Վրաստանը պատրաստվում է տարածաշրջանում միջուկային զենքի հնարավոր կիրառմանը։
Коммерсант-ը գրում է, որ Վրաստանի Պետական անվտանգության ծառայության ղեկավար Գրիգոլ Լիլուաշվիլին հայտարարել է՝ Վրաստանի կառավարությունը «միջուկային պատերազմի դեպքում հատուկ ծրագիր է մշակել», ըստ որի՝ «յուրաքանչյուր գերատեսչության համար նախատեսված է սցենար և գործողությունների ծրագիր»։ Մասնավորապես, Առողջապահության նախարարությունը «արդեն կազմել է դեղերի ցանկը», որոնք կբաշխվեն բնակչության շրջանում միջուկային պատերազմի ժամանակ, ինչպես նաև սահմանել է տուժածների շտապ բժշկական օգնության ալգորիթմ։
«Բարեբախտաբար, թե ցավոք, մենք նման աշխատանքի մեծ փորձ ձեռք բերեցինք վերջին COVID-19 համաճարակի ժամանակ»,- նշել է Գրիգոլ Լիլուաշվիլին։
Միաժամանակ նա խոստովանել է, որ Վրաստանին միջուկային հարվածի դեպքում ապաստանները չեն օգնի, հետևաբար՝ «անհրաժեշտ է չափավոր, պրագմատիկ քաղաքականություն վարել ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրսում»։