«Հիշեցնեմ, որ Անկարան ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կողմ չէ: Հենց այս փաստաթղթի հիման վրա Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տեղակայվել է ռուսական խաղաղապահ զորակազմը: Հենց այդ փաստաթղթում են հստակ ներկայացված զորակազմի տեղակայման ժամկետները, ինչպես նաև հնարավոր հնգամյա ժամկետով երկարաձգման ձևաչափերը:
Հիշեցնեմ, որ ՌԴ խաղաղապահները շարունակում են կաևոր կայունացնող դեր ունենալ Լեռնային Ղարաբաղում: Հիմնական գործառույթը կրակի, ռազմական գործողությունների դադարեցման ռեժիմի պահպանումն է՝ հաշվի առնելով տարածաշրջանում պահպանվող լարված իրավիճակը»,- ասել է ՌԴ արտգործնախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Թուրքիայի նախագահ Էրդողանի այն հայտարությանը, թե ռուս խաղաղապահները 2025 թվականին պետք է հեռանան Լեռնային Ղարաբաղից։
Էրդողանն ասել էր. «Ես հավատում եմ, որ Մոսկվան հավատարիմ կմնա համաձայնագրին։ Իմ եղբայր Իլհամ Ալիևը նույնպես ուշադիր հետևում է տարածաշրջանում տիրող իրավիճակին»։
Թեմայի առնչությամբ կարդացեք նաև՝ Ռուսաստանը 2025 թվականին կլքի Ղարաբաղը, ես հավատում եմ. Էրդողան