ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով ՌԴ նախագահի հետ վերջին հանդիպմանը, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում վստահեցրեց՝ իր և Վլադիմիր Պուտինի միջև կուլիսային հանդիպում տեղի չի ունեցել, ընդամենն աշխատանքային ճաշ է տեղի ունեցել, և իրենք բարեկամաբար զրուցել են։
«Ես այցը շատ հաջող եմ գնահատում, մյուս բոլորն ազատ են իրենց գնահատականների մեջ։ Ինչ վերաբերում է Վլադիմիր Պուտինի հետ տետ-ա-տետ հանդիպմանը, մենք պայմանավորվել ենք մեր հետագա հանդիպումների մասին։ Պայմանավորվել ենք բարձր մակարդակով հանդիպում հունիսի երկրորդ կեսին»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։









