Ուրբաթ, Մայիսի 23, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Փաշինյանի կողմից խաբված տավուշցիները վերջում լավագույն դեպքում դառնալու են գաղթական, վատագույն դեպքում՝ անգերեզման, թուրքի կողմից սպանված հայ. քաղաքագետ

18/03/2024
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նիկոլ Փաշինյանն ինչպես որ Արցախը հանձնեց, այնպես էլ այսօր գնացել է Տավուշ՝ կեղծելու իրականությունը, բացահայտ ստախոսությամբ զբաղվելու, մարդկանց խաբելու, հույս տալու։ Բայց այդ մարդիկ վերջում լավագույն դեպքում դառնալու են գաղթական, վատագույն դեպքում՝ անգերեզման, թուրքի կողմից սպանված հայ։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ոսկեպարի, Բաղանիսի և հարակից բնակավայրերի բնակիչների հետ այսօր կայացած հանդիպմանը։

«Նիկոլ Փաշինյանն իր ամպլուայի մեջ է. մարդը «Հաղթելու ենք» կարգախոսով 5 հազար մարդու տարավ սպանդի՝ շատ լավ իմանալով, որ գնում ենք պարտության։ Նա մի քանի անգամ դիտավորյալ զինադադար չի կնքել՝ իբրև թե հանրության կարծիքը հաշվի առնելով։ Այնինչ իր կեղծարարների միջոցով հանրությանը մանիպուլյացիայի էր ենթարկում՝ ասելով, որ հաղթելու ենք։ Վերջում ասաց՝ ասել եմ, որ հաղթելու ենք, հո չե՞մ ասել, որ հաղթում ենք։

Այնպես որ, նույն կարգավիճակն է. Տավուշ է գնացել՝ լոլոներ պատմելու, վաղը-մյուս օրն ադրբեջանցի զինվորականների և ագրեսիվ գյուղացիների թիրախն ու զոհը դառնալիք տավուշցիներին ինչ-որ բաներ բացատրելու՝ չասելով, սակայն, որ թուրքերը երբևիցե ցանկություն չեն հայտնում հայերի հետ հանգիստ ապրելու»,- նշեց Գագիկ Համբարյանը։

Քաղաքագետի կանխատեսմամբ՝ մեծ է հավանականությունը, որ Տավուշի մարզի տարածքներ Ադրբեջանին հանձնելուց հետո թշնամին կփակի ինչպես Վրաստան տանող ճանապարհը, այնպես էլ Հայաստան մտնող գազամուղը։

«ՀՀ իշխանություններն այժմ իբրև թե շրջանցիկ ճանապարհներ են կառուցում, բայց թուրքը թքած ունի. ռմբակոծելու է այդ ճանապարհները և թույլ չի տալու, որպեսզի դրանք օգտագործվեն։ Թշնամին ամեն ինչ անելու է, որպեսզի ստեղծի այդտեղ բնակվելու անելանելի պայմաններ, և տավուշցիները հանգիստ լքեն իրենց գյուղերը։ Նիկոլը նրանց փող է տալու, հաստատ իմացեք»,- համոզմունք հայտնեց մեր զրուցակիցը։

Գագիկ Համբարյանը շեշտեց՝ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ ժողովրդին խաբել-մարսելուց հետո ամենապարզունակ հարցերում շարունակում է մարդկանց մանիպուլյացիայի ենթարկել և այս անգամ ևս նույն կերպ կվարվի։

«Կրկնում եմ՝ Փաշինյանն այսօր գնացել է տավուշցիներին բացահայտ ասելու, որ այդ հողերը հանձնելու է։ Եվ համոզված եմ, որ չի գտնվի ոչ մի տավուշցի, որը կընդդիմանա նրան։ Եթե գտնվի էլ, նրան թույլ չեն տա խոսել, որովհետև նման հանդիպումներին սովորաբար յուրայիններ են մասնակցում։

Դուք կարծում եք, որ Արցախը հանձնած, ՀՀ տարածքներ թշնամուն տված , Փաշինյանն ինչ-որ ձևաչափով պետք է կաշկանդվի՞ որ թուրքերին է հանձնում հայրենի Տավուշը. բացառվում է»,- ասաց Գագիկ Համբարյանը։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանն ավելի վաղ լուսանկարներ էր հրապարակել՝ նշելով, որ Նիկոլ Փաշինյանը Ոսկեպարում հանդիպում է Ոսկեպարի, Բաղանիսի և հարակից բնակավայրերի բնակիչների հետ։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Türkiye թերթի ֆանտազիաները

Հաջորդ գրառումը

Փաշինյանի այցը Տավուշ պատահական չէր. այն հաջորդեց Տավուշի թեմի առաջնորդի՝ նախօերին Ոսկեպարի եկեղեցում հնչեցրած քաղաքական գնահատականներին. քաղաքագետ

Համանման Հոդվածներ

23 մայիսի, 2025

Վտանգալից մարտահրավերներ

23/05/2025
23 մայիսի, 2025

Վարչապետի թեկնածու որոնելիս

23/05/2025
23 մայիսի, 2025

Բեռնը՝ հայության վտանգված շահերի պաշտպանության հարթակ

23/05/2025
23 մայիսի, 2025

PKK-ն լուծարվե՞լ է, թե՞ Էրդողանը միջազգային ուժերի հակազդեցութից խուսափելու համար լուծարման մտավարժանքներ է անում

23/05/2025
Հաջորդ գրառումը

Փաշինյանի այցը Տավուշ պատահական չէր. այն հաջորդեց Տավուշի թեմի առաջնորդի՝ նախօերին Ոսկեպարի եկեղեցում հնչեցրած քաղաքական գնահատականներին. քաղաքագետ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արձագանքը Կովկասի մուսուլմանների վարչության նախագահի ստահոդ հայտարարություններին

23/05/2025

Օրերս Բաքվում կայացած Ղազիների խորհրդի նիստում Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն, ստանձնելով ադրբեջանական քարոզչամեքենայի կեղծիքի տարածման դերը, հերթական...

ԿարդալDetails

Ադրբեջանն ուզում է հասնել նրան, որ անգամ Լեռնային Ղարաբաղի գոյության մասին հիշատակումն արգելվի

23/05/2025

Մովսեսի բնակիչները հայտնում են, որ մայիսի լույս 13-ի գիշերը խոշոր տրամաչափի գնդացիրների կրակահերթերի ձայներ են լսել

23/05/2025

Վերջին զանգի մասնակից շրջանավարտների վարած 109 մեքենա տեղափոխվել է հատուկ տարածքներ

23/05/2025

Ի՞նչ կապ կա Քննչական կոմիտեի շենքից 590 հազար դոլար հափշտակելու դեպքով ձերբակալվածի և պետի միջև

23/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական