Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ո՞վ է Մանկավարժական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը. (տեսանյութ)

23/10/2025
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Կրթության զարգացման եւ նորարարությունների ազգային կենտրոն (ԿԶՆԱԿ) հիմնադրամի կրթական նորությունների եւ հետազոտության վարչության պետ Լիլիթ Մկրտչյանը նշանակվել է Մանկավարժական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար:

Տարիներ առաջ Լիլիթ Մկրտչյանը թուրքերի հետ համատեղ հեղինակել է «Պատմության ուսուցումը Թուրքիայի և Հայաստանի դպրոցներում. քննադատություն և այլընտրանքներ» (“History Education in Schools in Turkey and Armenia. A Critique and Alternatives” ) աշխատությունը: Նա թուրք պատմաբանների հետ համատեղ ծրագրի է մասնակցել, եւ ստորագրել մի ձեռնարկի տակ, որտեղ օրինակ, Հայկական լեռնաշխարհը Արեւելյան Անատոլիա կամ Կովկաս է անվանվում:

2020 թվականին Aravot.am լրատվականի հետ հարցազրույցում ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի վարիչ երջանկահիշատակ Արտակ Մովսիսյանն անդրադառնալով այս փաստին՝ այն որակել էր դավաճանություն։

«Լիլիթ Մկրտչյանի հետ ես հիմա չեմ կարող նստել եւ որեւէ բան քննարկել: Իրենց արած գիրքն է աչքիս առաջ, որտեղ սեւով սպիտակի վրա գրված է դավաճանություն: Դավաճանություն անող մարդու հետ որեւէ չափորոշիչ չեմ կարող քննարկել: Եւ այս ամենից հետո իրենք են մանիպուլյացիա բառը սիրում օգտագործել: Ի՞նչ քննարկել, երբ այդ մարդը թուրքերի հետ միասին գիրք է ստորագրել, որում Հայկական լեռնաշխարհն Անատոլիա է եւ որում հայերը եկվոր են…Լիլիթ Մկրտչյանի հետ չունեմ ոչինչ քննարկելու, թեեւ ինքն իմ ուսանողն է եղել, իրեն շատ սիրել ենք եւ աջակցել: Բայց այն, որ նա գաղտնի 2017-2019թթ.-ին դավաճանական բաների է մասնակցել եւ հիմա փորձում է տանել ինչ-որ քննարկումների դաշտ… չունեմ ցանկություն քննարկելու»,- Aravot.am-ի հետ զրույցում ընդգծել էր Արտակ Մովսիսյանը։

Արտակ Մովսիսյանը նաև հայտնել էր, որ այդ գիրքը գաղտնի է պահվել, սակայն Լիլիթ Մկրտչյանը հերքել է, որ իր աշխատությունը գաղտնի է պահվել։ Տեղեկացնենք, որ «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Հասարակագիտություն» և այլ առարկաների դասավանդման համար ներկայացված չափորոշիչների և օրինակելի ծրագրերի նախագիծը մշակվել է տարիներ շարունակ թուրքերի հետ սերտ համագործակցության փորձ ունեցող Երիտասարդ պատմագետների ասոցիացիայի հիմնադիր Լիլիթ Մկրտչյանի ղեկավարության ներքո։

Պատմական գիտությունների պրոֆեսոր Մովսիսյանը ուսումնասիրելով ներկայացված չափորիշիչները՝ նկատել էր մի շարք անընդունելի մոտեցումներ ու դրույթներ։ «Փաստինֆո»-ի հետզրույցում Մովսիսյանը նշել էր․ «․․․սկզբում մտածում էինք, թե հարցը միայն գիտական ոչ ճիշտ մոտեցումներին է վերաբերում, բայց պարզվում է իրականություն ավելի սարսափելի էր, քան կարծում էինք»։

Լուսահոգի Արտակ Մովսիսյանի գնահատմամբ՝ տպավորությունն այնպիսինն էր, որ «Հայոց պատմություն» առարկայի նոր չափորոշիչները գրվել էր Թուրքիայի անմիջական միջամտությամբ։ «Սա դավաճանություն է»,- ասել էր նա։

Հիշեցնենք, որ 2020 թվականի հոկտեմբերի 3-ին կյանքից վաղաժամ հեռացավ հայազգի նշանավոր պատմաբան Արտակ Մովսիսյանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մայր Աթոռում տեղի ունեցավ Հովհաննես Չիլինգիրյանի անվան գրադարանի բացման և շքանշանի հանձնման արարողություն

Հաջորդ գրառումը

Գնացքներից մեկն արգելակման խնդիր է արձանագրել, և այդ գնացքի դանդաղեցման պատճառով 14 րոպե խնդիր ենք ունեցել. Ավինյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Հայ Ազգային Կոնգրեսը հրապարակել է նախընտրական ցուցակը

19/04/2026
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026
Նորություններ

Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է Սուրբ Պատարագի Հաղորդության խորհրդից․ փաստաբան

18/04/2026
Հաջորդ գրառումը

Գնացքներից մեկն արգելակման խնդիր է արձանագրել, և այդ գնացքի դանդաղեցման պատճառով 14 րոպե խնդիր ենք ունեցել. Ավինյան

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
Նորություններ

Սեյրան Օհանյանի աննախադեպ քայլը. Հակոբ Բադալյան

18/04/2026

Պետք է նկատել, որ Նիկոլ Փաշինյանը նախօրեին կարողացավ իրեն բնորոշ հմտությամբ շեղել հանրային ուշադրությունը խորհրդարանում կառավարության ծրագրի կատարման հաշվետվությունից, այդ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական