Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Չեմ զարմանա, որ Հանրային ռադիոյի տնօրենին աշխատանքից հեռացնեն. գուցե սա առիթ լինի, որպեսզի շատերը հետևեն Գարեգին Խումարյանի օրինակին. քաղաքագետ

06/02/2024
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Շատ ավելի ճիշտ կլիներ, որ քննարկվեր ոչ թե Հանրային ռադիոյի տնօրեն Գարեգին Խումարյանի արարքը, այլ քննարկման առարկա դառնային նրա բարձրացրած հարցերը, որովհետև նրա բարձրացրած հարցերն իրականում շատ կարևոր են՝ այսօր մեր հասարակությանը հուզող ամենակարևոր հարցերը։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ «Անվտանգային միջավայր» հաղորդաշարին տված հարցազրույցից հետո Հանրային ռադիոյի տնօրեն Գարեգին Խումարյանի հրապարակային անդրադարձին և ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի ֆեյսբուքյան հակադարձող գրառմանը։

 «Կարծում եմ՝ ավելի ճիշտ կլիներ, եթե բովանդակային քննարկումներ ծավալվեին և ոչ թե կոնկրետ մարդու արարք քննարկվեր։ Սա կարող էր շատ լավ առիթ լինել, որպեսզի խնդրահարույց հարցերը ևս մեկ անգամ քննարկվեին։

Վստահ եմ՝ իշխանության ներսում բազմաթիվ մարդիկ կան, որոնք ճիշտ նույն կերպ համաձայն չեն իշխանությունների վարած քաղաքականության հետ, բայց ձայն չեն հանում։ Գուցե սա առիթ լինի, որպեսզի շատերը հետևեն Գարեգին Խումարյանի օրինակին, եթե, իհարկե, այդպիսի մարդիկ իսկապես կան»,- ասաց Արմեն Բաղդասարյանը։

Անդրադառնալով փաստին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Հանրային ռադիո հարցազրույցի գնալուց առաջ Արցախի դրոշը շենքի դիմացից հեռացվել է, քաղաքագետը նկատեց՝ բոլոր այդ հարցերը պետք է կարգավորվեն օրենքով։

«Ե՛վ հիմա, և՛ 2018 թվականին նմանօրինակ հարցերը պետք է կարգավորվեին օրենքով, ոչ թե ինչ-որ հասկացություններով կամ էմոցիաներով, որովհետև եթե գաղափարների տակ քողարկված քայլերն օրենքից վեր են դասվում, արդյունքում ունենում ենք այն, ինչ ունենում ենք։

Եթե մենք պետություն ենք, ուրեմն պետության մեջ պետք է գործեն օրենքները։ Եթե օերնքով այդտեղ նախատեսված է Արցախի դրոշ, ուրեմն որևէ մեկը չպետք  է իրավունք ունենար հանել այն։ Իսկ եթե արգելված է՝ որևէ մեկը չպետք է իրավունքն ունենար Արցախի դրոշը կանգնեցնել։

Ուրիշ բան, եթե որևէ մեկն այդ օրենքին դեմ է. պետք է դուրս գալ և պայքարել այդ օրենքի համար։ Եթե մենք 2018-ին էլ ամեն ինչում առաջնորդվեինք օրենքով, այսօր գուցե այլ իշխանություն կուեննայինք և ուրիշ երկրում կապրեինք»,-շեշտեց մեր զրուցակիցը։

Վերջում Արմեն Բաղադասարյանը հավելեց՝ շատ կզարմանա, եթե հայտնի գրառումից հետո         Հանրային ռադիոյի տնօերնին չհեռացնեն աշխատանքից։

  «Շատ զարմանալի է, որ մինչև հիմա հանդուրժում էին Գարգին Խումարյանի պաշտոնավարումը, որովհետև, ինչպես ես եմ հետևել, Հանրային ռադիոն շատ հարցերում իշխանությնա վարած քաղաքականությանը դեմ էր արտահայտվում։

Այժմ չեմ զարմանա, որ նրան աշխատանքից հեռացնեն, բայց կզարմանամ, եթե նրա հետ բազմաթիվ աշխատակիցներ հեռանան։  Վստահ եմ, որ Հանրային ռադիոյի շատ աշխատակիցներ մտածում են այնպես, ինչպես Գարգեին Խումարյանը, բայց համարձակություն չունեն նրա հետ հեռանալու»,- ամփոփեց մեր զրուցակիցը։   

Հիշեցնենք, որ Հայաստանի հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Գարեգին Խումարյանը երեկ անդրադարձել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Անվտանգային միջավայր» հաղորդաշարին տված հարցազրույցին։ Նա ներողություն էր խնդրել ունկնդիրներից։

«Հանրային ռադիոյի այս տաղավարում հունվարի 31-ին տեղի ունեցածը լավ ժուռնալիստիկա չէր։ Ներողություն եմ խնդրում Հանրային ռադիոյի այն ունկնդիրներից, ում սպասելիքները չարդարացրինք։ Վարչապետի հետ մեր հարցազրույցն անկասկած շատ ավելի լավը կարող էր լինել։

Հիմա բուն տեղի ունեցածի մասին։

Հունվարի 31-ին այս տաղավարում ծավալված ու մեր ռադիոլսողներից շատերի մոտ հարցեր առաջացրած խոսույթը քաղաքական չէր։ Այն «խորհուրդ խորին»-ի շուրջ էր՝ մեր երկրի գոյաբանական իմաստների ու մեր ինքնության շուրջ։ 

Այն ծավալվել է իմ ղեկավարած լրատվամիջոցում, և որպես տան տեր պիտի մի երկու բառ էլ ես ասեմ։

Անցած շաբաթ այս տաղավարում մեզ առաջարկվել է դադարել լինել այն, ինչ ենք։ Մեզ ասվել է՝ թուրքերն ուժեղ են, հայերը՝ թույլ։ Թուրքերը կոտորում են հայերին։ Այս սիլլոգիզմը պիտի որ ավարտվեր «եկեք ուժեղանանք» դեդուկտիվ եզրահանգմամբ, բայց փոխարենը հնչեց «եկեք դադարենք հայ լինել»-ը»-գրել էր Խումարյանը։

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան էջում իր հերթին հակադարձել էր, որ Հանրային ռադիոյի տան տերը հանրությունն է, ռադիոյի տնօրենն ընդամենը ռադիոյի տնօրենն է։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մոտիվացիան ՔՊ-ին հակադրելն է պետությունը, Հայրենիքը, ազգը և ժողովուրդը

Հաջորդ գրառումը

Պետք է օձը բնում խեղդենք. «Հայաքվեն» սահմանադրական շարժում է ստեղծում

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ստամբուլում կայացել է Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի երկկողմ հանդիպումը

17/04/2026
Նորություններ

Ճոռոմաբանության վերելքն ու իրականության վայրէջքը. Հակոբ Բադալյան

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
Հաջորդ գրառումը

Պետք է օձը բնում խեղդենք. «Հայաքվեն» սահմանադրական շարժում է ստեղծում

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Սեյրան Օհանյանի աննախադեպ քայլը. Հակոբ Բադալյան

18/04/2026

Պետք է նկատել, որ Նիկոլ Փաշինյանը նախօրեին կարողացավ իրեն բնորոշ հմտությամբ շեղել հանրային ուշադրությունը խորհրդարանում կառավարության ծրագրի կատարման հաշվետվությունից, այդ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական