Երեքշաբթի, Հուլիսի 15, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանը մտահոգվելու լուրջ խնդիր ունի, որովհետև եթե ՌԴ-ում ցնցումները երկար տևեն, չի բացառվում, որ Ադրբեջանն ու Թուրքիան օգտվեն դրանից

24/06/2023
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Azg.am-ի զրուցակիցն է ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։

-Պարո՛ն Նահապետյան, ինչպե՞ս կգնահատեք Ռուսաստանում տիրող իրավիճակը։

-Այն, ինչ կատարվում է Ռուսաստանում, ռազմական հեղաշրջման փորձ է։ Եթե անգամ ասվում է, որ թիրախը ՌԴ պաշտպանության նախարարությունը և գլխավոր շտաբն են, ապա նույն պաշտպանության նախարարը կառավարության անդամ է՝ ՌԴ նախագահի անմիջական ենթական։ Այսինքն՝ եթե թիրախավորում ես ենթակային, մեծ հաշվով թիրախավորում ես ամբողջը, և մանիպուլյացիա է, երբ «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինն ասում է, որ ունի երկու թիրախ՝ պաշտպանության նախարարը և ԳՇ պետը։ Իրականում թիրախը ՌԴ ռազմաքաղաքական ղեկավարությունն է, ուստիև կատարվողը Ռուսասատանում իշխանափոխություն իրականացնելու փորձ է։

Չգիտեմ՝ սա Պրիգոժինի մանկամտության, մեծամտության, փառասիրության, թե Արևմուտքի հատուկ ծառայությունների օպերացիա է։ Ես վերջին տարբերակը չեմ բացառում, քանի որ սա ուղղակիորեն փոխկապակցվում է Ուկրաինայի տարածքում հակահարձակման օպերացիայի՝ ամբողջովին ձախողվելուն։

-Պարո՛ն Նահապետյան, ինչպիսի՞ հանգուցալուծում կարող է լինել։

-Սա ամիսներ չի տևի, սա օրերի հարց է, հակառակ դեպքում, եթե անգամ մի քանի շաբաթ տևի, կնշանակի՝ Ուկրաինան և հավաքական Արևմուտքը կօգտվեն Ռուսաստանում տիրող ներքաղաքական իրավիճակից։ Նման դեպքեր եղել են՝ մասնավորապես 1917 թվականի փետրվարին, երբ Ռուսաստանում ներսից ռազմական հեղաշրջման միջոցով իշխանություն վերցրեցին։

Հիմա նույնը կարող է կրկնվել։ Փորձ կարվի, բայց թե ինչքանով կհաջողվի, դժվարանում եմ ասել։ Բայց պետք է որ չհաջողվի, որովհետև այնուամենայնիվ ՌԴ-ի ռազմական և քաղաքական իշխանությունը բավական մոնոլիտ է։

Ամեն դեպքում, Ռուսաստանում իշխանությունը տապալելու մի քանի ուղղություն կա։ Առաջինն այսպես կոչված գունավոր հեղափոխությունների սցենարն է, որը բավական թվով երկրներում աշխատել է։ Այս սցենարը Ռուսաստանում կյանքի չկոչվեց, որովհետև 5-րդ շարասյան մեծ մասը հատուկ ռազմական գործողությունների սկսվելուց հետո երկիրը լքեց՝ վախենալով, որ իրեն կարող են զորակոչել։

Հաջորդը տնտեսական պատժամիջոցներն են, որ քաղաքացիների սոցիալական վիճակն այնքան վատթարանա, որ մարդիկ որոշեն փողոց դուրս գալ։ Սա ևս փաստացի տեղի չունեցավ։

Երրորդը երկրի առաջին դեմքերի ֆիզիակակն ոչնչացումն է, այսինքն՝ մահափորձը։ Սա էլ փաստացի չկա, որովհետև Ռուսաստանում իշխանությունը նա է, ով ընտրվել է ժողովրդի կողմից։

Վերջինը ռազմական հեղաշրջման փորձն է։ Իհարկե, բանակը չէր կարող փողոց դուրս գալ, որովհետև ուղղաձիգ ձևով կառավարվում է։ Պետք էր մի ստորաբաժանում, որը ուներ մարտական փորձ և մեծ անձնակազմ։ Պրիգոժինը կարողացավ ապահովել այս կետերը։ Մարտական գործողությունների լուրջ փորձառություն ունեցող մի քանի տասնյակ հազար մարդը բավականին լուրջ ուժ է՝ երկրում ռազմական հեղաշրջում կատարելու։

-Պարո՛ն Նահապետյան, ի՞նչ կերպ կազդի Ռուսաստանում տիրող իրավիճակը Արցախի և Հայաստանի վրա։

-Ճակատարագրական օրեր ենք ապրում։ Հայաստանը մտահոգվելու լուրջ խնդիր ունի, որովհետև եթե ՌԴ-ում այս ցնցումները երկար տևեն, չեմ բացառում, որ Ադրբեջանն ու Թուրքիան օգտվեն դրանից։ Այդ երկրների՝ Հայաստանի նկատմամբ ռազմական գործողությունների հիմնական կասեցնողները, մեծ հաշվով, Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազան և Արցախում ռուս խաղաղապահներն են։

Եթե, այնուամենայնիվ, Ռուսաստանում անկայունության որոշակի շրջան լինի, ապա Ադրբեջանն ու Թուրքիան կարող են օգտվել դրանից՝ ընդհուպ Հայաստանի դեմ ռազմական գործողություններ իրականացնել։ Այդ երկրներին այսօր զսպում է Ռուսաստանի գործոնը, և ստեղծված խառնաշփոթից նրանք իրոք կարող են օգտվել։ Իհարկե, հետո ամեն ինչ կվերականգնվի, բայց այդ ընթացքում մենք կորուստներ կունենանք։

-Պարո՛ն Նահապետյան, ըստ Ձեզ՝ կկարողանա՞ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վերահսկողության տակ պահել իրավիճակը։

-Շատ լավ հարց եք տալիս, բայց այն առաջին հերթին պետք է ուղարկեք Մեծ Բրիտանիայի արտաքին ռազմական հետախուզության ղեկավար Ռիչարդ Մուրին կամ, ասենք, Կենտրոնական հետախուզական վարչության տնօրենին։

-Իսկ հնարավոր համարո՞ւմ եք, որ Վլադիմիր Պուտինը ցանկանում է «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինի ձեռքով ազատվել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուից, որի ռազամական ղեկավարությամբ Ռուսաստանը առնվազն չի հաղթում Ուկրաինայի դեմ պատերազմում, իսկ Զելենսկին շարունակում է ռազմական աջակցություն ստանալ։

-Դա մեծագույն բլեֆներից մեկն է։ Եթե ՌԴ նախագահը որոշել էր Շոյգուին հեռացնել պաշտոնից, ի՞նչն էր խանգարում անել դա. ոչ մի բան։

Եվ հիմա այսպիսի սցենար է մտածված (կարծում եմ՝ արևմտյան ուժային կենտրոնների կողմից)։ Որպեսզի Պրիգոժինի քայլերն արդարացվեն, իրեն կապում են մեկ այլ անձի՝ ՌԴ նախագահի հետ։ Որպեսզի մարդիկ չընդդիմանան Պրիգոժինի քայլերին, սոցիալական ցանցերում տեղեկություն է տարածվում, որ Պուտինը նրա ձեռքով ինչ-որ քայլեր է ուզում անել։ սա արվում է, որպեսզի մարդիկ չըդդիմանան, որովհետև Պուտինը մեծ հեղինակություն ունի Ռուսաստանում, հետևաբար Պրիգոժինի քայլերին մարդիկ չեն ընդդիմանա։ Բայց նորից եմ ասում՝ եթե Պուտինը ցանկանար Շոյգուին հեռացնել, մեկ ստորագրությամբ կաներ դա։ Այնպես որ, ես խիստ թերահավատ եմ, որ ՌԴ նախագահը, Պրիգոժինի ձեռքով, արյուն թափելով, նման բան է անում։

-Պարո՛ն Նահապետյան, Ձեր կարծիքով՝ ռազմական հեղաշրջման վտանգի պարագայում ՌԴ նախագահը կդիմի՞ՀԱՊԿ-ին, և նման դեպքում ինչպես կարձագանքի Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի։

-Կարծում եմ՝ Ռուսաստանը բավարար ռեսուրս ունի՝ լուծելու այս հարցը։ Բոլորս հիշում ենք, որ Ղազախստան հայկական ստորաբաժանում մեկնեց։ Եթե ստորաբաժանման հրամանատարին հարցնեք, թե ինչ գործառույթ են այնտեղ իրականացրել, Ձեզ մոտ ժպիտ կառաջանա։ Դա ընդամենը մեկ միասնական կառույցի՝ ՀԱՊԿ-ի  համատեղ օպերացիայի համար էր արվել։ Հայկական ստորաբաժանումն առանձնապես էական ոչինչ չի արել։ Հիմա չեմ ուզում մանրամասնել, բայց ստորաբաժանման ղեկավարին հարցրեք՝ ի՞նչ են պաշտպանել, ինչքա՞ն ժամանակ և ինչպե՞ս եք գնահատում ստորաբաժանման ծառայությունը։

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանին, լավ կլիներ՝ նրան հարցնել՝ երեկ՝ ժամը 19։00-ի կողմերը մեկ այլ պետության դեսպանի հանդիպե՞լ եք, որի մասին չեք իրազեկել։ Ընդ որում՝ դեսպանի նստավայրում՝ ոչ իր մոտ։ Հետաքրքիր է, թե ինչ կպատասխանի։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԼՂ 120 հազար հայության իրավունքների և անվտանգության հասցեագրումը միջազգային մեխանիզմի շրջանակներում Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջոցով, անհրաժեշտ է և կենսական․ ԱԳՆ

Հաջորդ գրառումը

Թուրքիան պատրաստ է նպաստել Ռուսաստանում իրավիճակի կարգավորմանը. Էրդողան

Համանման Հոդվածներ

Քաղաքականություն

ՀՀ-ն չի քննարկել և չի քննարկում սեփական ինքնիշխան տարածքի նկատմամբ վերահսկողությունը որևէ երրորդ կողմի արտապատվիրակելը. Նազելի Բաղդասարյան

14/07/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Միացյալ Նահանգները առաջարկել է 100 տարով  վերահսկել Զանգեզուրի միջանցքը. դեսպան

14/07/2025
Քաղաքականություն

Ելիսեյան պալատում տեղի կունենա Փաշինյան-Մակրոն հանդիպումը

14/07/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Թուրքական մամուլը՝ իրարանցման մեջ

12/07/2025
Հաջորդ գրառումը

Թուրքիան պատրաստ է նպաստել Ռուսաստանում իրավիճակի կարգավորմանը. Էրդողան

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Նոր էջ է բացվում, բայց Հայաստանի վիլայեթացման. Էդուարդ Շարմազանով

15/07/2025

Քաղաքական գործիչ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Մակրոնի կողմից Նիկոլին քաջալերելը շատ ծանր է նստում Հայաստանի ու հայ ժողովրդի վրա։ 2022-ի...

ԿարդալDetails

Քաղաքական դաշտը կրկին զտվում է. պատեհապաշտները տարանջատվում են նվիրյալներից, թուլամորթները՝ պայքարողներից. Հրանտ Մելիք-Շահնազարյան

14/07/2025

Կասկած չունեմ, որ առաջիկայում «միջանցքի» թեմայով կլինեն նոր զարգացումներ. Վարուժան Գեղամյան

14/07/2025

ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն Ուկրաինային զենք կմատակարարեն՝ Եվրոպայի հաշվին

14/07/2025

Միացյալ Նահանգները առաջարկել է 100 տարով  վերահսկել Զանգեզուրի միջանցքը. դեսպան

14/07/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական