ԱՄՆ-ն ու Եվրամիությունը փորձում են պահել Վրաստանը և Հայաստանին ներքաշել իրենց ազդեցության տակ. օտարերկրյա պետությունների ռազմական կցորդների համար ճեպազրույցում ասել է ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը։
Նրա խոսքով, իրավիճակը Հարավային Կովկասում շարունակում է ծանր մնալ. «Արտատարածաշրջանային խաղացողների, առաջին հերթին ԱՄՆ-ի և Եվրամիության ցանկությունն է ամրապնդել իրենց դիրքերը տարածաշրջանում, պահել Վրաստանը և Հայաստանը ներքաշել իրենց ազդեցության տակ, ինչը կործանարար է»,ասել է ռուս պաշտոնյան։
Գերասիմովն ընդգծել է, որ Վրաստանում ցույցերի ֆինանսավորումն ուղղված է իրավիճակի ապակայունացմանը։
«Արևմուտքը ձգտում է Վրաստանում իրավիճակը ապակայունացնել՝ ֆինանսավորելով և ուղղորդելով բողոքի ակցիաները։ Արևմուտքի քայլերում կարելի է տեսնել շահագրգռվածություն՝ երկիրը ներքաշելու ակտիվ հակառուսական գործողությունների մեջ՝ ուկրաինական սցենարով։
Ի տարբերություն Արեւմուտքի ապակառուցողական գործողությունների՝ Ռուսաստանը կառուցողական քայլեր է ձեռնարկում այս տարածաշրջանում»,- ասել է Գերասիմովը։