Ուրբաթ, Մայիսի 8, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ադրբեջանցի զինծառայողներին բռնելով՝ ՀՀ շարքային քաղաքացիները ոչ միայն իրավապահների, այլ նաև գաղտնի ծառայությունների ֆունկցիաներն են կատարում. քաղաքագետ

13/04/2023
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողներին բռնելով՝ ՀՀ շարքային քաղաքացիները ոչ միայն իրավապահների, այլ նաև գաղտնի ծառայությունների ֆունկցիաներն են կատարում, որովհետև ՀՀ իրավապահ համակարգի գլխավոր նպատակն ընդդիմադիրների վրա գործեր կարելն է։  Azg.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ անդրադառնալով նախօրեին Սյունիքի մարզի Աշոտավան համայնքում գյուղացիների կողմից վնասազերծված առաջին և այսօր սյունեցի երեք երիտասարդների կողմից հայտնաբերված մյուս ադրբեջանցի զինծառայողների դեպքերին։  

«Ենթադրաբար, ԱԱԾ-ի գլխավոր խնդիրը ոչ թե թուրք դիվերսանտներին բռնելն է, այլ ընդդիմադիրների հեռախոսները գաղտնալսելը, նրանց հետևելը։ Իրավապահ համակարգը զբաղված է Նիկոլի իշխանության պաշտպանությամբ։ Իրենց չի հատաքրքրում ո՛չ ՀՀ սահմանների, ո՛չ էլ ներքին անվտանգությունը։

Թուրքն անձամբ մտնում է Հայաստան, մի քանի օր ման գալիս, իսկ երկրի վարչապետը երեկ ԱԺ-ի ամբիոնից ենթադրություններ է անում և չի բացառում, որ նա արդեն հետ է գնացել։

Հիմա էլ լուրեր են տարածվում՝ կոնկրետ ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն է գրել, որ այդ նույն թուրք դիվերսանտի մոտից հայտնաբերվել է  Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սպանված պահնորդ Հայրապետ Մելիքսեթյանի հեռախոսը։

Այսինքն՝ այդ մարդը մինչև վերջ իր դիվերսիոն գործողությունները կատարել է, Հայաստանի Հանրապետությունում մարդ է սպանել, իսկ մեր երկրի վարչապետը երեկ կրկին զբաղված էր հայկական բանակի վարկաբեկմամբ»,- ասաց Գագիկ Համբարյանը։

Քաղաքագետը շեշտեց՝ ինքը չի կարծում, որ ՀՀ իշխանությունները կարողանան Ադրբեջանին պարտադրել երկու դիվերսանտներին փոխանակել Բաքվում պահվող հայ ռազմագերիների հետ։

«Ես բացարձակ հույս չունեմ։ Ուրախ կլինեմ, որ ադրբեջանցի երկու դիվերսանտի դիմաց Փաշինյանը կարողանա գոնե մեկ հայ գերու հետ բերել»,- ամփոփեց Համբարյանը։

Հիշեցնենք, որ այսօր  ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է ադրբեջանցի երկրորդ զինծառայողը։ Ադրբեջանցի առաջին զինծառայողը հայտնաբերվել էր Սյունիքի մարզի Աշոտավան համայնքում։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցում 8 տարի անց առաջին անգամ նշել են Սուրբ Զատիկը

Հաջորդ գրառումը

Շուշի քաղաքն Արցախի անբաժանելի մասն է թե՛ տարածքային, թե՛ մշակութային, տնտեսական, պատմական առումով. ԱԳՆ-ն դատապարտող հայտարարություն է տարածել

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ռուսաստանի ԱԳՆ հերթական նվերը հայ «հիբրիդոլոգներին» եւ Նիկոլ Փաշինյանին. Հակոբ Բադալյան

08/05/2026
08 Մայիսի, 2026

Եվրահայաստանն ու մեր քաղաքական ուժերի մաքսիմալիզմը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Թուրք դեսպանների այցը Հայաստան

08/05/2026
Հաջորդ գրառումը

Շուշի քաղաքն Արցախի անբաժանելի մասն է թե՛ տարածքային, թե՛ մշակութային, տնտեսական, պատմական առումով. ԱԳՆ-ն դատապարտող հայտարարություն է տարածել

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Կասկածելի հանգամանքներում հանկարծամահ է եղել Գևորգ Մելքոնյանը. Ռոման Երիցյան

07/05/2026

Երեկ առավոտյան տեղեկացա պաշտպանյալիս՝ Գևորգ Մելքոնյանի կասկածելի հանգամանքներում հանկարծամահ լինելու մասին։ Գևորգ Մելքոնյանն այն անձն էր, ով ռուս բլոգեր Յուլիա...

ԿարդալDetails
Նորություններ

Շատ ուշադրություն չդարձնեք վարչապետի ասածներին. նա Չինաստանից հալյուցինացիա առաջացնող սունկ է բերել, ուտում է. Սամվել Կարապետյան

07/05/2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանն այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց՝ Նիկոլ Փաշինյանը հալյուցինոգեն սնկեր է ուտում։ Անդրադառնալով իր հասցեին...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

«Ռոբերտ Քոչարյան. Ինչպես որ կամ» մեծ ֆիլմը՝ ամբողջությամբ

07/05/2026

«Ռոբերտ Քոչարյան. Ինչպես որ կամ». ֆիլմ՝ անցած ճանապարհի, կյանքի սկզբունքների և ապագայի տեսլականի մասին

ԿարդալDetails
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
ԿԱՐԵՎՈՐԸ

Մեզ սպասվում են լուրջ ցնցումներ, շատ լուրջ. Արման Աբովյան

07/05/2026

Եկեք խոսենք բաց ու անկեղծ. մեզ սպասվում են լուրջ ցնցումներ։ Շատ լուրջ։ Դատեք ինքներդ։ Հայաստանի իշխանությունները գիտակցաբար (շատ կարևոր է...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական