Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Այն, ինչ Փաշինյանն Արցախի հետ արել է Պրահայում, Հայաստանի հետ էլ արել է Գրանադայում. նա պետականությունը լուծարման է տանում. քաղաքագետ

05/02/2024
- ԿԱՐԵՎՈՐԸ, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Azg.am-ի զրուցակիցն է քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը։

-Պարո՛ն Մաթևոսյան, հայտնի է, որ «ՀայաՔվե» նախաձեռնությունը Սահմանադրական շարժում է ձևավորելու։ Մինչ նախաձեռնության խորհուրդը վաղը կհայտարարի պայքարի քայլերի մասին, կխնդրեի գնահատեիք նման գաղափարը։

-Ցավոք սրտի, Հայաստանում կա մի ֆունդամենտալ խնդիր. մեր քաղաքական դաշտի ներկայացուցիչները նատուրալիստներ են, այսինքն՝ Արցախը կործանվում էր, նոր շարժում նախաձեռնվեց, սկսեցինք փրկել այն։ Հիմա ակնհայտ է, որ Հայաստանն է կործանվում, ավելին՝ կործանվել, բայց Սահմանադրության հարց է քննարկվում։ Ես հասկանում եմ, որ դա հնարավորություն կտար մարդկանց հանել փողոց, բայց, իմ գնահատմամբ, մի փոքր ժամանակավրեպ է։

Իհարկե, նախաձեռնությունն իրենով դրական է, որովհետև ինչքան շատ ընդդիմության դիմադրողականության աղբյուրներ լինեն, այդքան ավելի լավ։ Բայց էլի եմ ասում՝ սա ժամանակավրեպ է։

Այս մարդը (նկատի ունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խմբ. ) տանում է պետականության լուծարման։ Այս պայմաններում ի՞նչ Սահմանադրական շարժում… պետությունը լուծարվում է։

-Ինչպիսի՞ն են, ըստ Ձեզ, հանրային տրամադրությունները։ Արդյոք հասարակությունը լիովին գիտակցում է Սահմանադրության փոփոխության վտանգները։

-Ո՛չ, հասարակությունը շատ պարզ պատճառով չի գիտակցում խնդրի էությունը, որովհետև քաղաքական վերնախավը, որն այդ ամենը պետք է ներկայացնի, իրողությունները ճիշտ չի գնահատում։

Նիկոլ Փաշինյանը Սահմանադրությունը չի փոխում այն բանի համար, որ մենք սահմանադրական շարժում անենք. սա ազգային-ազատագրական պայքար պետք է լինի։ Կրկնում եմ՝ այս մարդը լուծարում է պետականությունը՝ դրանից բխող հետևանքներով. դա նրա միակ հնարավորությունն է՝ իր անձնական անվտանգությունն ապահովվելու։ Եթե մարդկանց դա բացատրվի, ասվի, որ սա լոկ Սահմանադրության դրույթների փոփոխություն չէ, բացատրվի, թե այս փոփոխություն ասվածն ինչի է հանգեցնելու, կարծում եմ՝ հասարակությունը ճիշտ կարձագանքի։

Բայց եթե մենք գնանք այն ճանապարհով, որ ասենք՝ «Եկեք տեսնենք՝ Սահմանադրության մեջ ինչ կետեր կարող ենք մտցնել», ժողովուրդն, իհարկե, չի արձագանքի։ Շատ դեպքերում մարդիկ այլընտրանքի բացակայության պայմաններից ելնելով են այս իշխանություններին աջակցում։ Ֆիքսենք նաև մեկ կարևոր բան. Հայաստանում կա քաղաքական երկու ապրանք, որ շատ ակտիվ վաճառվում են՝ մեկը հակառուսականությունն է, մյուսը՝ վախը։ Եվ այս երկուսի վաճառականն էլ նույն մարդն է՝ Նիկոլ Փաշինյանը։ Նա մարդկանց վախեցնում է, ասում է՝ եթե Սահմանադրությունը չփոխվի, պատերազմ կլինի։ Մինչդեռ սրա այլընտրանքը պետք է ներկայացվի, խոսքը լուրջ այլընտրանքի մասին է։

Եթե անկեղծ՝ ես կողմ եմ Ադրբեջանի հետ խաղաղությանը, որովհետև գիտեմ, որ մենք հիմա ուղղակի պատերազմի չենք դիմանա։ Ես կողմ եմ Ադրբեջանի հետ խաղաղությանը, բայց ժողովրդի պետք է բացատրել խաղաղության պայմանների մասին, և պետք է բացատրել, ոչ միայն այնպես, թե ինչպես ես դու պատկերացնում խաղաղության քո մեդելը, այլ ասես, որ այս մարդը ոչ միայն Սահմանադրություն է փոխում, այլ պետականություն է լուծարում։

-Պարոն Մաթևոսյան, ըստ Ձեզ՝ ո՞րն է ՀՀ իշխանությունների իրական մղումը՝ փոխելու գործող Սահմանադրությունը։

-Կարծում եմ, որ ադրբեջանցիները ոչխարներ չեն, ոչ էլ հիմարներ։ Իրենք լավ հասկանում են, որ մենք Արցախի և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար պայքարում ենք ոչ թե այն պատճառով, որ այդ մասին գրված է մեր Անկախության հռչակագրում և Սահմանադրության մեջ, այլ հակառակը՝ մենք պայքարել ենք դրանց համար, այդ պատճառով էլ ներառել ենք մեր փաստաթղթերի մեջ։ Ուստի անհրաժեշտ է ոչնչացնել ոչ թե փաստաթղթերը, այլ այն գործիքը, որը պայքարում է ազգային-պետական շահերի համար։

Այսինքն՝ կարելի է ասել, որ գործող Սահմանադրությունը նորով փոխարինելու իրական նպատակը պետականության կործանումն է։ Ես չեմ չափազանցնում

Մի փոքր դրվագ ներկայացնեմ. Լաչինի միջանցքի շրջափակումից գրեթե մեիկ ամիս անց ես ասում էի, որ լուծումը պատկերացնում եմ միայն ռազմական ճանապարհով։ Բայց հիշո՞ւմ եք՝ այն ժամանակ Հայաստանում և Արցախում ինչ խոսակցություններն կային՝ այլընտրանքային ճանապարհի կառուցում, օդային հումանիտար միջանցքի բացում և այլն։ Այն ժամանակ շատերը չհասկացան, որ վիճարկվում էր Արցախի Հանրապետությունը, և Նիկոլ Փաշինյանը Պրահայում արդեն ամեն ինչ հանձնել է։ Հիմա, ինչ որ Արցախի հետ արել է Պրահայում, Հայաստանի հետ արել է Գրանադայում։ Նա հանձնել է այս երկիրը. Սահմանադրության փոփոխությունը դրա դրսևորումն է։

-Պարո՛ն Մաթևոսյան, անձամբ Դուք, որպես ՀՀ քաղաքացի, ի՞նչ վտանգներ եք տեսնում ՀՀ Սահմանադրությունը փոխելու մեջ։                                                                                    

-Ես, որպես Հայաստանում ապրող ՀՀ քաղաքացի, որպես հայ մարդ, ում երեխաներն ապրում են Հայաստանում, ֆիզիկապես վտանգ եմ տեսնում։ Էլ ի՞նչ պետք է լինի, որ հասկանանք դա։ Պետք է վեր կենա, ասի՝ «Ուզում եմ Հայաստանը լուծարեմ», որ հասկանա՞նք դա։

Շատերն այն ժամանակ ասում էին՝ Փաշինյանը Պրահայում Արցախն Ադրբեջանի մաս չի ճանաչել, քանի որ ստորագրություն չկա։ Բայց տեսանք, որ վերջնարդյունքում Արցախը լուծարվեց։ Հիմա պետք է Փաշինյանը հայտարարի՞, որ լուծարում է նաև Հայաստանի Հանրապետությունը, որ հասկանանք՝ մեզ ուր են տանում։

-Պարո’ն Մաթևոսյան, Ադրբեջանի նախագահն օրերս ուղիղ հայտարարեց, որ Հայաստանի հետ խաղաղությունը հնարավոր է, եթե ՀՀ Սահմանադրությունը փոխվի։ ԱԺ իշխանական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը և իշխանական այլ գործիչներ անգամ Բաքվից հնչող հստակ հայտարարություններից հետո շտապեցին հերքել, թե դրսից որևէ ճնշում կա։ Ինչո՞վ է, ըստ Ձեզ, սա պայմանավորված։

-Իրենք հո չե՞ն կանգնելու՝ ասեն, որ 2021 թվականին Ալիևը հրահանգ է իջեցրել կամ տնային առաջադրանք է տվել մինչև 2024 թվականը լուծելու այդ առաջադրանքը։ Շատ պարզ օրինակ բերեմ. ՀՀ գործող իշխանություններն ասում էին, որ Արցախի սուբյեկտայնության համար են պայքարում, բայց վերջում Արցախը հանձնեցին։ Հիմա նույնն էլ սա է՝ ստում են։

Միգուցե իրենք այս պրոցեսները համարում են Ադրբեջանի հետ համագործակցություն, ոչ թե ճնշում։ Այստեղ արդեն, ինչպես ասում են, քաղաքական հերձումը ցույց կտա։ Իշխանափոխություն կլինի՝ այս հարցերի պատասխանները կիմանանք։

-Ի վերջո ինչո՞ւ ՀՀ իշխանություններն իրենց վճռական «ո՛չ»-ը չեն ասում Ադրբեջանի նախագահին՝ մերժելով Սահմանադրության փոփոխության ցանկացած հավակնություն։

-Մենք շատ դեպքերում գործընթացներն ընկալում ենք շարքային քաղաքացու տրմաաբանության շրջանակներում, որ դրական է, որ Հայաստան կա, որ Հայաստանն անվտանգ է, որ Հայաստանում կա տնտեսական զարգացում և այլն։ Երբ դու տապալված իշխանության ներկայացուցիչ ես լինում, իրականությունը նկարագրելու քո լեզուն տարբերվում է։

Եթե իշխանության են մարդիկ, որոնք կշեռքի մի նժարի վրա դնում են պետությունը, մյուսի վրա իրենց անձնական շահը, տրամաբանական է, որ ընտրելու են իրենց անձնական շահը։ Դրա համար էլ իրենք Ադրբեջանի նախագահին «ոչ» չեն ասելու։  

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Տիրան Խաչատրյանի մասնակցությամբ միջադեպի գործով նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ

Հաջորդ գրառումը

Փաշինյանի` Հանրային ռադիո այցի ժամանակ Արցախի դրոշը հանվել է

Համանման Հոդվածներ

Քաղաքականություն

Զախարովան անդրադարձել է Պուտինի նկարով, «Մարդասպան» գրությամբ Երևանում տեղադրված պաստառներին

20/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

2011–2020 թթ. Հայաստանի սպառազինության ներմուծման մեջ Ռուսաստանի մասնաբաժինը մինչև 94% էր, հիմա՝ 10%

20/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Երեկ՝ ոջլոտ ու տխմար, այսօր՝ ղզիկ, էշ…«Կամաց-կամաց անցի քֆուրի». Աննա Հակոբյանն ամեն օր ինքն իրեն գերազանցում է

19/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

«Պատիվ ունեմ» խմբակցությունը դեմ է Նիկոլ Փաշինյանին «Նիկոլ Փաշինյան 2»-ով փոխարինելու գործընթացին

19/05/2025
Հաջորդ գրառումը

Փաշինյանի` Հանրային ռադիո այցի ժամանակ Արցախի դրոշը հանվել է

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

2011–2020 թթ. Հայաստանի սպառազինության ներմուծման մեջ Ռուսաստանի մասնաբաժինը մինչև 94% էր, հիմա՝ 10%

20/05/2025

Հայաստանը 2022-2023 թթ. ընթացքում Հնդկաստանի հետ ավելի քան 1,5 մլրդ դոլարի պաշտպանական պայմանագրեր է կնքել։ Այս մասին, հղում անելով երկրի...

ԿարդալDetails

Աշխատում ենք, որ թղթային QR-ների քանակը նվազեցնենք. ուղեվարձ չվճարելու դեպքում կաշխատի տուգանքի մեխանիզմը. Սուրեն Գրիգորյան

20/05/2025

Աննա Հակոբյանի գրառումներին ծանոթ չեմ, իսկ ընդհանուր մենք դեմ ենք վիրավnրանքին և шտելnւթյան խոսքին. Երևանի փոխքաղաքապետ

20/05/2025
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Գոռում է, լայվ է մտնում. դա ընդամենը անդաստիարակ վարքագիծ է, դա քննադատություն չի. փոխքաղաքապետը՝ Փոստանջյանի մասին

20/05/2025

Աննա Հակոբյանին առաջարկում եմ համատեղ փոդքաստ կազմակերպել ուղիղ եթերի ռեժիմով. Հայկ Դեմոյան

20/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական