Շաբաթ, Մայիսի 30, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հակառակորդի հերթական դասը մեզ

Գեղամ Մկրտչյան
20/09/2024
- 20 Սեպտեմբերի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Քաղաքականություն
26
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանյան լրատվամիջոցները երեքշաբթի ներկայացրին Ադրբեջանի արտգործնախարարության պատասխանը մեր երկու երկրների միջեւ խաղաղության պայմանագրի կնքման վերաբերյալ ՀՀ իշխանության հերթական առաջարկին: Ինչպես հայտնի է, վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկել էր պայմանագիրը կնքել առայժմ համաձայնեցված կետերով: Հարեւան երկրի ԱԳՆ մամուլի խոսնակի բերանով արված պատասխան հայտարարությունում առկա հատկապես երկու պնդում ըստ ամենայնի լուրջ խորհելու տեղիք են տալիս:

Ըստ հայտարարության, իրենց իշխանությունները մտադիր չեն Հայաստանի հետ ստորագրել խաղաղության պայմանագիրն այնպես, ինչպես առաջարկում է Փաշինյանը: Եվ մասնավորապես՝ քանի դեռ Հայաստանի օրենսդրական ակտերից չեն բացառվել, իրենց պնդմամբ, «Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները», երկու երկրների միջեւ խաղաղության մասին «խոսք լինել չի կարող»:

Այս վերջին կտրուկ պնդումն, իհարկե, ամենից առաջ վերաբերում է մեր Սահմանադրությանը, որը նաեւ հերթական անգամ հիշատակվում է: Անշուշտ, մեր հակառակորդին բնորոշ ցինիզմի արտահայտություն է նման պնդումը նույնիսկ այն դեպքում, երբ իրենց զինուժն արդեն տեւական ժամանակ ուղղակի ներխուժել եւ ամրացել է մեր միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքում ու իրենք այն հեռացնելու մտադրություն, մեղմ ասած, չեն դրսեւորում: Բայց եթե մեր Սահմանադրության մասին իրենց սովորական դարձած այդ հռետորաբանությունն  ընդամենը հոգեբանական ճնշման միջոց չէ, իսկ մեր սահմանադրական հանրաքվեն նախատեսվում է 2027-ի՞ն… Սա նշանակո՞ւմ է արդյոք, թե համենայն դեպս մինչեւ 2027 թվականը Ադրբեջանը մեզ հետ խաղաղության ոչ մի պայմանագիր էլ մտադիր չէ  ստորագրել եւ ռազմական սպառնալիքի մտրակն էլ ձեռքը կպահի…

Երկրորդ մտածել տվող պահը հայտարարության այն կետն է, որը վերաբերում է ընդհանրապես երկկողմ որեւէ փաստաթղթի համաձայնեցմանը: Հիշեցնենք, Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակի հայտարարությունում դաս տալու պես հստակ ասվում է. «Կա կանոն, որ փաստաթուղթը համաձայնեցված չի համարվում, քանի դեռ դրա բոլոր կետերը համաձայնեցված չեն»: Հայաստանի կառավարությունը չգիտե՞ր այս կանոնը եւ չէ՞ր կարող այն պնդել, երբ Տավուշում սահմանազատում էր անում ու տարածքն արագ հանձնում ադրբեջանցիներին:

Ցավոք, սա արդեն միակ դառը դասը չէ, որ մեզ թեկուզ անուղղակի տալիս է թշնամին: Մենք 1994 թվականի անժամկետ հրադադարից հետո հաղթողի դիրքերից խաղաղության պայմանագիր չպարտադրեցինք հակառակորդին, իսկ նա իր պայմաններով ստորագրված 2020 թ. նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարությունից հետո սկսեց պահանջել պայմանագիրը, որի ստորագրման համար էլ դարձյալ նոր պայմաններ է առաջ քաշում: Եվ ցույց տալիս, թե հաղթելն ինչպես է լինում: Այդ հայտարարության հիման վրա մենք սահմանված ժամկետում կամավոր հանձնեցինք ռազմավարական առումով այնքան կարեւոր անառիկ Քարվաճառը եւ այլ տարածքներ, իսկ նրանք բաց չթողեցին մեր գերի վերցված հայրենակիցներին, պահեցին իբրեւ ապագա բանակցությունների հաղթաթուղթ: Եվ այսպես շարունակ…

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ 

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իմաստաբանական Բառարան

Հաջորդ գրառումը

Հայաստանը «ԲՐԻՔՍ»-ի գագաթնաժողովում: Ցանկալի՞, թե՞ պարտադիր մասնակցություն

Համանման Հոդվածներ

Քաղաքականություն

Այն, ինչ այսօր անում է Նիկոլ Փաշինյանը, Սահակաշվիլու կրկնօրինակն է․ Ռոբերտ Քոչարյան

30/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Այսպիսով մտնում ենք ֆինալ. Վլադիմիր Մարտիրոսյան

29/05/2026
29 Մայիսի, 2026

Հասարակական հարցում, հարցախույզ, polls

29/05/2026
29 Մայիսի, 2026

Կենացներ դրսից ու ներսից

29/05/2026
Հաջորդ գրառումը

Հայաստանը «ԲՐԻՔՍ»-ի գագաթնաժողովում: Ցանկալի՞, թե՞ պարտադիր մասնակցություն

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Լոռու մարզում

29/05/2026

ԿարդալDetails
Նորություններ

Երեկվա զորահանդեսն ընտրությունների նախաշեմին կազմակերպված քարոզչական միջոցառում էր. Հայկ Նահապետյան

29/05/2026

Երեկվա զորահանդես-հաշվետվությունը զուտ քարոզչական միջոցառում էր, որի սպառողը ՀՀ քաղաքացին էր, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։...

ԿարդալDetails
29 Մայիսի, 2026

Վերջին արարը՝ ինքնուրացում

29/05/2026

Հունիսի 2-ին կլրանա Բունդեսթագի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեի 10 տարին: Հիշում եմ՝ որքան ջանք ու նվիրում ներդրվեց, երկրում օրակարգի թեմա...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Մի երկու խոսք երեկվա զորահանդեսի մասին. Արմեն Այվազյան

29/05/2026

Առհասարակ, զորահանդեսներն անցկացվում են որոշակի նպատակներով, որոնցից հիմնականներն են՝ 1. պետության ռազմական ուժի ցուցադրումը և դրանով թշնամիների կամ պայմանական հակառակորդների...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական