Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Հայաստանի հետ մոտ ապագայում խաղաղության պայմանագիր կնքելու մտադրություն ունեմ. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Ջոշուա Հեքին։

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն,  հանդիպման ընթացքում նա ևս մեկ անգամ հայտնել է Ադրբեջանի մտադրությունները՝ կապված տարածաշրջանային խաղաղության օրակարգի, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, խաղաղ պայմանագրի շուրջ բանակցությունների շարունակման և դրա վաղ ստորագրման հետ։