Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

ԱՄՆ-ի և Եվրամիության ցանկությունն է պահել Վրաստանը և Հայաստանը ներքաշել իրենց ազդեցության տակ

ԱՄՆ-ն ու Եվրամիությունը փորձում են պահել Վրաստանը և Հայաստանին ներքաշել իրենց ազդեցության տակ. օտարերկրյա պետությունների ռազմական կցորդների համար ճեպազրույցում ասել է ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը։

Նրա խոսքով, իրավիճակը Հարավային Կովկասում շարունակում է ծանր մնալ. «Արտատարածաշրջանային խաղացողների, առաջին հերթին ԱՄՆ-ի և Եվրամիության ցանկությունն է ամրապնդել իրենց դիրքերը տարածաշրջանում, պահել Վրաստանը և Հայաստանը ներքաշել իրենց ազդեցության տակ, ինչը կործանարար է»,ասել է ռուս պաշտոնյան։

Գերասիմովն ընդգծել է, որ Վրաստանում ցույցերի ֆինանսավորումն ուղղված է իրավիճակի ապակայունացմանը։

«Արևմուտքը ձգտում է Վրաստանում իրավիճակը ապակայունացնել՝ ֆինանսավորելով և ուղղորդելով  բողոքի ակցիաները։ Արևմուտքի քայլերում  կարելի է տեսնել շահագրգռվածություն՝ երկիրը ներքաշելու ակտիվ հակառուսական գործողությունների մեջ՝ ուկրաինական սցենարով։

Ի տարբերություն Արեւմուտքի ապակառուցողական գործողությունների՝ Ռուսաստանը կառուցողական քայլեր է ձեռնարկում այս տարածաշրջանում»,- ասել է Գերասիմովը։