Կիրակի, Մայիսի 10, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Վերջին 1 տարվա ընթացքում «Շողակաթի» վարկանիշը աստիճանաբար ընկնում էր և հավասարվել էր գրեթե զրոյի. Տիգրան Հակոբյան

04/11/2025
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այդ նախագծի հեղինակը շատ լավ գիտի, որ ոչ միայն ես, այլև մեր հանձնաժողովի անդամները այդքան էլ հաշտ չենք այդ որոշման հետ, և մենք գիտենք, որ կարելի էր շատ ավելի արդյունավետ և ճիշտ լուծում գտնել: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 4–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը՝  անդրադառնալով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում նախատեսվող փոփոխությանը, որով «Շողակաթը» զրկվում է եթերից։

«Սակայն ես մի ուրիշ բան ասեմ. մենք շատ ժամանակ մոռանում ենք, որ 2020 թվականի նոր օրենքի համաձայն՝ «Շողակաթը» ոչ թե հոգևոր-մշակութային հեռուստածրագիր էր, այն կրթական-մշակութային էր: Հոգևոր-կրոնական հաղորդումներ կրթական-մշակութային ալիքում չպիտի լինեն, հասկանո՞ւմ եք, որովհետև կրթությունը և մշակույթը շատ ժամանակ կրոնի, կղերական մոտեցման հետ որևէ կապ չպիտի ունենան, բայց մեր հասարակությունը, մենք՝ բոլորս, դրա վրա ուշադրություն չդարձրինք: Չձևափոխվեց նաև «Շողակաթ» հեռուստաընկերությունը»,- ասաց Հակոբյանը:

ՀՌՀ նախագահի խոսքով՝ իրենք այդ մասին հարցումներ արել էին Հանրային հեռարձակողների խորհրդին. «Հասարակությունը, մամուլը խառնվում է ինչ-որ դեպքերի մեջ, երբ այդ թնջուկը լուծում է ստանում՝ անկախ նրանից՝ ճիշտ թե սխալ: Կարծում եմ՝ եթե «Շողակաթը» կատարեր իր առաքելությունը և իր օրենսդրական պարտավորությունները, մենք սրան չէինք հասնի: Ես կարծում եմ՝ չի կարելի նույնիսկ հոգևոր կոչվող ալիքում և՛ Աստծո առաքելությունից խոսել, և՛ ցույց տալ քաղաքական բովանդակություն»,- ասաց Հակոբյանը՝ սա երկար չէր կարող տևել, և դա նկատեց նաև հեռուստադիտողը:

Նրա խոսքով՝ վերջին 1 տարվա ընթացքում «Շողակաթի» վարկանիշը աստիճանաբար ընկնում էր և հավասարվել էր գրեթե զրոյի. «Մենք խոսում ենք մի հեռարձակողի մասին, որը Հայաստանում, ցավոք, լսարան չուներ: Եվ սա պետք է լուծում ստանար: Շատ չեմ ուզում ծավալվել, որովհետև սա արդեն օրենք է, իսկ օրենքի ճիշտ և սխալը հանձնաժողովի նախագահը կամ անդամը իրավունք չունի  մեկնաբանել, բայց մենք սկսեցինք անդրադառնալ խնդրին, երբ գնացքը արդեն գնացել էր:

Կարծում եմ՝ մտահոգված, հետաքրքրված հասարակությունը շատ ավելի շուտ պետք է ուշադրություն դարձներ «Շողակաթի» բովանդակությանը»,- նշեց Տիգրան Հակոբյանը:

Նա ընդգծեց, որ եթե «Շողակաթն» ունի այլ նպատակներ ու խնդիրներ և ֆինանսավորվելով եկեղեցական կառույցների կողմից, նրանք կարող են շատ հանգիստ շարունակել իրենց գործունեությունը. «Եթե նույնիսկ լիցենզիա չստանան, հենց վաղվանից իրենք կարող են լինել բոլոր ցանցային կաբելային օպերատորների փաթեթներում։ Այսօր ցանցային օպերատորների լսարանը կազմում է Հայաստանի բնակչության 80 տոկոսը։

Որեւէ բան չի կորչում, կորչում է միայն պետության ֆինանսավորումը: Այն բովանդակությունը, որ պարտավոր էր ապահովել հանրային հեռարձակողը, ինձ թվում է՝ չէր ապահովում։ Բայց կրկնում եմ՝ մենք այստեղ գործառույթ չունենք, դուք սխալ հասցեատեր եք ընտրել ինձ այսպիսի հարցեր տալով»,- ընդգծեց Հակոբյանը։

Հիշեցնենք՝ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխությամբ առաջարկվում է սահմանել, որ հանրային հեռարձակողների թիվը չի կարող պակաս լինել երկուսից:

Նախաձեռնության հեղինակներն են ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Թագուհի Ղազարյանը և Սիսակ Գաբրիելյանը:

Կառավարությունը նույնպես հավանության է արժանացրել նախաձեռնությունը: Այս մասին ասել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը: Նա փաստել է՝ ներկայացված նախագիծը որևէ հեռուստաալիք  փակելու մասին չէ:

«Կառավարությունը դրական եզրակացություն է տվել նախագծին, որպեսզի հանրային հեռարձակողն առնվազն 3-ի փոխարեն 2 սլոթ ունենա»,- ասել էր ԲՏԱ նախարարը:

Նախաձեռնությունն առաջին ընթերցմամբ քննարկվել էր հոկտեմբերի 21-ի ԱԺ նիստում:

Աղբյուր՝ News.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ի՞նչ նվեր է ստացել Վահան Կոստանյանը Սերդար Քըլըչից

Հաջորդ գրառումը

Կառավարության ծրագրում առանձին թիրախ է դրված` տարածաշրջանային լեզուների ուսուցումը խրախուսել մեր դպրոցներում. ԿԳՄՍ նախարար

Համանման Հոդվածներ

Միջազգային

Հնարավոր է Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպում երրորդ երկրում

09/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Եթե Հայաստանն ուզում է միանալ Եվրամիությանը, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի» գործընթացը». Պուտին

09/05/2026
Նորություններ

Լեռնային Ղարաբաղի հարցը ծուղակ է անկախ Հայաստանի համար. Ալեն Սիմոնյան

09/05/2026
Նորություններ

Փաշինյանն Արցախն ավելի է ատում, քան բոլոր թուրքերն ու ադրբեջանցիները միասին վերցրած․ Արթուր Խաչատրյան

09/05/2026
Հաջորդ գրառումը

Կառավարության ծրագրում առանձին թիրախ է դրված` տարածաշրջանային լեզուների ուսուցումը խրախուսել մեր դպրոցներում. ԿԳՄՍ նախարար

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Դու ոչ թե կանգնեցիր մինչև վերջ, այլ առաջին լուրջ պահին պարզապես փախար. Միհրան Մախսուդյան

08/05/2026

Լսեցի հարցազրույցը, ու այլևս լռել հնարավոր չէ։ Սուրեն Պետրոսյան, դու այսօր փորձում ես քեզ ներկայացնել որպես շարժման «սկիզբ», որպես մարդ,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Եթե Հայաստանն ուզում է միանալ Եվրամիությանը, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի» գործընթացը». Պուտին

09/05/2026

«ՀՀ իշխանությունները կարող են հանրաքվե անցկացնել Եվրամիությանը միանալու վերաբերյալ, և եթե ժողովուրդը աջակցի դրան, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի»...

ԿարդալDetails
Նորություններ

Վարժ հայերենով վարժանքները Հայաստանի ու Արցախի նկատմամբ. Հակոբ Բադալյան

09/05/2026

Նկատելի է, թե ինչպես է գործող իշխանությունը փորձում օգտագործել «վարժ հայերենի» հանգամանքը, այն դարձնելով Նիկոլ Փաշինյանի «համեմատական առավելությունը» ընդդիմության ուժերի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

34 տարի առաջ ազատագրվեց հինավուրց հայկական Շուշին. Ստեփան Հասան-Ջալալյան

09/05/2026

34 տարի առաջ ճիշտ այս օրը՝ 1992թ. մայիսի 8-ին, գիշերը, ժամը 2:30-ին, Արցախի ինքնապաշտպանական ուժերը և կամավորական ջոկատները սկսեցին հայոց...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական