Կիրակի, Մայիսի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Վահագն Խաչատուրյանի այդ հայտարարությունը այլ բան չէ, քան պարզապես հակապետական հայտարարություն. Հակոբ Բադալյան

29/07/2025
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը տելեգրամի իր ալիքում գրում է․

«Եթե մենք կարողանում ենք բացել Սյունիքի դարպասները, ես նկատի ունեմ 43 կմ–ի հնարավորությունները, ուրեմն իսկապես վստահ եղեք, որ ապագան զարգացման առումով շատ մեծ հնարավորություններ է տալու մեզ», Սյունիքում հայտարարել է ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Վահագն Խաչատուրյանը, որը եռօրյա այց է կատարել ռեգիոն:

Վահագն Խաչատուրյանի այդ հայտարարությունը այլ բան չէ, քան պարզապես հակապետական հայտարարություն:

Ասածս բացարձակապես չի վերաբերում ճանապարհների, հաղորդակցությունների բացմանը: Միայն անգետ մարդը կխոսի ճանապարհները, հաղորդակցությունները բացելու դեմ:

Բայց, ապագայի հնարավորությունները կապել 43 կմ-ը բացելու հետ, դա էլ որակելով «Սյունիքի դարպասներ», դա նշանակում է ըստ էության ասել, որ առանց այդ 43-կմ-ի, Հայաստանը չունի զարգացման հնարավորություն: Իսկ ինչու՞ է Հայաստանի հանրապետության նախագահը այդ 43 կմ-ը համարում Սյունիքի դարպաս: Սյունիքի դարպասը Ադրբեջանով Նախիջեւանի հետ կա՞պն է: Իսկ, եթե ոչ, ապա ինչու՞ Հայաստանի նախագահը չի խոսում այն մասին, որ Երեւանը որպես Չինաստանից Եվրոպա հաղորդակցային ուղի, կարող է առաջարկել Հայաստանի տարածքով այլ երթուղիներ, որոնք ռազմավարական իմաստով շատ ավելի շահեկան կարող են լինել Հայաստանի համար:

ՄԻնչդեռ, Հայաստանի հանրապետության նախագահը «Սյունիքի դարպաս» անվանումով շեշտադրում է այն 43-կմ-ը, որը բոլորովին այլ խաղացողների ռազմավարական ուղղություն ու նպատակ է:

Սա նույնիսկ շանտաժ է սեփական հանրության նկատմամբ, թե՝ զարգացումը այդ 43 կմ-ն է:

Իսկ ինչու՞ Սյունիքի դարպաս չէ Իրանից դեպի Վրաստան ուղին: Ինչու՞ է «դարպասը» այդ 43 կմ-ն:

Ակնառու է, որ ՀՀ նախագահի պաշտոնին գտնվող մարդու հայտարարությունը հակասում է Հայաստանի հանրապետության ռազմավարական շահին եւ արտացոլում է այն «ոգին», որ «զանգեզուրյան միջանցք» անվանման ներքո ներկայացնում են Թուրքիան ու Ադրբեջանը, իսկ Հայաստանի նախագահը ներկայացնում է «Սյունիքի դարպասներ» անվան ներքո»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Բաքվում դարձյալ տեղի է ունեցել Ռուբեն Վարդանյանի շինծու գործով կեղծ դատական նիստը

Հաջորդ գրառումը

Հետաքրքիր է` ինչպե՞ս կվերաբերվեր Վազգեն Ռշտունին իրեն սպանելու ծրագիր մշակած մեղադրյալի ազատ արձակմանը. Եղոյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Փաշինյանի բերած պատերազմների զոհերի պաշտոնական թիվը՝ 4948. «Չորրորդ իշխանություն»

17/05/2026
Նորություններ

Ռոբերտ Աբաջյանի «կեղծ պապիկի» տունը «պաժառ» է ընկել. «Հրապարակ»

16/05/2026
Նորություններ

Հանրային քննարկում` ինչպե՞ս են մեզանից գողանում ընտրությունները և ի՞նչ կարող ենք անել հունիսի 7-ին. Արման Թաթոյան

16/05/2026
Նորություններ

Թուրքերի հարձակման դեպքում կդիմանանք ընդամենը 2 ժամ. Արթուր Խաչիկյան

16/05/2026
Հաջորդ գրառումը

Հետաքրքիր է` ինչպե՞ս կվերաբերվեր Վազգեն Ռշտունին իրեն սպանելու ծրագիր մշակած մեղադրյալի ազատ արձակմանը. Եղոյան

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Չհասկանալ արցախահայերի իրավունքները՝ նշանակում է չհասկանալ, թե ինչպես պետք է առաջ մղել ճշմարտությունը. Սարգիս Շահինյան

14/05/2026

Azg.am-ի զրուցակիցն է Շվեյցարիայի հայկական և հայամետ միությունների նախագահ, Շվեյցարիա-Հայաստան ընկերակցության պատվո նախագահ Սարգիս Շահինյանը։ -Պարո՛ն Շահինյան, Շվեյցարիան այն եզակի...

ԿարդալDetails
15 Մայիսի, 2026

«Մենք այսօր իսկ գտնվում ենք ցեղասպանական գործընթացի մեջ», ահազանգում է Գառնիկ Քերքոնյանը    

15/05/2026

«Մեր մոտեցման ամենամեծ սխալն այն է, որ մենք առանձին դեպքերը քննում ենք առանձին կերպով եւ չենք հասկանում, որ մենք ցեղասպանության...

ԿարդալDetails
Նորություններ

Թուրքերի հարձակման դեպքում կդիմանանք ընդամենը 2 ժամ. Արթուր Խաչիկյան

16/05/2026

Արևմուտքը մեզ կօգտագործի ՌԴ-ի ու Իրանի դեմ, իսկ թուրքերի հարձակման դեպքում կդիմանանք ընդամենը 2 ժամ: Արթուր Խաչիկյան, ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Պարտվողականությունը չէ, որ պետք է կարողանա լուծել մեր ունեցած խնդիրները. ՀՀ քաղաքացին հունիսի 7-ին պետք է գնա և քվեարկի. Սարգիս Շահինյան

15/05/2026

Azg.am-ի զրուցակիցն է Շվեյցարիայի հայկական և հայամետ միությունների նախագահ, Շվեյցարիա-Հայաստան ընկերակցության պատվո նախագահ Սարգիս Շահինյանը։ -Պարո՛ն Շահինյան, ՀՀ իշխանություններն օրեր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական