Շաբաթ, Մայիսի 9, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Փաշինյանն այսօր Հայոց պետականության և ինքնիշխանության գլխավոր սպառնալիքն է, ում հեռացնելու պատմական հնարավորությունը հայ ժողովուրդը կունենա հունիսի 7-ին. ՀԱԿ

27/03/2026
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Անդրադառնալով 2023 թվականին Արցախի բնակչության տեղահանության հարցին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է․

«Լևոն Տեր-Պետրոսյանն է իր առաջնորդությամբ Հայաստանին ու հայ ժողովրդին ներքաշել այս ավանտյուրայի մեջ»։

Բանից պարզվում է, Փաշինյանը Հայոց հին և միջնադարյան, ո՛չ էլ նորօրյա պատմությանը բացարձակապես չի տիրապետում։

Ղարաբաղյան շարժումը սկսվել է ԼՂԻՄ մարզխորհրդի 1988 թվականի փետրվարի 20-ի պաշտոնական որոշմամբ, որին Հայաստանի ժողովուրդը արձագանքեց զանգվածային ցույցերով։ Սկզբնական շրջանում դրանք գլխավորում էին Զորի Բալայանը և Իգոր Մուրադյանը, որոնց շուրջ որպես առաջին «Ղարաբաղ կոմիտեի» անդամներ աստիճանաբար ընդգրկվել են Վանո Սիրադեղյանը, Աշոտ Մանուչարյանը, Համբարձում Գալստյանը, Ալեքսան Հակոբյանը, Վազգեն Մանուկյանը, Սամվել Գևորգյանը և Սամսոն Ղազարյանը։ Իսկ Ռաֆայել Ղազարյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը, Բաբկեն Արարքցյանը և Դավիթ Վարդանյանը կոմիտեում ընդգրկվել են 1988թ. մայիսի վերջերին։ Այսքանը հանուն պատմական ճշմարտության։

Իսկ այժմ անդրադառնանք Փաշինյանի հայտարարության շարժառիթներին։ Դա հնչում է մի մարդու շուրթերից, որի 8 տարվա կառավարման օրոք ունեցել ենք տասը բախում Ադրբեջանի հետ, այդ թվում՝ երեք զինված հակամարտություն, որոնց ընթացքում Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կրել են աղետալի կորուստներ և պարտություններ․

1․ 2020թ․ 44-օրյա աղետաբեր պատերազմը, որը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ նա մերժեց արցախյան հակամարտության կարգավորման հայանպաստ ծրագիրը՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի երաշխավորությամբ,

2․ 2022թ․ սեպտեմբերյան պատերազմը, որի հետևանքով կորցրեցինք Հայաստանի ինքնիշխան տարածքներ Վարդենիսում, Ջերմուկում և Սյունիքում, ինչը հետևանք էր 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ առաջարկված պլանի մերժման փաշինյանական քաղաքականության,

3․ 2023թ․ պատերազմը, որը տեղի ունեցավ Փաշինյանի կողմից Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի տարածք ճանաչելու հետևանքով և ավարտվեց Արցախի բնակչության դեմ կատարված ցեղասպանությամբ՝ տեղահանությամբ։

Արցախի կորուստը և Հայոց պետականության աղետալի թուլացումը Նիկոլ Փաշինյանի կառավարման գլխավոր արդյունքներն են։ Փաշինյանը շատ լավ է հասկանում հայ ժողովրդի նկատմամբ իր գործած ոճիրը և ողորմելի ջանքեր է գործադրում՝ հայ ժողովրդի և պատմության առաջ պատասխանատվությունից խուսափելու համար։

Իրականում, 1988-ի շարժումը ուղղված էր Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կյանքի և մարդու տարրական իրավունքների պաշտպանությանը, և ի սկզբանե կրում էր ոչ բռնի, սահմանադրական, օրինական բնույթ։ Երբ Ադրբեջանը դրան պատասխանեց ռազմական ագրեսիայով, Լեռնային Ղարաբաղում կազմակերպվեց ինքնապաշտպանություն, ինչի շնորհիվ ապահովվեց Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգությունն ու ազատությունը։

Լեռնային Ղարաբաղի խնդիրը հնարավոր էր լուծել խաղաղ եղանակով, եթե որդեգրվեր միջազգային հանրության կողմից առաջարկված փոխզիջումային կարգավորման պլանը։ Ամենամեծ «ավանտյուրան»՝ բախտախնդրությունը, դա չանելն էր։ Հայ ժողովրդին և նրա պետականությանը աղետալի հարվածներ հասցրած այդ բախտախնդրության գլխավոր դերակատարը հենց Նիկոլ Փաշինյանն է։

Պատասխանատվությունից խուսափելու և իշխանությունը պահպանելու նպատակով նա այսօր փորձում է ստանձնել Հայաստանում Ադրբեջանի ուղիղ կառավարումն ապահովող կուսակալի նողկալի դերը։ Փաշինյանի բերած «խաղաղությունը» Ալիևից և Էրդողանից կախվածությունն է։ Ուրիշ ոչինչ։

Հայ Ազգային Կոնգրեսը կողմ է Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման և հաշտեցման գործընթացին, և ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի՝ միշտ է հանդես եկել այդ դիրքերից, բայց կտրականապես մերժում է Հայաստանի ինքնիշխանությունը սահմանափակելու և մեր ներքին գործերին միջամտելու որևէ փորձ։

Փաշինյանն այսօր Հայոց պետականության և ինքնիշխանության գլխավոր սպառնալիքն է, ում հեռացնելու պատմական հնարավորությունը հայ ժողովուրդը կունենա հունիսի 7-ի Ազգային ժողովի ընտրություններում»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մահացել է Հայաստանի ականավոր պետական գործիչ Լևոն Սահակյանը

Հաջորդ գրառումը

Միքայել Մարգարյանին ձերբակալել և տարել են անհայտ ուղղությամբ. 15-20 հոգով (տեսանյութ)

Համանման Հոդվածներ

Նորություններ

Փաշինյանն Արցախն ավելի է ատում, քան բոլոր թուրքերն ու ադրբեջանցիները միասին վերցրած․ Արթուր Խաչատրյան

09/05/2026
Միջազգային

Փաշինյանի որոշ հայտարարություններ հարցականի տակ են դրել ցեղասպանության միջազգային ճանաչման իմաստը. Տիրատուր քահանա Սարդարյան

09/05/2026
Նորություններ

Սա այս տեսակի մեջ վերջին մայիսի 9-ն է Հայաստանում. Վարուժան Գեղամյան

09/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

34 տարի առաջ ազատագրվեց հինավուրց հայկական Շուշին. Ստեփան Հասան-Ջալալյան

09/05/2026
Հաջորդ գրառումը

Միքայել Մարգարյանին ձերբակալել և տարել են անհայտ ուղղությամբ. 15-20 հոգով (տեսանյութ)

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Դու ոչ թե կանգնեցիր մինչև վերջ, այլ առաջին լուրջ պահին պարզապես փախար. Միհրան Մախսուդյան

08/05/2026

Լսեցի հարցազրույցը, ու այլևս լռել հնարավոր չէ։ Սուրեն Պետրոսյան, դու այսօր փորձում ես քեզ ներկայացնել որպես շարժման «սկիզբ», որպես մարդ,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Արդյո՞ք Փաշինյանի օգտին քվեարկելու պատրաստ որեւէ մեկն ուզում է նվաստանալ՝ որպես քաղաքացի, որպես հայաստանցի, որպես հայ, թե՞ ոչ. Հակոբ Բադալյան

08/05/2026

Ղարաբաղյան շարժումը եղել է ճակատագրական սխալ:Այս մտքի հեղինակը Ադրբեջանի նախագահը չէ: Կամ Ադրբեջանի որեւէ այլ պաշտոնյա չէ: Այս մտքի հեղինակը...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

«Մշակութային ցեղասպանություն». Գերմանիայի դաշնակիցը եկեղեցիներ  է ոչնչացնում»

08/05/2026

 Այս վերնագրով հոդված է հրապարակել գերմանական t-online լրատվական հանրահայտ պորտալը: Թոբիաս Շիբիլլայի (Tobias Schibilla) գրին «Ազգը» բազմիցս է անդրադարձել, գնահատել...

ԿարդալDetails
Նորություններ

Երբ լսում եք քաղհասարակություն բառը, ստուգեք ձեր գրպանները. Արման Գրիգորյան

08/05/2026

Էս պարոնը հայ-ադրբեջանական դիալոգի ամենաակտիվ մասնակիցներից է։ Դե էն դիալոգը, որի շրջանակներում պարբերաբար մեր քաղհասարակության ներկայացուցիչները Բաքու են գնում, նրանցն...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական