Շաբաթ, Հուլիսի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ներկայացված վնասակար և վտանգավոր «խաղաղության» առաջարկը պատերազմից ավելի սարսափելի է. Բագրատ Սրբազան

11/05/2026
- ԿԱՐԵՎՈՐԸ, Հոգևոր, Նորություններ, Տեղական

Հրապարակվել է հատված Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ծավալուն աշխատությունից, որը նա գրում է կալանավայրում։ Սրբազանը, հիշեցնենք, աշխատություն է պատրաստում խաղաղության, պատերազմի և նահատակության մասին.

«Գ. ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ`

Արդար խաղաղություն

Սուրբգրային մտածողությամբ խաղաղության հարատևման հիմնական գրավականը Հաղթանակած խաղաղությունն է, որի առանցքը արդարությունը, ճշմարտությունը և իրավունքն են: Պարզապես խաղաղություն որպես այդպիսին գոյություն չունի առանց արդարության, ճշմարտության, իրավունքի և երաշխիքի, որը երբեք էլ չի հարատևի, և դեռ ավելին, սերունդներին կփոխանցվի մի բեռ, որը մշտապես կդառնա ոչ թե խաղաղության և հաշտության միջոց, այլ տևական պատերազմի սպառնալիք և թշնամության պատճառ: Առանց արդարության սկզբունքի, նույնիսկ զանազան երաշխիքներով ստորագրված փաստաթուղթ հակամարտող պետությունների միջև, ինչպես մեր դեպքում է, պատրանք է և ենթակա քայքայման. «…որպեսզի արդար պայմաններով հաշտություն կնքվի» (Բ Մակ. 11:13) և «Օրը յոթ անգամ պիտի օրհնեմ Քո արդարության և իրավունքի համար: Խաղաղությունը մեծ է նրանց համար, ովքեր սիրում են օրենքները» (Սաղմ. 118:164-165):

Դժբախտաբար, աշխարհում քաղաքական շահերը, երկակի չափանիշները, հարաբերական բարոյականությունը ավելի «ծանր են կշռում», քան ճշմարտությունն ու արդարությունը և սովորաբար որոշվում է, թե որ ժողովուրդները իրավունք ունեն իրավունք ունենալու և որ ժողովուրդներից որոշակիորեն այն պիտի վերցվի:

Այսուհանդերձ, հակառակ այսօրվա աշխարհի վարքաբանության և մտայնության, խաղաղության հարատևության և մնայուն լինելու հիմքը և գրավականը արդարության և ճշմարտության սկզբունքն է. «Արդարությունն ու խաղաղությունը պիտի համբուրվեն, ճշմարտությունը երկրից բուսեց, արդարությունը երկնքից երևաց… մեր երկիրը իր պտուղը պիտի տա, արդարությունը պիտի ընթանա նրա առջևից» (Սաղմ. 84:11-14):

Հետևաբար, խաղաղությունը արդարության ու ճշմարտության արդյունքը և հետևանքն է:

Դեռ ավելին, արդարությունն ու ճշմարտությունը ավելի գերադասելի են և գերակշիռ նշանակություն ունեն, քան խաղաղությունը, որոնց առկայությունն է ծնում խաղաղությունը. «Բացեք ձեր դռները, թող մտնի քո ժողովուրդը, որ պահպանում է արդարությունը, պայպանում է ճշմարտությունը, որ հոգում է ճշմարտության համար և ապահովում խաղաղությունը…» (Ես. 26:2-3):

Խաղաղությունը պայմանավորված է հասարակական ներքին հաշտությամբ, արդարադատության անաչառությամբ, արտաքին անվտանգությամբ, գիտության զարգացմամբ, կրթության մրցունակությամբ, առողջապահության գերազանցությամբ, աշխատանքի սրբազնությամբ, էկոլոգիայի բարելավմամբ, ջրային ռեսուրսների և ընդերքի ճիշտ կառավարմամբ և այլն:

Այս իմաստով ոչ թե խաղաղությունն է վերոնշյալների երաշխիքը, այլ վերոնշյալ եզրաշերտերն են խաղաղության երաշխիքը:

Այո’, խաղաղությունը, լայն իմաստով, ընթացք է ոչ ճահճացած կամ գերեզմանային, այլ անընդհատ զարգացող և անընդհատ զորացող, որը, դարձյալ կրկնեմ, ինքնին չի կարող տեղի ունենալ, այլ միայն հասարակական բոլոր շերտերի համապարփակ և համաժամանակյա զարգացմամբ. «Արդարությամբ պիտի գոտևորի իր մեջքը և ճշմարտությամբ կապի իր կողերը» (Ես. 11:5-6), որի արդյունքում «քո խաղաղությունը գետի նման կլինի և քո արդարությունը ծովի ալիքների նման» (Ես. 48:18) և «Քո մանուկները մեծ խաղաղության մեջ պիտի լինեն և արդարությամբ պիտի շենանաս» (Ես. 54:13) և «կոչվեն ազգ արդարության» (Ես. 61:3):

Մեր այսօրվա կյանքում ներկայացված վնասակար և վտանգավոր խաղաղության առաջարկը պատերազմից ավելի սարսափելի է, քանի որ այն մեղքի բերած մեղքի խաղաղություն է և մեղքի հետևանքով ստեղծված կեղծ քարոզչություն է:

Այս առումով, մեր կյանք ներմուծված «իրական Հայաստանի» դատարկաբանությունը մեղքի «խաղաղության» ստի, կեղծիքի, անարդարության, գերության, ստրկամտության, որովայնապաշտության գաղափար-չգաղափար է. «Դրա համար իմ ժողովրդի դստեր վերքը նրանք բուժում էին արհամարհանքով և ասում. «Խաղաղությո՜ւն է, խաղաղությո՜ւն, մինչդեռ խաղաղություն չկար»» (Երեմ. 8:11): Իսկ ինչո՞ւ չկար, որովհետև «ամոթ ու ամաչել չիմացան, մտքներում պատկառանք չզգացին… չարությունից չարության գնացին, խաբելով խաբեցին, ընթանում են նենգությամբ, ճշմարտություն չեն խոսում, լեզուն սովորեց սուտ խոսել, զրկեցին, բայց չհանգստացան, վաշխ կուտակեցին վաշխի վրա և նենգություն նենգության վրա» (Երեմ. 8:12-9:6): Կարծում եմ` ծանոթ պատկեր է:

Այս պատճառով «քայլերս պիտի մոլորվեին: Նախանձեցի անօրենների հետ մեղավորների խաղաղությունը» (Սաղմ. 72:3):

Հենց այս մասին է Հիսուս հայտարարում, թե Իմ խաղաղությունն եմ տալիս` Հաղթանակած, արդար և ճշմարիտ և ոչ թե աշխարհի` մեղքի խաղաղությունը: Դեռ ավելին, Հիսուս ուղղակի հռչակում է. «Չկարծեք, թե եկել եմ երկրի վրա խաղաղություն բերելու, չեմ եկել խաղաղություն բերելու, այլ` սուր» (Մտթ. 10:34):

Հարցս ներկա «խաղաղարարներին», հատկապես «սաղմոսասաց խաղաղարարներին»` այս հայտարարությամբ Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր:

Ի միջի այլոց, Հիսուս հայտարարում է, որ Ինքն է` «ԵՍ ԵՄ» Լույսը, Կյանքի Հացը, Կյանքը, Ճանապարհը, Ճշմատությունը, Դուռը, Հարությունը և երբեք չի հայտարարում, թե «Ես եմ խաղաղությունը», ի տարբերություն այսօրվա ՀՀ կառավարչի:

Միևնույն ժամանակ, հատկանշական է, որ Լեռան քարոզի Մատթեոս Ավետարանչի տարբերակում «Երանի խաղաղարարներին» արտահայտությանը նախորդում և հաջորդում են արդարության և նրա համար հալածանքի պատրաստ լինելու հայտարարությունները: Իսկ Ղուկաս Ավետարանչի տարբերակում «Երանի խաղաղարարներին» հայտարարություն ընդհանրապես գոյություն չունի»:

Շարունակելի…

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան

Նախորդ գրառումը

Մեծ Եղեռնի 111-ամյակին կյանքի հաղթանակն ենք ազդարարել. Հունաստանի հայերի միություն

Հաջորդ գրառումը

Շիո 3-րդն ընտրվել է Վրաց ուղղափառ եկեղեցու 142-րդ նոր Կաթողիկոս-պատրիարք

Համանման Հոդվածներ

Նորություններ

Վերաքննիչ դատարանում ավարտվել է մեղադրյալների վերաքննիչ բողոքների քննությունը՝ Հայաստանի քաղաքացիների բողոքների հիման վրա

18/07/2026
Նորություններ

Թեղուտի հանքն անցել է ամերիկյան ընկերության, այն ղեկավարում է Կոնստանտին Սոկոլովը

17/07/2026
Նորություններ

Սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատունը վանդալիզմի ենթարկած անձը ձերբակալվել է

17/07/2026
Նորություններ

Թուրքիայի մաքսային համակարգում օգտագործվում է Հայաստանի պաշտոնական կոդը

17/07/2026
Հաջորդ գրառումը

Շիո 3-րդն ընտրվել է Վրաց ուղղափառ եկեղեցու 142-րդ նոր Կաթողիկոս-պատրիարք

Լրահոս

Վերաքննիչ դատարանում ավարտվել է մեղադրյալների վերաքննիչ բողոքների քննությունը՝ Հայաստանի քաղաքացիների բողոքների հիման վրա

18/07/2026

Հուլիսի 17-ին Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ Արայիկ Հարությունյանի, Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Բաբայանի,...

Թեղուտի հանքն անցել է ամերիկյան ընկերության, այն ղեկավարում է Կոնստանտին Սոկոլովը

17/07/2026

Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի նոր սեփականատերը ամերիկյան ընկերություն է, որի ղեկավար Կոնստանտին Սոկոլովը վերջերս Պետքարտուղարության կողմից նշանակվեց նաև Հայաստանով անցնող «Թրամփի...

Սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատունը վանդալիզմի ենթարկած անձը ձերբակալվել է

17/07/2026

Ստամբուլի Սկյուտար թաղամասում գտնվող հայկական Սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատանը վանդալիզմի են ենթարկվել վեց գերեզման և մեկ շատրվան: Անվտանգության ուժերի կողմից...

Թուրքիայի մաքսային համակարգում օգտագործվում է Հայաստանի պաշտոնական կոդը

17/07/2026

Թուրքիայի առևտրի նախարարությունը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում ներդրել է ուշագրավ տեխնիկական կանոնակարգ։ Այս կանոնակարգի համաձայն, Հայաստանի հետ երրորդ...

Նեթանյահուն վախենում է արտերկրի քաղաքացիների՝ իր դեմ քվեներից, ուստի կրճատում է չվերթները

17/07/2026

Վարակի՞չ է Հայաստանի օրինակը Իսրայելական տարբեր լրատվամիջոցներ արդեն երկրորդ օրն է գրում են, թե մտավախություն կա, որ կառավարությունը ցանկանում է...

Վարդան Ղուկասյանի կալանքը 3 ամսով երկարաձգվեց

17/07/2026

ՀՀ հակակոռուպցիոն դատարանում հանրային մեղադրողը միջնորդեց երկարաձգել Գյումրիի կալանավորված քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը եւս 3 ամսով։ Նշենք, որ այսօր ավարտվեց...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական