TRIPP-ը չի լուծում Հայաստանի ապաշրջափակման հարցը. Արթուր Խաչատրյան

TRIPP-ը չի լուծում Հայաստանի ապաշրջափակման հարցը։ Ստեղծվում է պանթուրանական միջանցք՝ Բոսֆորից մինչև Չնաստան, իսկ Հայաստանի հարավին հնարավորություն չի տրվում Նախիջևանով միանալ Հայաստանի կենտրոնին։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արթուր Խաչատրյանը։
«Եթե այս իշխանությունները մտածեին Հայաստանի ապաշրջափակման մասին, ապա TRPP-ը կընդլայնեին առնվազն Սադարակ-Երասխ, հետո՝ վերև և արևմուտք, և նաև հյուսիսային հատված՝ Իջևան-Ղազախ ճանապարհ։ Այսինքն՝ պետք է լիներ փաթեթային լուծում, որով կկարգավորվեր ՀՀ ամբողջական ապաշրջափակումը։ Կրկնում եմ` TRIPP- ն այդ հարցը չի կարգավորել։ Հարցականի տակ է նաև ՀՀ ինքնիշխանությունը։
Հայաստանը գրավոր պարտավորվածություն է ստանձնել, Ադրբեջանի կողմից որևէ գրավոր պարտավորվածություն չկա։ Ինչո՞ւ են հայտարարում թե փոխադարձ առավելություններ են լինելու, այլ ոչ թե ճանապարհ՝ ճանապարհի դիմաց»,-հարց հնչեցրեց Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանն Ադրբեջանին տալիս է անխոչընդոտ անցում, իսկ Ադրբեջանը՝ իր տարածքով սահմանափակ ներմուծում։
Պատգամավորը նկատեց, որ Հայաստանից Ադրբեջանով որևէ ապրանք չի արտահանվել. ակնհայտ է, որ այստեղ հավասար հարաբերություններ չկան։
