Երեքշաբթի, Մայիսի 12, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Սարգսյան եղբայրների փեսան ու գեներալ Միհրանի քեռորդին բիզնես գործընկերներ են եղել «հեղափոխությունից» հետո.ՀԵՏՔ

07/05/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արթուր Շատվորյանը 2019 թ. մայիսին համատեղ ընկերություն է հիմնել Տիգրան Հարությունյանի հետ, ով ԴԱՀԿ ծառայության նախկին պետ, գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի քեռու՝ Միխաիլ Հարությունյանի որդին է եւ ԱԺ նախկին (2017-2019 թթ.) պատգամավոր, ՀՀԿ-ական Վահան Հարությունյանի եղբայրը:

Տիգրան Հարությունյանը հանրությանն առավել հայտնի է որպես երեւանյան «կարմիր գծերի» շահագործող «Փարքինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ի սեփականատեր: Մեծ աղմուկ հանած այս ընկերությունը, հիշեցնենք, հետագայում անցավ Երեւանի քաղաքապետարանին: Տ. Հարությունյանը նաեւ շինարարական «Միկշին» ՍՊԸ-ի հիմնադիրն է: Այս ընկերությունն է իրականացրել, մասնավորապես, Երեւանի Երազ թաղամասի կառուցապատումը:  

Շատվորյանն իր հերթին վարչապետ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանի եւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ՔՊ-ական Հայկ Սարգսյանի փեսան է՝ քրոջ ամուսինը: Ըստ պաշտոնական կենսագրության՝ Շատվորյանը մինչեւ 2019 թ. պետական համակարգում պաշտոն չի զբաղեցրել, 2019-2020 թթ. եղել է սննդի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի խորհրդական, իսկ 2020-ի փետրվարին Ն. Փաշինյանի որոշմամբ նշանակվել է ՍԱՏՄ ղեկավարի տեղակալ: Մասնագիտությամբ դեղագետ է, նախկինում աշխատել է դեղագործական ընկերություններում:

Թերեւս պատահական չէ «թավշյա հեղափոխությունից» մեկ տարի անց Արթուր Շատվորյանի ու Տիգրան Հարությունյանի հիմնած ընկերության անունը՝ «Վելվետ Բիլդինգ» ՓԲԸ: Գործընկերների բաժնետոմսերի հարաբերակցությունը եղել է 50-50: Պատահական չէ նաեւ երեւանյան ընկերության հասցեն՝ Ադոնցի 8, որը հենց Երազ թաղամասի նորակառույցներից է:

«Թավշյա հեղափոխության» անունով եւս մի ընկերություն՝ «Վելվետ Հոլդինգ» ՍՊԸ, Արթուր Շատվորյանը հիմնել է այդ իրադարձությունից շաբաթներ անց՝ 2018 թ. հուլիսին, Երեւանում: Նա այս ընկերության միակ սեփականատերն է մինչ օրս:

«Վելվետ Հոլդինգ» ՍՊԸ-ից ու «Վելվետ Բիլդինգ» ՓԲԸ-ից բացի՝ Ա. Շատվորյանը 2014-2018 թթ. 50 տոկոս մասնակցություն է ունեցել «Բոնի Ֆրի» ՍՊԸ-ում, որն, ըստ ՊԵԿ-ի, զբաղվել է հանրային սննդի կազմակերպմամբ, սակայն ներկայում գործունեությունը ժամանակավոր դադարեցված է: Ընդ որում՝ այս ընկերությունը գրանցված է երեւանյան այն նույն հասցեում, ինչ «Վելվետ հոլդինգ» ՍՊԸ-ն, նույնն է նաեւ գործունեության տեսակը, երկուսն էլ նմանապես ժամանակավոր չեն գործում:

2020-ի փետրվարին ՍԱՏՄ ղեկավարի տեղակալ նշանակվելուց գրեթե մեկ տարի անց՝ 2021-ի հունվարին («Հանրային ծառայության մասին» օրենքով նախատեսված է 30-օրյա ժամկետ), Ա. Շատվորյանը ներկայացրել է պաշտոնի ստանձնման հայտարարագիր: Այդտեղ նա նշել է, որ 100 տոկոս մասնակցություն ունի մեկ ընկերությունում՝ «Վելվետ Հոլդինգ» ՍՊԸ-ում: Մասնակցության չափը նշել է 30 հազ. դրամ, չնայած պետռեգիստրում ՍՊԸ-ի կանոնադրական կապիտալը ընդամենը 5000 դրամ է: Ըստ հայտարարագրի՝ պաշտոնի ստանձնման օրը Շատվորյանը 5 տարով հավատարմագրային կառավարման է հանձնել այս ընկերության իր փայաբաժինը:

Պաշտոնյային հարցրել ենք, թե ինչու չի հայտարարագրել 2019 թ. մայիսին Տիգրան Հարությունյանի հետ հիմնած «Վելվետ Բիլդինգ» ՓԲԸ-ն: Ի պատասխան՝ Ա. Շատվորյանը նշել է, որ 2019-ի դեկտեմբերից այս ընկերության սեփականատեր չէ, քանի որ վաճառել է իր 50 տոկոս բաժնեմասը: Մենք չենք կարող հաստատել այս տեղեկությունը, քանի որ իրավաբանական անձանց պետռեգիստրում բաժնետիրական ընկերությունների սեփականատերերը, որպես կանոն, չեն նշվում: Դրանց տվյալները պահվում են Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայում: Այդուհանդերձ, նույն պետռեգիստրում բաժնետերերի տվյալները ճշտելու որոշ ուղիներ կան, եւ ըստ այդմ բաժնետերերի փոփոխություն այս ՓԲԸ-ում չի եղել (չի բացառվում, որ տվյալները պարզապես չեն թարմացվել): Մյուս կողմից՝ պետռեգիստրում կարելի է գտնել «Վելվետ Բիլդինգ» ՓԲԸ-ի կանոնադրությունը՝ հաստատված 2019-ի մայիսին հիմնադիրներ Տիգրան Հարությունյանի եւ Արթուր Շատվորյանի կողմից (տես ստորեւ): Կանոնադրությունը, համաձայն պետռեգիստրի, եւս փոփոխության չի ենթարկվել, չնայած դա չի նշանակում, թե բաժնետերերը պարտադիր մնացել են նույնը:

ՍԱՏՄ ղեկավարի տեղակալից հետաքրքրվել էինք, թե ինչով է զբաղվում «Վելվետ Բիլդինգը», արդյոք դրա գործունեությունը շինարարությունն է (հաշվի առնելով ընկերության անունը), հարցրել էինք նաեւ, թե ինչ հարաբերություններ ունի գործարար Տիգրան Հարությունյանի հետ՝ բացի նրանից, որ գործընկերներ են: Ա. Շատվորյանը պատասխանել է. «Հիմնադրման պահից մինչեւ ինձ պատկանող բաժնեմասի վաճառքը «Վելվետ Բիլդինգ» ՓԲԸ-ն ֆինանսատնտեսական որեւէ գործունեություն չի ծավալել: Իսկ այս պահին նշված ընկերության գործունեության մասին ես որեւէ տեղեկություն չունեմ: Նշված պատճառներով որեւէ գործընկերային հարաբերություն չունեմ Տիգրան Հարությունյանի հետ»:

Առաջին լուսանկարում՝ Արթուր Շատվորյանը, Հայկ Սարգսյանը, Տիգրան Հարությունյանը (ձախից աջ)

HETQ.AM

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Քաղաքական մուղամի ժամանակները.168.am

Հաջորդ գրառումը

Փոփոխություններ, բայց ոչ այս անգամ․ գիշերային արտահերթ նիստի հետքերով․ «Ժողովուրդ»

Համանման Հոդվածներ

Հոգևոր

Շիո 3-րդն ընտրվել է Վրաց ուղղափառ եկեղեցու 142-րդ նոր Կաթողիկոս-պատրիարք

12/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ներկայացված վնասակար և վտանգավոր «խաղաղության» առաջարկը պատերազմից ավելի սարսափելի է. Բագրատ Սրբազան

11/05/2026
Հասարակություն

Մեծ Եղեռնի 111-ամյակին կյանքի հաղթանակն ենք ազդարարել. Հունաստանի հայերի միություն

11/05/2026
Հոգևոր

Սամվել Կարապետյանի աջակցությամբ Դոնի Ռոստովի հայկական ճեմարանի շենքը վերադարձվել է թեմին

11/05/2026
Հաջորդ գրառումը

«Ապագայի» մասին.Ավետիք Իշխանյան

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

«Արցախը մերը չի եղել» պնդումը բախվում է փաստագրական իրականությանը

11/05/2026

Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը։ «Արցախը մերը չի եղել» պնդումը բախվում է...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

3 անգամ խաբողը կխաբի և 4-րդ անգամ. Ո՞րն է հաջորդ զիջումը. Արթուր Խաչիկյան

11/05/2026

Արթուր Խաչիկյան, ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Շինուհայրի դպրոցի ադրբեջանցի շինարարները վթարի են ենթարկվել. «Իշխանություն»

11/05/2026

Շինուհայրում վթարի են ենթարկվել դպրոցի շինարարության վրա աշխատող ադրբեջանցիներ՝ իրանական անձնագրով. հաըտնում է «Իշխանություն» լրատվական կայքը։ «Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ կեսգիշերին...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

«Հակասնկային քարոզարշավ». Վլադիմիր Մարտիրոսյան

11/05/2026

Վերջին երեք նախընտրական օրերին իմ՝ որպես ընտրողի ուշադրությունը գրաված և լավ ազդեցություն թողած միակ գործոններն ու պատկերները Ռոբերտ Քոչարյանի մասին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական