Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Վրաստանին  միջուկային հարվածի դեպքում ապաստանները  չեն օգնի

Վրաստանը պատրաստվում է տարածաշրջանում միջուկային զենքի հնարավոր կիրառմանը։

 Коммерсант-ը գրում է, որ  Վրաստանի Պետական ​​անվտանգության ծառայության ղեկավար Գրիգոլ Լիլուաշվիլին հայտարարել է՝ Վրաստանի կառավարությունը «միջուկային պատերազմի դեպքում հատուկ ծրագիր է մշակել», ըստ որի՝ «յուրաքանչյուր գերատեսչության համար նախատեսված է սցենար և գործողությունների ծրագիր»։ Մասնավորապես, Առողջապահության նախարարությունը «արդեն կազմել է դեղերի ցանկը», որոնք կբաշխվեն բնակչության շրջանում միջուկային պատերազմի ժամանակ, ինչպես նաև սահմանել է տուժածների շտապ բժշկական օգնության ալգորիթմ։

«Բարեբախտաբար, թե ցավոք, մենք նման աշխատանքի մեծ փորձ ձեռք բերեցինք վերջին COVID-19 համաճարակի ժամանակ»,- նշել է  Գրիգոլ Լիլուաշվիլին։

 Միաժամանակ նա խոստովանել է, որ Վրաստանին  միջուկային հարվածի դեպքում ապաստանները  չեն օգնի, հետևաբար՝ «անհրաժեշտ է չափավոր, պրագմատիկ քաղաքականություն վարել ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրսում»։