Շաբաթ, Մայիսի 30, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ապրիլքսանչորսյան արձագանքներից

Գեղամ Մկրտչյան
03/05/2024
- 3 Մայիսի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Քաղաքականություն
27
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Փաշինյանը կոչ արեց դադարեցնել կորսված հայրենիքի որոնումները»

Ապրիլի 24-ին ռուսական «Ինտերֆաքս» գործակալությունն այսպիսի վերնագրով հրապարակմամբ է հանդես եկել՝ արձագանքելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա առթիվ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին: Անդրադարձ է կատարվել մասնավորապես նրա այն հայտարարությանը, թե մեծամասշտաբ ողբերգությունը տեղի է ունեցել Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, ինչը, մեր կողմից նկատենք, ասում են թուրքերը, երբ ուզում են արդարացնել իրենց՝ ժխտելով ցեղասպանության իրողությունը: Հոդվածում զուգահեռաբար բերվում է հիշատակի օրվա նախօրեին Թուրքիայի նախագահ Էրդողանի ասած այն խոսքը, թե Հարավային Կովկասում նոր կարգ է հաստատվում, եկել է ժամանակը ներկա իրողություններով գործելու եւ մի կողմ գցելու «անհիմն հիշողությունները»:

Փաշինյանը, նկատում է հրատարակությունը, դարձավ Հայաստանի առաջին ղեկավարը, որը «ցեղասպանություն» եզրույթի կողքին գործածեց «մեծ եղեռն» արտահայտությունը:

Լրատվամիջոցները բերում են Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը՝ այսօր էլ պատերազմի սպառնալիքով եւ զանազան ճնշումներով Հայաստանի ու հայ ժողովրդի հաշվին հնարավորինս շուտ իրենց ուզածը ստանալու Թուրքիայի եւ Ադրբեջանի ձգտումների մասին: Ինչպես եւ այն մասին, որ անօրինական կերպով ճանաչելով Արցախն Ադրբեջանի մաս, Հայաստանը կառավարողներն այժմ փորձում են մոռացության մատնել Հայոց ցեղասպանությունը, պատմական արդարության եւ սեփական իրավունքների վերականգնման համար հայ ժողովրդի պայքարը բնորոշելով իբրեւ պետությանը սպառնալիք:
«Կալենդար սոբիտի» («Իրադարձությունների օրացույց») կայքը, իր ընթերցողներին տեղեկացնելով Օսմանյան Թուրքիայում հայերի 1915 թվականին սկսված եւ տարիներ շարունակված զանգվածային ջարդերի մասին` նշում է, որ ցեղասպանությունը կազմակերպվել էր Թուրքիայի կառավարողների կողմից, կայսերական Գերմանիայի աջակցությամբ եւ արեւմտյան երկրների թողտվությամբ: Դավանելով հետադեմ պանթուրքիզմի եւ պանիսլամիզմի գաղափարները, ավելացնում է հրատարակությունը, թուրքական իշխանությունները ձգտում էին ոչ միայն պահպանել Օսմանյան կայսրությունն ու բռնի կերպով ոչնչացնել կամ ձուլել հպատակ բնակչությանը, այլեւ ստեղծել համաթուրանական կայսրություն, որը կներառի բոլոր մահմեդականներին:

«ՌԻԱ նովոստի» գործակալությունը, վկայակոչելով Երեւանում Ռուսաստանի  դեսպանության սգակցական գրառումը օրվա առթիվ, հիշատակում է նաեւ 1915-1922 թվականներին իր պատմական հայրենիքում՝ Արեւմտյան Հայաստանում հայ ժողովրդի ցեղասպանության դատապարտման մասին ՌԴ Պետդումայի 1995 թվականի հայտարարությունը:

«Պառլամենտսկայա գազետա»-ն էլ փաստում է, որ մի քանի տարի շարունակված ցեղասպանության զոհերի թիվն ըստ տաբեր աղբյուրների գնահատվում է 200 հազարից մինչեւ 2 մլն, իսկ 800 հազարն էլ դարձել են գաղթական: Ինչպես եւ հիշեցվում է, որ 2015 թվականին Եվրոպական խորհրդարանն ապրիլի 24-ը հայտարարել է Օսմանյան Թուրքիայում 2015 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր:(*)

ՌԴ Լիպեցկի մարզի «Վեստի Լիպեցկ» կայքն անդրադարձել է տեղի հայերի կազմակերպած հիշատակի հանդիսությանը:

Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա առթիվ հայ ժողովրդին է դիմել Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան: Նա, «Սպուտնիկ Աբխազիա»-ի տեղեկացմամբ, նաեւ գնահատելով ցեղասպանությունից փրկված ու իր երկրում ապաստան գտած հայերի սերունդների ավանդը երկրի զարգացման գործում, մեր ժողովրդին մաղթել է ոգու ամրություն, խաղաղություն եւ բարգավաճում:

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ

*) Սխալ է ռուսական թերթի այս պնդումը. Ապրիլի 24-ը որպես սգո խորհրդանշական օր հայրապետական հատուկ կոնդակով սահմանել է Ամենայն հայոց հայրապետ Գեւորգ Ե Սուրենյանցը, նկատի ունենալով արեւմտահայ մտավորականության ձերբակալության թվականը: Խմբ.:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ջրիկ քաղաքականություն

Հաջորդ գրառումը

Ազգային Ակադեմիան պետք է պահպանվի, զարգացվի ու ծառայեցվի երկրի զարգացմանը

Համանման Հոդվածներ

Քաղաքականություն

Այն, ինչ այսօր անում է Նիկոլ Փաշինյանը, Սահակաշվիլու կրկնօրինակն է․ Ռոբերտ Քոչարյան

30/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Այսպիսով մտնում ենք ֆինալ. Վլադիմիր Մարտիրոսյան

29/05/2026
29 Մայիսի, 2026

Հասարակական հարցում, հարցախույզ, polls

29/05/2026
29 Մայիսի, 2026

Կենացներ դրսից ու ներսից

29/05/2026
Հաջորդ գրառումը

Ազգային Ակադեմիան պետք է պահպանվի, զարգացվի ու ծառայեցվի երկրի զարգացմանը

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Լոռու մարզում

29/05/2026

ԿարդալDetails
Նորություններ

Երեկվա զորահանդեսն ընտրությունների նախաշեմին կազմակերպված քարոզչական միջոցառում էր. Հայկ Նահապետյան

29/05/2026

Երեկվա զորահանդես-հաշվետվությունը զուտ քարոզչական միջոցառում էր, որի սպառողը ՀՀ քաղաքացին էր, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։...

ԿարդալDetails
29 Մայիսի, 2026

Վերջին արարը՝ ինքնուրացում

29/05/2026

Հունիսի 2-ին կլրանա Բունդեսթագի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեի 10 տարին: Հիշում եմ՝ որքան ջանք ու նվիրում ներդրվեց, երկրում օրակարգի թեմա...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Մի երկու խոսք երեկվա զորահանդեսի մասին. Արմեն Այվազյան

29/05/2026

Առհասարակ, զորահանդեսներն անցկացվում են որոշակի նպատակներով, որոնցից հիմնականներն են՝ 1. պետության ռազմական ուժի ցուցադրումը և դրանով թշնամիների կամ պայմանական հակառակորդների...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական