ռուսական կողմը հրաժարվում է ստանձնած պարտավորություններից։

-Տեսեք՝ խնդիրն ինչի մեջ է. մենք ընդհանրապես պետք է իմաստուն ազգ լինենք՝ իմաստություն էլ չունենք։ Առաջին հերթին հայը պետք է իրեն պահի. ի՞նչ կապ ունի Ռուսաստան, Միացյալ Նահանգներ, Ղրղզստան և այլն։ Ռո՞ւսն է Արցախն Ադրբեջանի մաս ճանաչել։

-Ո՛չ, իհարկե։

-Ես հասկանում եմ, որ ամեն ինչ արվում է՝ պատասխանատվությունն ուրիշի վրա գցելու։ Առաջին հերթին մենք ենք պատասխանատու նրանում, ինչ մեզ հետ կատարվում է։

-Պարո՛ն Բաբայան, Դուք հարցնում եք՝ ռո՞ւսն է Արցախն Ադրբեջանի մաս ճանաչել։ Բոլորին է հայտնի, որ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ինչո՞ւ ուրեմն Ստեփանակերտի Վերածննդի հրապարակի ամբիոնից այս օրերին ոչ մի անգամ չի բաձրաձայնվում այդ մասին, ինչո՞ւ հանրահավաքների բանախոսները պատասխանատվության չեն կանչում թիվ մեկ հասցեատիրոջը, այլ միայն բավարարվում են ժողովրդի համախմբվածության մասին կոչերով։

-Տեսեք՝ խնդիրն ինչի մեջ է։ Ասենք՝ մեկ-երկու հոգի ասել են… Մենք պետք է իմանանք, չէ՞. կարող է ժողովուրդն այդպես ուզո՞ւմ է։ Ինչո՞ւ հիմա «Հայաքվեն» 3 միլիոն մարդ չի հավաքում, ինչո՞ւ հիմա հեղեղված չեն հրապարակները։ Ես չեմ ասում ներքաղաքական ճգնաժամ, չէ՛։ Ինչո՞ւ չեն համախմբվում ի պաշտպանություն Արցախի, համազգային խնդիրների շուրջ ինչո՞ւ չեն համախմբվում։

Ինչ վերաբերում է ամբիոնից Նիկոլ Փաշինյանի անունը չհնչեցնելուն, խնդիրն այստեղ ոչ թե այն է, որ որևէ մեկը որևէ մեկից վախենում է։ Խնդիրը նրա մեջ է, որ մենք պետք է դեռևս լրիվությամբ հասկանանք՝ ինչ է կատարվում։

-Իսկ ի՞նչ է կատարվում։

-Հայ ժողովրդի հետ խնդիր կա. կա՛մ հայ ժողովուրդը մուտացիայի է ենթարկվել, կա՛մ իսկապես իր իսկական դեմքն է բացում, ի՞նչ ասեմ։ Այս երկուսն է, այստեղ ուրիշ բան չկա։ Դրա համար պետք է ախտորոշումը դնենք, նոր իմանանք՝ ինչ է կատարվում։

-Պարո՛ն Բաբայան, նույնիսկ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն է խրախուսում Աղդամի կողմով արցախցիներին օգնություն տրամադրելու առաջարկը։ Բայց եթե օգնությունն Աղդամով է տրամադրվում, ո՞ւմ օգնությունն է լինում՝ Ադրբեջանի՞։ Այսինքն՝ Ադրբեջանը Լաչինի միջանցքը փակում է, որպեսզի Աղդամով մարդասիրական օգնություն տրամադրի։ Սա ի՞նչ խաղ է։

-Խաղը շատ պարզ է. Շառլ Միշելը և Եվրոպա կոչեցյալը վաղուց արդեն ժողովրդավարությունից հեռացել են։ Նրանց նպատակն Արցախը կործանելն է՝ իհարկե մարդասիրական քողի ներքո։

Նախևառաջ՝ Շառլ Միշելի հայտարարությունը խայտառակություն է, այն ոչ մի բանով չի տարբերվում նացիոնալ-սոցիալիստական, ֆաշիստական կուսակցության պարագլուխների հայտարարություններից։ Ի՞նչ է նշանակում նախևառաջ ճանաչել 86.600 ք/կմ Ադրբեջանի տարածք՝ Արցախը ներառյալ՝ իհարկե հղում անելով պաշտոնական Երևանի հայտարարություններին։ Բայց դա կապ չունի։

Աղդամը Բերձորի հետ նույնացնելը կոպտագույն  խախտում է։ Բանակցությունների մասին խոսելով՝ ասում է՝ «Ադրբեջանի իշխանությունների և նախկին Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի միջև»։ Չհասկացա՝ էդ Կոսովոն է՞լ եք էդպես անում։ Ամեն ինչ պարզ է, բայց Շառլ Միշելին ոչինչ չի ասվում, բոլորը ֆիքսված են ռուսների վրա։ Ես չեմ հասկանում՝ հայ ժողովրդի մի հատվածի կյանքի նպատակը ռուսների դեմ պայքարե՞լն է։

Կորցնում ենք ամեն ինչ՝ պետականություն, և փոխանակ լինենք իմաստուն, սփյուռք ունեցող ժողովուրդ ենք, բոլորի հետ լավ լինենք, նորմալ հարաբերություններ կառուցենք, ուրիշ բաներ ենք անում։ Դե հիմա ստացեք, շատ վատ է լինելու։ Արցախը որ չլինի, Հայաստանն էլ չի լինելու, այնպիսի արհավիրքների միջով ենք անցնելու, որ չենք էլ պատկերացնում։

-Պարո՛ն Բաբայան, Աղդամով օգնության տրամադրման պարագայում ռուս խաղաղապահները մեխանիկորեն դուրս են մղվում Արցախից, որովհետև նրանք ադրբեջանիցների կողմից օկուպացված Աղդամում գործառույթ չունեն։ Ըստ պայմանագրի՝ ռուսները կարող են լինել միայն հայկական տարածքում։ Այսինքն՝ ինտեգրումն սկսվո՞ւմ է։

-Չէ՛, Արցախի կործանում։ Իրենք չեն ուզում, որ լինի Արցախ։ Իրենց նպատակը պայքարելն է Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի դեմ։ Արցախի լինելիությունն ինքնին թույլ չի տալիս, որպեսզի տարածաշրջանը վերաֆորմատավորվի։ Իրենց նպատակը մեզ վերացնելն է՝ ուրիշ ոչ մի բան։ Իրենք վախենում են դա բացեիբաց ասեն, փոքրոգի են, այդպիսի «մուտիլովկաներով» են ասում։  Հետո, սա ինտեգրում չէ, այլ գաղութացում և վերացում է։

– Արցախում հայտարարում են, որ պետք է օդային ճանապարհը բացվի, որպեսզի գոնե այդպես օգնություն տրամադրվի. ստացվում է՝ օգնությունը՝ սնունդ, դեղորայք եթե լինի, արցախահայերը համաձայն ե՞ն շրջափակված ապրելուն։

-Մենք չենք ուզում Ադրբեջանի կազմում ապրել և չենք ապրելու։ Մնացածն այլ խնդիր է։ Խաղաքարտերը բացվել են, պետք է հասկանանք՝ ինչ է կատարվում։ Ժողովրդավարությունը, մարդու իրավունքները մի կողմ են նետվել, չկան։ Կա Արցախը, ուրեմն չի վերաֆորմատավորվի տարածաշրջանի աշխարհաքաղաքական լանդշաֆտը, չկա Արցախ՝ Հայաստանը տարածքի կեսն է կորցնելու։

-Պարո՛ն Բաբայան, է՞լ ինչ ունի կորցնելու Արցախը։ Ինչո՞ւ քաղաքական խաղերի իրական նպատակի մասին չեք խոսում։ Ըստ էության՝ շատերի գնահատմամբ սա հումանիտար աղետ չէ, այլ քաղաքական գլոբալ վերջնարդյունք, որը մոտ է կատարվելուն։

-Այո՛, ուզում են վերաֆորմատավորել տարածաշրջանը՝ վերացնելով, ոչնչացնելով Արցախը, որովհետև առանց Արցախի, չեն կարողանում վերաֆորմատավորվել։ Սա ուժ է մեր ձեռքին. եթե չենք օգտագործում, սա այլ խնդիր է։ Հետևանքները ծանր են լինելու, ողբերգական։

Գլոբալ խաղը վաղուց է սկսված, ոչ մի ժամանակ չի դադարեցվել, ուղղակի կոնկրետ այս թայմը ընթանում է, և պետք է ամեն ինչ անենք, որպեսզի կարողանանք դիմադրել։

-ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ այսօր երեկոյան հանդես կգա ուղերձով։ Չե՞ք կարծում, որ ուղերձների և հայտարարությունների փոխարեն վաղուց ժամանակն  է առարկայական քայլերի դիմել։

-Իհարկե, քայլերի ժամանակն է, թող խոսի, տեսնենք։ Դեռևս շանս կա, դեռևս կա։

Նախորդ գրառումը

Հունիսի 18-ին Երկրի վրա մագնիսական փոթորիկներ են լինելու

Հաջորդ գրառումը

Ադրբեջանի ՄԻՊ-ին հիմա էլ խիստ հուզում են Երասխի գործարանի էկոլոգիական վնասները

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

«Ֆոն դեր Լայենը Ալիեւին գովաբանում է, քրիստոնյաների  մասին՝ լռում»

10/07/2026
Հաջորդ գրառումը

Ադրբեջանի ՄԻՊ-ին հիմա էլ խիստ հուզում են Երասխի գործարանի էկոլոգիական վնասները

Լրահոս

Արդյո՞ք ժամանակակից Ադրբեջանը կարող էր գոյություն ունենալ առանց ռուսական և խորհրդային արդիականացման. Վահե Դավթյան

14/07/2026

Շուշիի մեդիաֆորումին Ադրբեջանի նախագահ Ալիևը կրկին անդրադարձել է XIX–XX դարերի «գաղութային ժառանգությանը»՝ մեղադրելով ԽՍՀՄ-ին հանրապետության ռեսուրսների, մասնավորապես՝ նավթային հարստության շահագործման...

ԿԸՀ նախագահի մամլո խոսնակն աշխատանքից ազատման դիմում է գրել

14/07/2026

Սեդա Ղուկասյանը հուլիսի 15-ից չի կատարելու ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղարի գործառույթները։ Նա այդ մասին հրապարակում է արել. «Տեղեկացնում եմ, որ...

Վրաստանը դանդաղեցնում է բեռնատար տրանսպորտի թողունակությունը «Վերին Լարս» անցակետով

14/07/2026

Ռուսաստանից դուրս գալու ուղղությամբ չեզոք գոտում տրանսպորտային միջոցների զգալի կուտակում է նկատվում «Վերին Լարս» անցակետով.  հայտնել են Ռուսաստանի դաշնային մաքսային ծառայությունից։...

Երբ Փաշինյանն ասում է՝ կա՞ մի դատավոր, որ իմ ասածները չանի, սա ցույց է տալիս՝ գտնվում ենք բռնատիրական պետությունում. քաղաքագետ

14/07/2026

Ձախողումներն ուրիշ երկրում կբերեին նրան, որ կառավարող ուժը կհեռանար՝ ներողություն խնդրելով և ասելով , որ չկարողացավ անհրաժեշտն անել։ ՔՊ-ն ու...

Եվրոպական միությունը տարեկան 128 միլիարդ եվրո է կորցնում ԱԱՀ-ի հետ կապված խարդախությունների պատճառով. Օնդրեյ Կնոտեկ

14/07/2026

Գիտեի՞ք, որ Եվրոպական միությունը տարեկան 128 միլիարդ եվրո է կորցնում ԱԱՀ-ի հետ կապված խարդախությունների պատճառով։ Ուստի ուրախ եմ, որ Եվրոպական...

Լավրովը Թուրքիայից կոշտ արձագանք է ակնկալում

14/07/2026

Ռուսաստանը հույս ունի, որ Սև ծովում թուրքական նավերի վրա հարձակումներից հետո Թուրքիան կոշտ ազդանշան կուղարկի Ուկրաինային. հայտարարել է Ռուսաստանի արտաքին...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական