Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. Այսօր Մալթայում ընտրել են ԵԱՀԿ (OSCE) նոր գլխավոր քարտուղարին: Եվրոպական այս կարևոր կառույցի նոր պատասխանատուն թուրք փորձառու դիվանագետ, դեսպան Ֆերիդուն Սինիրլիօղլուն է:

Չեմ բացառում, որ հենց նա իր կողմից ամեն ջանք գործադրի և հաջողության դեպքում անձամբ ստորագրի ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը (ինչին ձգտում են Թուրքիան ու Ադրբեջանը և ինչին դեմ չէ ՀՀ դե-ֆակտո իշխանությունը): Բայց այս լուրը ունի ևս մեկ հետաքրքիր դետալ: Թուրք դիվանագետի թեկնածությանը կողմ է քվեարկել նաև Հայաստանը:








