Երկուշաբթի, 27 Հուլիս, 2026

Լեմկինի ինստիտուտը կոչ է անում Էդիտա Գզոյանին վերականգնել իր նախկին պաշտոնում

Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը միանում է Հայաստանի և ողջ աշխարհի բազմաթիվ գիտնականներին, որոնք դատապարտում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի (ՀՑԹԻ) արդեն նախկին տնօրեն, դոկտոր Էդիտա Գզոյանի հարկադիր հրաժարականը:

Մենք կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին անհապաղ վերականգնել Գզոյանին իր պաշտոնում և երաշխավորել ՀՑԹԻ-ի ակադեմիական ազատության իրավունքը: Աշխարհում, որտեղ ցեղասպանության հիշողությունը հարձակման տակ է, և որտեղ ցեղասպանության կանխարգելման նախագիծը լքված է, ցեղասպանության ուսումնասիրությանը և կանխարգելմանը նվիրված ակադեմիական հաստատությունների մտավոր ամբողջականությունն ավելի կարևոր է, քան երբևէ: Մենք պետք է պաշտպանենք դրանք, եթե մարդկությունը երբևէ ցանկանում է կառուցել ավելի խաղաղ ապագա:

https://www.lemkininstitute.com/statements-new-page/statement-condemning-the-forced-resignation-of-dr.-edita-gzoyan,-director-of-the-armenian-genocide-museum-institute