Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Տիրան Խաչատրյանի մասնակցությամբ միջադեպի գործով նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ

05/02/2024
- Իրավունք
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

2024թ. հունվարի 12-ի գիշերը Արամուս գյուղում մի քանի անձանց մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի և դրա արդյունքում մեկ անձի հրազենային վնասվածք ստանալու դեպքի առթիվ  ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված, ապա ՀՀ ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է։

Իրականացված մեծածավալ և բազմակողմանի քննությամբ հիմնավորվել է հետևյալը։

2024թ. հունվարի 11-ին՝ ժամը 18-ից, Երևան քաղաքի 53-ամյա բնակիչը իր ընկերների և ծանոթների՝ թվով 8 անձանց հետ  Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Արամուս բնակավայրում գտնվող Էրիկի մոտ հացատան առանձնասենյակներից մեկում մասնակցել են ընթրիքի, որի ընթացքում օգտագործել են տարբեր տեսակի ոգելից խմիչքներ։

Ժամը 20-ի սահմաններում, 53-ամյա տղամարդու և ներկաներից մեկի միջև սեղանի շուրջ ծավալված խոսակցության ընթացքում, չնչին առիթն օգտագործելով, 53-ամյա տղամարդը վերջինիս հասցեին տվել է հայհոյանք։ Դրանից առաջացել է վիճաբանություն, որը շարունակվել է դրսում։ Վիճաբանության ընթացքում, անտեսելով հացատանը գտնվող բազմաթիվ այլ հաճախորդների ու աշխատակիցների ներկայությունը, իրավական և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհանքով, «իրեն ամեն ինչ թույլատրելի է» վտանգավոր և արատավոր մտածելակերպի դրսևորմամբ, հացատան բակում շուրջ 10 րոպե տևած վիճաբանության ընթացքում նրանք հայհոյանքներ և  անպարկեշտ արտահայտություններ են հնչեցրել մմիմյանց հասցեին, ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցրել միմյանց մարմնի տարբեր մասերին։ Դրա հետևանքով խաթարվել է հացատան բնականոն աշխատանքը՝ հաճախորդների ու աշխատակիցների մոտ առաջացնելով տագնապի, վախի զգացում, նույնիսկ բազմաթիվ հաճախորդներ, այդ ամենը տեսնելով և լսելով, հետագա անախորժություններից խուսափելու նպատակով հեռացել են հացատնից։

Ներկա գտնվող առանձին անձանց միջամտության արդյունքում վիճաբանությունը և փոխադարձ ծեծկռտուքը դադարել է, որից հետո 53-ամյա տղամարդը հեռացել է հացատան տարածքից, իսկ նրա հետ եղած մյուս անձինք շարունակել են մնալ հացատանը՝ շարունակելով ընթրիքը։ 

 Այնուհետև, 53-ամյա տղամարդը, ներքուստ չհաշտվելով տեղի ունեցածի հետ, վերցնելով իր անվամբ պարգևատրված՝ փամփուշտներով լիցքավորված CZ 75 SP 01 Tactical տեսակի ատրճանակը, իր անձնական օգտագործման ավտոմեքենայով միայնակ վերադարձել է Արամուս բնակավայրում գտնվող Էրիկի մոտ կոչվող հացատան տարածք՝ պարզաբանումներ ստանալու համար։

Հացատան բակում, վերջինս կրկին շուրջ 10 րոպե ծեծկռտուքի մեջ է մտել նույն անձի և վերջինիս միացած ևս 2 անձի հետ, որի ընթացքում նրանք ձեռքերով ու ոտքերով բազմաթիվ փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, տվել են հայհոյանքներ, հնչեցրել անպարկեշտ արտահայտություններ՝ միմյանց պատճառելով մարմնական վնասվածքներ։

Վիճաբանության ընթացքում 53-ամյա անձը գործադրել է իր կրած ատրճանակը՝ մեկ անգամ օդ է կրակել։ Իսկ երբ ներկաները ցանկացել են խափանել նրա գործողությունները և ձեռքից վերցնել ատրճանակը, կատարել է ևս մեկ կրակոց, ինչի հետևանքով անզգուշությամբ աջ դաստակի շրջանում հրազենային վիրավորում է ստացել հացատան մեկ այլ առանձնասրահից դուրս եկած հաճախորդներից մեկը՝ ում առողջությանը պատճառվել է թեթև վնաս։

Նշված անձանց մասնակցությամբ կատարված խուլիգանության հետևանքով կրկին խաթարվել է հացատան բնականոն իրավիճակը, հաճախորդների ու աշխատակիցների մոտ առաջացնելով տագնապի, վախի զգացում։ Ի վերջո վիճաբանությունը դադարել է ներկաների ահազանգով ոստիկանության աշխատակիցների՝ դեպքի վայր ժամանելուց հետո։

2024թ. հունվարի 12-ին վերոնշյալ 4 անձինք ձերբակալվել են։

2024թ. հունվարի 13-ին Երևան քաղաքի նշված բնակչին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով (զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով կատարված խուլիգանությունը) նախատեսված հանցավոր արարք կատարելու համար։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։

Մյուս երեք անձանցից մեկին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (խուլիգանությունը՝ կատարված մի խումբ անձանց կողմից և մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործությունը), երկուսին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (խուլիգանությունը՝ կատարված մի խումբ անձանց կողմից)։ Վերջիններից մեկի նկատմամբ ևս որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։  

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է և վարույթի նյութերը՝ նշված 4 անձանց վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկողություն իրականացնող դատախազի հաստատմանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Լուրերը, թե տրանսպորտի սակագինը դառնում է 260, դրամ կեղծ են. ավագանու ՔՊ ղեկավար

Հաջորդ գրառումը

Այն, ինչ Փաշինյանն Արցախի հետ արել է Պրահայում, Հայաստանի հետ էլ արել է Գրանադայում. նա պետականությունը լուծարման է տանում. քաղաքագետ

Համանման Հոդվածներ

Իրավունք

Ստալինյան ժամանակներում էլ էին մարդկանց «մեղավոր» հռչակում՝ դեռ դատարան չհասած. պարզապես պետք էր համատարած վախի մթնոլորտ ստեղծել

16/04/2026
Իրավունք

Դավիթ Մինասյանն ազատ արձակվեց. փաստաբան

14/04/2026
Իրավունք

Արշակ Սրբազանը չի կալանավորվի. դատարանը դատախազի միջնորդությունը մերժեց

14/04/2026
Իրավունք

Քննիչը դեռ չի տրամադրել Դավիթ Մինասյանի գործով ամբողջ նյութերը. փաստաբան

13/04/2026
Հաջորդ գրառումը

Այն, ինչ Փաշինյանն Արցախի հետ արել է Պրահայում, Հայաստանի հետ էլ արել է Գրանադայում. նա պետականությունը լուծարման է տանում. քաղաքագետ

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
Նորություններ

«Սահմանազատումը» Տավուշի Բաղանիս-Ոսկեպար հատվածում. Դավիթ Գալստյան

17/04/2026

Google-ի քարտեզի վրա նշել եմ, թե ինչպես է անցել նոր սահմանը։ Դեղինով Google-ի սահմանն է, կարմիրով՝ «սահմանազատման/սահմանագծման» շրջանակներում հաստատված նոր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական