Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Որքան էլ սիրիահայերը պաշտպանում էին Բաշար Ասադին, սակայն այդ երկրում հայերի ջարդ չի լինի. Հակոբ Չաքրյան

10/12/2024
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Azg.am-ի զրուցակիցն է թուրքագետ Հակոբ Չաքրյանը։

-Պարո՛ն Չաքրյան, Ձեր կարծիքով ի՞նչ նոր զարգացումներ են սպասվում Սիրիայում, ինչո՞ւ Բաշար ալ-Ասադը ձախողեց։

– Ես համակրում եմ Ասադին և ափսոսում եմ, որ ամեն ինչ այսպես ստացվեց։ Այժմ հավանաբար Սիրիան 3 մասի է բաժանվում։ Ինչպես գիտենք, Իրաքն արդեն իսկ բաժանվել է՝ Հյուսիսային Իրաքում քրդական ինքնավարություն է, Մոսուլից մինչև Բաղդադ սուննի արաբներն են, որտեղ հստակ ղեկավար չկա։ Սակայն ինձ թվում է՝ նորից արևմտյան ուժերի հետ համագործակցող այդ ջիհադականներն են գործում , իսկ Բաղդադից մինչև Պարսից ծոց շիա արաբների ազդեցության գոտին է։ Նրան, ինչպես հայտնի է, հարում են Իրանին։

Հիմա Սիրիայում ի՞նչ է սպասվում. Եփրատից արևելք ընկած հատվածում ՝ հավանաբար մինչև Իրաքի սահման, հաստատվում է քրդերի գերիշխանությունը, այդ տարածքը քրդերն են վերահսկում, իսկ Թուրքիայի հետ սահմանամերձ տարածքներում՝ մինչև Իդլիբ, վերահսկողություն իրականացնում է Թուրքիան՝ ահաբեկիչենրի հետ միասին։ Մնացած հատվածում հավանաբար սիրիական ընդդիմությունն է։ Նրանք ջիհադական չեն, այլ՝ սիրիացի ընդդիմադիրներ։

-Պարո՛ն Չաքրյան, ի՞նչ պետք է աներ Բաշար ալ-Ասադը՝ կանխելու իրադարձությունների նման զարգացումը։

-Եթե նա ժամանակին լեզու գտներ Արևմուտքի հետ, գուցե կփերկեր դրությունը,բայց Ասադին այնպիսի վիճակի մեջ էին գցել, որ անպայման ուզում էին տապալել։

Հայտնի է, որ ԱՄՆ-ը հակաիրաքյան պատերազմներ ձեռնարկեց՝ առաջին և երկրորդ. երկրորդը 2003 թվականին էր։ Դրանով, փաստորեն, Իրաքը մասնատվեց. ինչո՞ւ. որովհետև Իսրայելին դիմակայող ամենահզոր ուժը Սադամի ռեժիմն էր, սադամյան Իրաքը։ Հիմա այն գոյություն չունի։

Երկրորդը Բաշար Ասադի վարչակարգն է։ Այնպես է ստացվում, որ ով ուժ ունի դիմակայելու Իսրայելին, նրան վնասազերծում են։ Իսկ ռուսներն էլ, իհարկե, ոչինչ չեն անում։ Եթե անելու լինեին, վաղուց կանեին։ Օրինակ՝ 2020 թվականին ռուսական ինքնաթիռները ռմբակոծել էին թուրքերի դիրքերը, 34 թուրք զինվոր էր սպանվել։ Եթե իսրայելական ինքնաթիռները ռմբակոծում են Սիրիան, Սիրիան ուներ C-300 հակաօդային պաշտպանության համակարգ, բայց այն չէր օգտագործում։ Ինչո՞ւ. որովհետև ռուսները թույլ չէին տալիս, որ իսրայելական ինքնաթիռների դեմ օգտագործի, այսինքն՝ Պուտինն ում բարեկամ համարի, նա պետք է խիստ անհանգստանա, որովհետև անպայման գլխին մի փորձանք է բերելու։

-Պարո՛ն Չաքրյան, մասնատված, ծայրահեղ ծանր վիճակում հայտնված Սիրիան կրկին միասնական, ուժեղ պետություն դառնալու հեռանկար երբևէ կարո՞ղ է ունենալ։

-Ինձ թվում է՝ քրդական հատվածը՝ Եփրատից դեպի Արևելք ընկախ մասը, անկախություն չի հռչակի, ինչպես Հյուսիսային Իրաքի քրդերն են, բայց դե ֆակտո էլի քրդերն են իշխելու։

-Իսկ ո՞րն է լինելու Թուրքիայի դերակատարությունը։

-Եթե Հյուսիսային Իրաքի նման քրդական ինքնավարություն նաև Սիրիայի հյուսիսում ստեղծվի, նրանք ոչ մոտ ապագայում, սակայն մի քանի տարի հետո կմիավորվեն։ Իսկ դա կենթադրի քրդական պետականության ստեղծում (թեև ինքնավարությունն էլ պետականության ձև է), բայց՝ լիարժեք պետականություն, ինչը կոգևորի Սիրիայի հարակից տարածքներում՝ այսինքն՝ Թուրքիայի հարավարևելյան շրջանների քուրդ ազգաբնակչությանը։ Հետևաբար Թուրքիան դրա մասին պետք է մտահոգվի։

Էրդողանը դեռ երկու օր առաջ ունեցած ելույթում խիստ անհանգստացած էր։ Նա շատ լավ գիտի՝ ինչ է դա նշանակում։ Քրդական հարցն ավելի քան հարյուրամյա վաղեմություն ունի Թուրքիայում, և մի օր այդ հարցը պետք է լուծվի։

Թուրքիայի և Իրանի քրդերը մոտավորապես 50 միլիոնի չափ կլիենն, և այդքան մեծ թիվ կազմող ժողովուրդը պետք է որ պետականություն ունենա։

-Պարո՛ն Չաքրյան, իսկ ի՞նչ ճակատագիր է, ըստ Ձեզ, սպասվում սիրիահայությանը։

-Սիրիահայերի վիճակն  անհանգստացնում է ինձ, որովհետևերբ Բեյրութում 70-ական թվականների կեսերին քաղաքացիական պատերազմ սկսվեց, Բեյրութն զգալիորեն դատարկվեց հայերից։ Նույնը տեղի ունեցավ Իրաքում. երբ հակաիրաքյան պատերազմն սկսվեց, իրաքահայերը փախան, ընդ որում՝ փախան քրդական հատված։ Հիմա սիրիահայերը գուցե քրդական վերահսկողության տակ գտնվող տարածքներում ապավինեն, բայց այնտեղ ի՞նչ անեն։ Սիրիահայերն առևտրով են զբաղվում։ Արհեստավոր հայերը, ինչպես ասում են, մի կերպ յոլա կգնան, բայց ի՞նչ պետք է անեն բիզնեսով զբաղվողները։

Ինչո՞ւ եմ վստահ ասում, որ սիրիահայերը քրդական վերահսկողության տակ անցած տարածքներ կտեղափոխվեն. վերջին տարիներին քուրդ աշխարհազորայիններն արդեն աշխարհազորային չեն։ Շնորհիվ ամերիկացիների՝ նրանք վարժվել և դարձել են կանոնավոր բանակ, այսինքն՝ արդեն տանկ, հրետանի, ՀՕՊ շարժական համակարգեր են օգտագործում։ Սա միայն ես չեմ ասում, թուրքերը ևս հայտարարում են, որ նրանք PKK (Քրդական աշխատավորական կուսակցություն) չեն։ Որքան էլ Թուրքիան հայտարարի, որ PKK է, սիրական մասնաճյուղ է և այլն, նրանք արդեն մարտունակ շուրջ 60 հազարանոց կանոնավոր բանակ են։ Ամերիկացիները նրանց մարզել են։

Ինչ վերաբերում է սիրիահայերին, քրդերը հայերին չեն վնասի, խնդիրը դա չէ, պարզապես հայ համայնքը Սիրիայում կշիռ ուներ։ Բայց եթե երկիրը վերանում է, պարտադիր չէ, որ հատուկ հայերի դեմ գործողություններ ուղղված լինեն։ Այսինքն՝ հայկական ջարդ չի լինի, իհարկե, բայց երբ երկրի անդորրը խախտվում է, գործարար շրջանակները վերանում են, մնացած աշխատավորներն էլ մի կերպ փախչում են։ Միաժամանակ չմոռանանք, որ սիրիահայերը պաշտպանում էին Բաշար Ասադին։   

-Պարո՛ն Չաքրյան, սիրիական հարցը դեռ որքա՞ն երկար կշարունակի մնալ աշխարհաքաղաքական զարգացումների կիզակետում։

-Այս հարցը հավանաբար դեռ երկար տարիներ կմնա տարածաշրջանում, չի խաղաղվի՝ մինչև ամերիկացիները չիրականացնեն Մեծ Մերձավոր Արևելք ծրագիրը։ Այդ ծրագրի մասին  հայտարարել էր դեռ ԱՄՆ նախկին պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը։ Նա 2006 թվականին մասնատման ենթակա 22 պետության անուն էր տվել, այդ թվում՝ Թուրքիայինը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ջրհեղեղից 7 ամիս անց Փաշինյանի քավոր մարզպետը «հրատապ կարգով» մեկ անձից գնում է կատարել

Հաջորդ գրառումը

Կանադայի իմ քաղաքացիությունից հրաժարվել-չհրաժարվել ոչ մեկին չի վերաբերում. Բագրատ Սրբազան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Հայ Ազգային Կոնգրեսը հրապարակել է նախընտրական ցուցակը

19/04/2026
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026
Նորություններ

Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է Սուրբ Պատարագի Հաղորդության խորհրդից․ փաստաբան

18/04/2026
Հաջորդ գրառումը

Կանադայի իմ քաղաքացիությունից հրաժարվել-չհրաժարվել ոչ մեկին չի վերաբերում. Բագրատ Սրբազան

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական